Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 11:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Ծխող կանանց թիվն աճել է

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Поиск

Главная » 2013 » Апрель » 4 » Որն է ամուսնալուծության պատճառը
14:01
Որն է ամուսնալուծության պատճառը
Որն է ամուսնալուծության պատճառը

Ինչպես ասում են, յուրաքանչյուր ընտանիք մութ անտառ է, և դժվար է իմանալ, թե այդ տանը ինչ խնդիր կա: Սկզբում տեսնում ենք ընկերներ, հետո շատ գեղեցիկ զույգ, հետո ընտանիք, իսկ հետո չես հասկանում, թե ինչու բաժանվեցին, ու այդ գեղեցիկ զույգը դառնում է դարավոր թշնամիներ: Մի ժամանակ շատ խնդիրներ անտեսվում էին, զույգերը ամեն քայլի դիմում էին ու հաղթահարում էին շատ խոչընդոտներ, որովհետև կար ամոթ բաժանության մեջ: Իսկ հիմա նման բան չկա, յուրաքանչյուր խնդիր լուծվում է բաժանությամբ-շատ հեշտ տարբերակ: Իսկ ո՞ւր մնաց սերը, ի՞նչ մեղք ունեն երեխաները: Բաժանություն-միայնակ կյանք, անհայր կամ անմայր մեծացող երեխաներ, ծնողներ, ովքեր տեսնում են, թե իրենց երեխաները ինչպես են դժբախտ տառապում: Սոցիալական վիճակ-դա էլ է պատճառ: Կան կանայք, ովքեր ամուսնանում են ընդամենը օրինական ճանապարհով երեխա ունենալու համար, չէ՞ որ պետք է շրջապատին ցույց տալ, որ ամուսնացավ և երեխա ունեցավ: Դրանից հետո բխում են կնոջ պայմանները՝ ալիմենտ, տուն: Սկսում են մերժել տեսակցել ծնողի հետ: Շատ դեպքերում բաժանության պատճառ են դառնում ծնողները, որոնք մի դեպքում ֆինանսի, մյուս դեպքում իրենց սկզբունքների համար պատրաստ են դժբախտացնել իրենց երեխաներին, որբ թողնել իրենց թոռներին: Շատերին հետաքրքրում է, թէ ինչու են բաժանվել. տղայի ընտանիքն ու հարազատները մեղադրում են աղջկան, իսկ աղջկա հարազատները՝ տղային: Եւ եկեք ընդամենը մտածենք երեխաների մասին, նրանց ապագայի մասին, նրանց կյանքի մասին, չէ՞ որ շատ է դժվարանում նրանց կյանքը, ապագան: Չէ՞ որ այդ ամենը շատ է ազդում երեխաների հոգեկանի վրա: Եկեք ևս մեկ անգամ մտածենք մեր երեխաների մասին, նրանց ապագան մեր ձեռքերում է: Իսկ եթե թեկուզ և երեխա չկա, ինչո՞ւ դժբախտացնել և ինչո՞ւ դժբախտանալ: Հարց, որի պատասխանը յուրաքանչյուրը յուրովի կարող է մեկնաբանել, բայց նայեք՝ հարցը ալիմենտը, տունը և ունեցվածքը չէ, հարցը բաժանությունն է, դժբախտանալը, երեխաներին որբացնելը, հոգեկան ապրումներ և ոչ թե մի անգամ, մի տարի, այլ մինչև կյանքի վերջ: Նայեք ձեր կողքը, նայեք այն անհայր երեխայի աչքերին, թե ինչպես է նայում, երբ իր կողքի երեխան ՊԱՊԱ է ձայն տալիս, թե ինչպես է նայում, երբ այդ երեխան վազում է իր հոր գիրկը: Այդ աչքերին նայելով՝ դուք կտեսնեք, թե ինչ կարոտ, սեր, հիշողություն, դժբախտություն և ցավ կա: Նայեք այն հոր աչքերին, ով շաբաթվա մեջ մեկ անգամ է տեսնում իր բալիկներին կամ էլ ընդհանրապես չի տեսնում, այլ հիշում կամ խոսում է նրանց մասին-արցունք կորցրածի, արցունք ծնողական կարոտի, տառապած սրտի, արցունք, թե կգա մի օր, երբ այդ բալիկները հետագայում կայցելեն արդյոք իրենց հոր շիրիմին: Ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխարինել ծնողին, երեխային ու միմյանց հանդեպ եղած փոխադարձ սիրուն: Ամուսնությունը կյանքի շատ լուրջ ճանապարհ է, որը սկսելուց առաջ շատ պետք է մտածել: Սիրեք ձեզ, ձեր ընտանիքը ու ձեր երեխաներին:


Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 510 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024