Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 08:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Հունիս » 4 » Ով վրեժ լուծեց Անժելա Սարգսյանից, և որ չինովնիկը կանգնեց նրա թիկունքին
07:49
Ով վրեժ լուծեց Անժելա Սարգսյանից, և որ չինովնիկը կանգնեց նրա թիկունքին

Մարտ ամսին դերասանուհի, հայաստանյան մամուլի առաջին պոռնոսկանդալի գլխավոր դերակատար Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը դիմել էր Վճռաբեկ դատարան` դատավճիռը բեկանելու պահանջով: Կարեն Արայանի ներկայացուցիչները և մասնավորապես մայրը դեռևս սպասում են Վճռաբեկ դատարանի պատասխանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը: 

Մարինա Արայանը վստահ է՝ այս գործով վճիռը, թե՝ Կարեն Արայանն է տարածել Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները, ծայրից ծայր, առաջին էջից մինչև վերջին էջը սուտ է: Ըստ նրա՝ դատաքննությունից և որոշ ցուցմունքներից հետո նույնիսկ արդեն ծիծաղելի է խոսել այն մասին, թե լուսանկարները տարածել է Կարենը, քանի որ փաստ է (որի պատճառով էլ դատավարությունն ընթացավ փակ դռների ետևում), որ այդ լուսանկարները տարածվել են հենց Անժելա Սարգսյանի էջից: Բայց այս ամենին ընթացք չի տրվում, Մարինա Արայանի խոսքով՝ քանի որ այդպես է պետք: 

«Ցուցմունք տալիս ինքն ուղղակի դուրս է տվել՝ առանց իմանալու, թե մյուս վկան ինչ է ասել: Բոլորի համար է պարզ, որ հենց իր բացած էջից են տարածվել այդ լուսանկարները: Այսօր ինքը հերքում է, և դատված է Կարենը: Այս գործին սպասում է Եվրոպան, սա գործ է Եվրոպայի համար, որովհետև աբսուրդ է վճիռը, այն անհիմն է սկզբից մինչև վերջ: Վճիռ, որը հիմնված է դատավորի կարծիքի վրա: Դատավորն է այդպես գտնում և վերջ»,- ցավով նշեց Մարինա Արայանը: 

Վերջինիս համոզմամբ՝ այս գործով դատական ատյանների նման գործելակերպը կարող է բացատրվել հետևյալով՝ Անժելա Սարգսյանի մեջքին ինչ-որ մարդ՝ մի վախեցած չինովնիկ է կանգնած է, ու շատ հավանական է, որ այդ նկարների վրա հենց ինքն է: Մարինա Արայանը չի բացառում, որ Անժելա Սարգսյանն այդ չինովնիկին է շանտաժի ենթարկում: 

«Ինչ իմանամ՝ ինչ շանտաժների մեջ են: Ինչ իմանամ, թե ով է մի-երկու անգամ օգտագործել, իսկ հիմա փորձում է հատուցել իմ երեխայով: Համենայնդեպս, ինչպե՞ս պետք է ավարտվի պոռնիկի բռնած գործը, իհարկե՝ լավ: Բա պետք ա լավ վերջանար իր համար: Այ, որ մենք էլ ունենայինք, Աստված կարոտ պահի, մի պոռնիկ, մի աղանդավոր՝ «Կյանքի խոսք»-ի անդամ, մենք հաստատ իրեն կտրորեինք: Բայց մենք ոչ պոռնիկ ենք, ոչ գոմիկ ենք, այս ամենի բացակայության պատճառով էլ մենք այսօր տուժում ենք: Ինչ-որ չտես չինովնիկ, ում մոտ կնոջ սով է, օգտվել է Անժելայից, այսպես է անում կամ շանտաժի արդյունքում է աջակցում նրան: Ասում են, թե լուսանկարներում Ղազարն է (Անժելա Սարգսյանի ամուսինը), բայց ոչ մի ապացույց չունեն, թե նա է, դա ասում են միայն իրենք: Քննիչը երևի անձամբ է ստուգել-համոզվել, որ նկարներում Ղազարն է: Ես ընդհանրապես կասկածում եմ, որ այդ աբիժնիկ Ղազարն է այս ամենը կազմակերպել՝ վառելու համար իր կնոջը: Ինքը նախկինում միշտ բողոքել է, թե երեխան չլիներ, կմորթեր Անժելային, Ղազարի պապան էլ է դա ասել: Բայց այսպես է ստացվել, թող այս ամենի բյուջեն էլ քաշի նա, ով օգտվել է Անժելայից»,- վրդովված ասաց Մարինա Արայանը:

Նա հավելեց, որ իրենք սպառելու են հայաստանյան բոլոր դատական ատյանները՝ իր որդու անմեղությունն ապացուցելու համար: Նրա հավաստիացմամբ՝ անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև ՄԻ Եվրոպական դատարան, որի համար անհրաժեշտություն կլինի բողոքը լավ ձևակերպել ու հիմնավորել: Սրա արդյունքում, Արայանի համոզմամբ, իրենք դրական արդյունք կունենան: 

Նշենք, որ փետրվար ամսին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Կ. Արայանը Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 3 տարի 6 ամսվա ազատազրկման: 

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել ամբաստանյալին «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ:

1in.am
Просмотров: 821 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024