Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 07:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Поиск

Главная » 2012 » Декабрь » 8 » Լոլիկային կրքեր
18:34
Լոլիկային կրքեր
Լոլիկային կրքեր

Ձմռան նախաշեմին Հայաստանում լոլիկ արտադրողները կրկին սկսեցին ահազանգել թուրքական եւ տեղական լոլիկների անհավասար մրցակցության մասին: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիան նույնիսկ խոստացավ տեղական լոլիկը թափել հենց կառավարության շենքի առջեւ, եթե շուկայում էժան թուրքական լոլիկները շարունակեն դուրս մղել տեղական ջերմոցային լոլիկներին: Առաջին անգամը չէ, որ «լոլիկային կրքերը» թեժանում են, ու կարծես թե դրա համար բոլոր հիմքերը կան. շուկայում ներմուծված լոլիկն ավելի էժան է տեղականի համեմատ: Ներմուծված լոլիկը վաճառվում է 400-500 դրամով, իսկ տեղական լոլիկն արժե մինչեւ 900 դրամ:

Եթե հավատանք մաքսային վիճակագրությանը՝ լոլիկի ներկրումը վերջին տարիներին նվազել է, ու կարծես թե՝ խնդիրներ չպետք է լինեն: 2012 թ. 9 ամսում ներկրվել է 165 տոննա լոլիկ, նախորդ տարվա՝ 230 տոննայի համեմատ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում եւ իրացվում է մոտ 500 հազ. տոննա լոլիկ (որի կեսը սեղանի սորտեր են), ապա ներկրումների նման փոքր ծավալը կարծես թե խնդիրներ չպետք է հարուցի: Նույնիսկ ձմռան ամիսներին լոլիկի ամսական սպառումը գերազանցում է 1000 տոննան ու ներմուծվածին բաժին է ընկնում դրա միայն 10-15  տոկոսը:

Սակայն այս շուկայի հետ առնչվող գործարարները պնդում են, որ լոլիկի մի մասը ներկրվում է որպես սոխ, որի մաքսային արժեքը զգալիորեն ցածր է լոլիկի մաքսային արժեքից: Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2012 թ. արդեն իսկ 7000 տոննա սոխ ու սխտոր է ներկրել: Սա արդեն իսկ կասկածելի ցուցանիշ է, հանրապետությունում իրականում արտադրվում է բավարար քանակությամբ եւ սոխ, եւ սխտոր: Ուղղակի անհավատալի է, որ հազարավոր տոննաներով սոխ ու սխտոր ենք ներկրում:

Այնուամենայնիվ, ըստ մաքսային վիճակագրության, 2012 թ. Իրանից ներկրել ենք 76 տոննա լոլիկ եւ 3600 տոննա սոխ ու սխտոր, Հունաստանից համաապատասխանաբար՝ 88 տոննա եւ 1900 տոննա: Սոխի ներկրման խոշոր աղբյուր է նշվում նաեւ Վրաստանը՝ մոտ 1000 տոննա, այնինչ Չինաստանի մասին մաքսային վիճակագրությունը սուղ տվյալներ է մատուցում (ընդամենը խոսք է գնում 200 կգ-ի մասին), թեեւ շուկայում սովորաբար ներկրված սխտորը մատուցվում է որպես չինական:

Հատուկ ընդգծենք՝ մաքսային վիճակագրությունը տվյալներ չի հաղորդում այն մասին, որ Թուրքիայից թեկուզ 1 կգ լոլիկ կամ սոխ է ներկրվել: Սա արդեն իսկ վկայում է այն մասին, որ լոլիկի ներկրման ձեւակերպումների բնագավառում լուրջ խնդիրներ կան:

Լոլիկի ներկրման ոլորտում գործունեություն են ծավալում մի շարք ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ: Այդ ձեռներեցներից մեկը NEWS.am-ին փոխանցեց, որ խոշորագույն ներկրողներն են «Ակնաձոր» եւ «Արսուգրիգ» ընկերությունները, որոնք էլ հիմնականում լոլիկ են մատակարարում երեւանյան ու հարակից շուկաներին: Մարզերի կտրվածքով լոլիկի ներկրմամբ զբաղվում են հիմնականում անհատ ձեռնարկատերերը: «Արսուգրիգը» մասնագիտացել է Իրանից ներկրումների ուղղությամբ, իսկ մյուսները հիմնականում Թուրքիայից են ներկրում, սակայն մաքսազերծման ժամանակ ձեւակերպում են կամ որպես Վրաստանից, կամ Հունաստանից ներկրումներ: Քանի որ մեկ բեռնատարով ներկրվում է եւ լոլիկ, եւ այլ բանջարբոստանային կուլտուրա (օրինակ՝ սոխ), ձեռներեցները գերադասում են ողջ բեռնատարը մաքսազերծել որպես սոխ: Այդտեղից էլ աղավաղվում է ողջ վիճակագրությունը, իսկ շուկայում հայտնվում են էժան լոլիկներ:

Իհարկե՝ միայն մաքսային զեղծարարություններով հայկական լոլիկի խնդիրները չեն վերանում: Մեզ մոտ ջերմոցային տնտեսությունները թույլ են եւ մեծամասամբ չեն օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով ինքնարժեքը բարձր է: Հայկական ջերմոցներոմ կիրառվող տեխնոլոգիաները 2-3 անգամ քիչ բերք են ապահովում, քան Եվրոպայում (կամ նույնիսկ Թուրքիայում) ներդրված տեխնոլոգիաները:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ Թուրքիայում վեգետացիոն շրջանն ավելի երկար է, ու երբ Արարատյան դաշտում անցնում են ջերմոցային ռեժիմի, Թուրքիայի հարավի դաշտերում դեռ լոլիկ է հավաքվում: Հոկտեմբեր-նոյեմբերին մենք դեռ դաշտային լոլիկ ենք ստանում Թուրքիայից, որը, բնականաբար, ունի շատ ցածր ինքնարժեք: Միգուցե՝ արժե մտածել այն մասին, որ այդ ամիսներին որոշակի մաքսային սահմանափակումներ կիրառվեն ներկրվող լոլիկների նկատմամբ, այլապես հայկական ջերմոցները իսկապես էլ մրցակցությանը չեն դիմանա նույնիսկ լավագույն տեխնոլոգիաների կիրառման դեպքում:

Սամվել Ավագյան


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 540 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024