Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 06:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Что вы ожидаете

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Поиск

Главная » 2013 » Январь » 11 » Նոր Նորքում 83-ամյա հայրը սպանել է որդուն (Photo)
22:37
Նոր Նորքում 83-ամյա հայրը սպանել է որդուն (Photo)
Նոր Նորքում 83-ամյա հայրը սպանել է որդուն (Photo)

Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: 

Ինչպես հիվանդանոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը հարվածը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում ստացած ծակած վերքի հետևանքով: Քանի որ պետք է ճշտվեր մահացածի ինքնությունը, և որտեղից է նրա դին տեղափոխվել բժշկական կենտրոն, քննիչների խումբը բաժանվում է 2 խմբի: Առաջին խմբի աշխատանքները ղեկավարում է Մ.Վարդանյանը, ով աշխատանքները կատարում է հիվանդանոցում, իսկ 2-րդ խումբը` Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչյա Ղազարյանը:

Քննչական խումբը պարզում է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է, որ մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել նշված հասցեից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և նրա հոր` նույն հասցեի բնակիչ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի միջև: 

Քիչ առաջ Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 83-ամյա Վոլոդյա Նիկոյանին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք` խոհանոցային դանակը: 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որդուն սպանած հոր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդությունը բավարարելու համար:




Просмотров: 684 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024