Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 02:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Շիկահերների դարաշրջանն անցել է

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Поиск

Главная » 2013 » Март » 31 » Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին
11:50
Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին
փողկապ
Փողկապը արտահայտում է տղամարդու բնավորությունը, սակայն այն ոչ մի ձևով չի բացահայտում տղամարդուն լիովին... չէ՞ որ պճնանքի այս պարագան տղամարդկանց երբեմն նվիրում են կանայք` թելադրելով բնավորության իրենց նախընտրած գիծը:
Մարդու բնավորության հետ է զուգորդվում փողկապի կապելու ձևը. ինքնավստահ և ներուժով լի մարդիկ գերադասում են լայն հանգույցներ, իսկ թույլ են կապում փողկապները մտավորականության և արվեստագետների մի զգալի հատվածը:
 
Պիսակավոր փողկապ

Այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են պտերով, ոլորներով, պիսակներով փողկապներ` նպատակասլաց են և փառասեր. հանդիպելով իրենց երկրորդ կեսին` նրանք նվիրվում են անմնացորդ: Նմանատիպ փողկապներ գերադասում են կրել նրանք, ովքեր ուզում են գրավել շրջապատի ուշադրությունը: Մանր պտերով փողկապները ընտրում են բարեխիղճ աշխատողները և գործի գիտակները:

Գծավոր փողկապ

Տարբեր գծերով փողկապները նախընտրում են հարաբերություններում հավատարմություն և նվիրվածություն գերադասող տղամարդիկ: Նրանց համար աշխատանքը վեր է ընտանիքից:
Փողկապի վրայի խիստ գծերը օգնում են տիրոջը արագ կենտրոնանալ. պատահական չէ, որ գծերով փողկապ կրողները հաջողակ գործարարներ են:

փողկապ


Ծաղիկներով փողկապ

Այս փողկապով տղամարդը ռոմանտիկ և բարեհոգի է. ղեկավարվում է զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նա հակված է ներդաշնակության, և շրջանցում է տհաճությունները:

Նախշերով փողկապ

Վանդակավոր փողկապով տղամարդը հուսալի գործընկեր է, նրան կարելի է և պետք է վստահել. հումորը և երևակայությունը անբաժանելի են նրանից. գրեթե ոչ մի հանգամանքում նա չի կորցնում հավասարակշռությունը: Ըստ հոգեբանների` հումորի զգացողությամբ, ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով, «ճչացող» պատկերներով փողկապներ:
  

Միագույն փողկապներ

Մոխրագույն և սև փողկապներ ընտրում են «անգույն» տղամարդիկ, ովքեր ամեն ինչում սիրում են կարգ ու կանոն, հետևում են օրենքներին, ամենուր ձգտում են լինել «ճիշտ», ինչով էլ նյարդայնացնում են իրենց զուգընկերուհիներին: Բաց միագույն փողկապները վկայում են ճաշակի բացակայության մասին, իսկ եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ապա կրողը աչքի է ընկնում ագրեսիվությամբ:
Փողկապի կապույտը խորհրդանշում է հուսալիություն, մարդամոտություն, ընկերասիրություն: Վառ կարմիրի գերակշռությունը զուգորդվում է տիրոջ էներգետիկ և խանդավառ բնավորության հետ` ով ձգտում է փառքի: Բաց կանաչը խտացնում է կրողի բարձր պահանջմունքները շրջապատի նկատմամբ: Կանայք, ովքեր ցանկանում են «պարուրվել» ընտանեկան ջերմության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն մուգ կանաչ և ձիթապտղագույն փողկապ կրող տղամարդկանց վրա:
Просмотров: 505 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024