Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 16:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Կոնյակի պատմությունից

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

[Անիմացիա]
Вы можете так

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Տորթ «Ամառային»

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 30 » Մահացած եմ եղել, 15 օր հետ զարթնել եմ հիվանդանոցում, էլ ոչ մի բան չեմ հիշում. Զոհրաբ Զոհրաբյանն առաջին անգամ մանրամասներ է պատմել վթարից
17:27
Մահացած եմ եղել, 15 օր հետ զարթնել եմ հիվանդանոցում, էլ ոչ մի բան չեմ հիշում. Զոհրաբ Զոհրաբյանն առաջին անգամ մանրամասներ է պատմել վթարից
Մահացած եմ եղել, 15 օր հետ զարթնել եմ հիվանդանոցում, էլ ոչ մի բան չեմ հիշում. Զոհրաբ Զոհրաբյանն առաջին անգամ մանրամասներ է պատմել վթարից

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանը ապրիլի 5-ին խոշոր վթարի ենթարկվելուց եւ 10 օր շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո առաջին անգամ մանրամասներ է պատմել միջադեպից: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ առողջական վիճակը այժմ լավ է, տոկեր է ընդունում, տեսողությունն է վատացել, ջարդվել են անրակները, նիհարել է 20 կգ եւ պետք է վերականգնվի, որ դեռ առաջիկայում 1-2 վիրահատության ենթարկվի, երեւի`  մեկ ամսից լրիվ կապաքինվի:

Նախկին պատգամավորը պատմեց, որ վթարի օրը ԲՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի շտաբից դուրս եկան, ղեկին նստած էր վարորդը, արագ էր ընթանում, քանի որ մինչ տուն հասնելը, պետք է հասցներ ուրիշ տեղ մտնել, իսկ կոնկրետ վթարի պահին Զոհրաբյանը լարված խոսում էր Ռուսաստանում գտնվող  մեկի հետ: «Մահացած եմ եղել, 15 օր հետ զարթնել եմ հիվանդանոցում, Էլ ոչ մի բան չեմ հիշում, նույնիսկ հարվածը չեմ զգացել, ոչինչ չեմ հիշում, մենք ենք խփել, թե մեզ են խփել, վարորդը ասում է, թե դիմացից մի մեքենա է արագ եկել, մենք խփել ենք այդ մեքենային »,- ասաց Զոհրաբ Զոհրաբյանը:

Նա նշեց, որ թե ինքը, թե վարորդը ոչ մի գրամ ալկոհոլ չէին օգտագործել, եւ քանի որ ինքն ընդհանրապես չի հիշում միջադեպը` չի կարող ասել, թե դժբախտ պատահար էր, թե մահափորձ էր իր դեմ: «Անգամ երազ չեմ տեսել, որ հասկանամ, ոնց որ մահացած եմ եղել, այս աշխարհում չեմ եղել: Արդեն հիշում եմ, որ զարթնել եմ հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, 15 օր անց եմ զգացել, որ կամ, կենդանի եմ, մինչ այդ չկայի»:

Նա նշեց, որ հիվանդանոցում հայտնել էին, թե մի քանի օր կապրի, այլապես պետք է հրաշք լինի,որ փրկվի: Նախկին պատգամավորը վստահ է, որ այդ հրաշքը եղավ, այլապես ինքն այսօր կենդանի չէր լինի, «երեւի միսիա ունեմ կատարելու իմ երկրին, իմ ժողովրդի համար, եթե մահանայի, երեւի արդեն պիտի մահացած լինեի»:

Հարցին, թե գուցե ինչ-որ մեկի հետ թշնամություն եք ունեցել կամ փորձել են խոչընդոտել ձեր մասնակցությունը ավագանու ընտրություններին, նա պատասխանեց. «Ո՞ւմ հետ պետք է թշնամություն անեմ, որ նման բան կազմակերպեր, եթե անգամ թշնամի ունենայի, ինչո՞ւ պետք է այդպես անեին, նման բան չի եղել, որ ինչ-որ մեկը ահաբեկեր, չէր կարող լիներ նման բան, որովհետեւ գիտեն, որ ես երբեք հետ կանգնող չեմ: Երեւի վթար է էլի, բայց ոչինչ չեմ հիշում»,- նշեց նա:

ԲՀԿ-ական հետաքրքրվեցինք նաեւ, թե Գագիկ Ծառուկյանը այցելել է նրան: Զոհրաբ Զոհրաբյանը նշեց, որ շատ գոհ է ԲՀԿ առաջնորդի ուշադրությունից, նա միշտ իր կսղքին է եղել, ամեն րոպե տիրապետել է նրա առողջական վիճակի մասին տեղեկատվության, միշտ կապի մեջ է եղել:

Ինչ վերաբերում է մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին, ապա նախկին պատգամավորն ասաց, որ ինչքան կարողացել, հիվանդանոցից կազմակերպել եւ օգնել է իր կուսակցությանը. «Ինչքան կարողացա, հիվանդանոցից փորձեցի իմ դերակատարումը ունենալ, եթե նայեք ցուցանիշները, երեւի թե Արաբկիրում վատ չէր, միգուցե ոտքի վրա լինեի, ավելի լավ լիներ, բայց էլի ինչ հնարավոր էր, փորձել եմ անկողնուց անել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Տեւական ժամանակ «Արմենիա» բժշկական կենտրոնում պառկելուց հետո նա տեղափոխվեց «Էրեբունի« բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել էր:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 576 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024