Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավսության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջոնիկ և Վոլոդյա Ավայանների գործի դատավարությունը:

Ավայան եղբայրները մեղադրվում են հյուրանոցային համալիրը պոռնկությամբ զբաղվողներին տրամադրելու, նրանց համար պոռնկությամբ զբաղվելու պայմաններ ու պարագաներ ապահովելու մեջ' ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի' Ջոնիկ Ավայանը 2010թ. հունիսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր մարմնավաճառից 5 000 դրամ վարձատրություն է վերցրել, թույլատրել նստել իր ավտոմեքենան, որտեղ էլ մարմանավաճառները կոնկրետ խնդրով մոտեցած հաճախորդներին ընդունել են, բանակցել ու պայմանավորվել սեռական հարաբերություններ ունենանլու շուրջ: Ապա, համաձայնության գալով, նրանք գնացել են «Մայամի» հյուրանոց և այնտեղ պարբերաբար զբաղվել պոռնկությամբ: