Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 09:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կուսության “քաղցր” պտուղը

Մրգերով աղանդերային նախաճաշ

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Սեքսն ուժեղացնում է սերը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 29 » Նոր մանրամասներ անհետացած զինծառայողի մասին. Նա զանգահարել էր ընկերներին եւ ասել, թե «եկեք ինձ տարեք զորամաս»
21:33
Նոր մանրամասներ անհետացած զինծառայողի մասին. Նա զանգահարել էր ընկերներին եւ ասել, թե «եկեք ինձ տարեք զորամաս»
Նոր մանրամասներ անհետացած զինծառայողի մասին. Նա զանգահարել էր ընկերներին եւ ասել, թե «եկեք ինձ տարեք զորամաս»

Այսօր կլրանա 3 -րդ օրը, ինչ Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Տարոն Հայրունին լքել է զորամասը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ վերջինս ծառայում էր Լուսակերտում տեղակայված զորամասում, օրեր առաջ առանց որեւէ մեկին որեւէ բան տեղեկացնելու, դուրս է եկել զորամասից  եւ գնացել: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զինծառայողի հետ կապված որեւէ միջադեպ, խնդիր չի եղել զորամասում:

Մեր տեղեկություններով` ռազմական ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Երեք օրից ավելի զորամասը ինքնակամ լքելու դեպքում հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզում:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Տարոն Հայրունիի հարազատների հետ: Նրանք մեզ հայտնեցին, որ նրա զորամասի ընկերներից են իմացել անհետանալու մասին: Վերջինս չորեքշաբթի օրը գիշերը լքել է զորամասը: Նրանք վստահեցրին, որ մեկ տարվա ծառայության ընթացքում զինծառայողը որեւէ խնդիր չի ունեցել, գոհ է եղել ծառայությունից, որեւէ միջադեպ չի եղել, լավ հարաբերություններ է ունեցել զինծառայողների, հրամանատարության հետ. «Ինքը օրինավոր զինծառայող էր: Բոլորը զարմացած են, թե ինչ է պատահել իրեն, որ թողել է զորամասը»,- ասացին նրա եղբոր ընկերները:

Նա տեղեկացրեց, որ Տարոնին վերջին անգամ հունիսի 27-ին տեսել են տաքսի ծառայության մեքենաների վարորդները, նրա մոտ հեռախոս չի եղել, վարորդների հեռախոսով զանգահարել է ծառայակից ընկերներին եւ հայտնել, թե «եկեք ինձ տարեք զորամաս»: Իսկ ընկերները ասել են, թե իրենք հեռու են, չեն կարող գտնել, Տարոն Հայրունին էլ ասել է, թե «լավ, ես կգամ»: Այդ ժամանակ նա գտնվել է Կենտրոն վարչական շրջանում: Ընտանիքում նա կրտսերն է, երկու եղբայր են եւ մեկ քույր: Մինչեւ բանակ գնալը նա ավարտել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել  է  Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Արտաքին տվյալները՝ հասակը 170  սմ: Սանրվածքը  կարճ: Աչքերը  կապույտ: Հագին եղել  է մուգ  վերնաշապիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 807 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024