Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 10:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

«Կանոնավոր» երազեք

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Поиск

Главная » 2012 » Декабрь » 6 » Կորել է Վանաձորի մանկատան սանը. շրջանառվում են իրարամերժ վարկածներ
08:40
Կորել է Վանաձորի մանկատան սանը. շրջանառվում են իրարամերժ վարկածներ
Կորել է Վանաձորի մանկատան սանը. շրջանառվում են իրարամերժ վարկածներ

NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով՝ Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանի մասին արդեն մի քանի ամիս է հարազատները տեղեկություն չունեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս հունիսին Խաչիկը փախել է Վանաձորի մանկատնից եւ ուղեւորվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղ՝ մոր մոտ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Խաչիկ Գալստյանի մայրը՝ տիկին Լուսիկը. «Դեռ հունիսին ինքը մանկատնից փախավ եկավ իմ մոտ, հետո սեպտեմբերի 19-ին գնաց Արթիկ ՔԿՀ՝ հորը տեսնելու, ու էդ օրվանից մինչ օրս ոչ մի լուր չկա»,-ասաց նա: Մոր պատմելով ինքը սեպտեմբերի 19-ին որդու անհետանալու մասին տեղեկացրել է ոստիկանության ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի բաժիններին: «Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, որ երեխաս չկա, կորել է, բայց մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա: Տիկին Լուսիկի փոխանցմամբ՝ ինքը չի պատկերացնում, թե ուր  գնացած կարող է լինել որդին:

Իսկ ահա Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, հերքելով վերը նշված վարկածն, իր հերթին նշեց, որ Խաչիկ Գալստանն արդեն դուրս է գրվել մանկատնից՝ մոր դիմումի համաձայն, եւ մանկատան հետ որեւէ կապ այս պահին Խաչիկ Գալստյանը չունի:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին, որ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի եւ Արթիկի բաժիններում նման տվյալներով անձի մասին հաղորդում չի ստացվել:

Մինչդեռ մայրը մեզ հետ զրույցում բազմիցս պնդեց, որ ինքը անձամբ է դիմում գրել, նույնիսկ ոստիկանությունից են իր հետ հանդիպել թեմայի հետ կապված: 

Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով, Խաչիկ Գալստյանը բազմիցս է փախուստի դիմել Վանաձորի մանկատնից, այնուհետ կրկին ինքնակամ վերադարձել մանկատուն: Իսկ թե ուր է 17-ամյա պատանին, դեռեւս ոչ ոք չգիտի:

Նշենք, որ Խաչիկ Գալստյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել  3 տարեկան հասակում՝ 7-ամյա եղբոր՝ Գեւորգ Գալստյանի հետ: Վերջինս վաղուց է դուրս գրվել Վանաձորի մանկատնից եւ իր փոխանցմամբ, տեղեկություններ չունի եղբոր գտնվելու վայրի մասին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Просмотров: 483 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024