Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 10:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

[Անիմացիա]
Ուժեղ կին

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

[Անիմացիա]
Մերսում

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 24 » Սեքս սեքսից հետո 18+
22:07
Սեքս սեքսից հետո 18+
Սեքս սեքսից հետո

Նախքան նա կուղղվի դեպի սառնարանը՝ գարեջրի և սենդվիչի հետևից, կամ կշրջվի դեպի պատն ու քուն կմտնի, կատարիր այս գործողությունները՝ հասնելու ցանկալի «պոստօրգազմի»:

Նախերգանքը կատաղի է, սեքսը՝ զարմանահրաշ. մի՞թե կարելի է թույլ տալ, որ վերջաբանը լինի անհեթեթ ու տաղտկալի: Ուստի պետք չէ սպասել, մինչև զուգընկերդ կորոշի գործել, մանավանդ որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել՝ կանանց համար հետօրգազմային գործողությունները շատ կարևոր են:

«Էվոլյուցիոն տեսանկյունից կանանց համար սա հոգևոր մտերմության պահ է,- բացատրում է գիտությունների դոկտոր, Օլբրայթ քոլեջի հոգեբանության դասախոս և նշված ուսումնասիրության համահեղինակ Սյուզան Հյուզը: - Տղամարդկանց բնազդը, սակայն, նրանց թելադրում է բաց թողնել հոգևոր մտերմության փուլը և առաջ անցնել` կենակցելու այլ կանանց հետ»: Բայց այժմ, երբ մենք դուրս ենք եկել քարանձավներից, տղամարդկանց մեծամասնությունը պատրաստ է «ոտքը կախ գցել». պարզապես պետք է ցույց տալ տղամարդուդ` ինչ ես ցանկանում:

Դու ցանկանում ես... Խոսել

Դուք երկուսդ էլ միմյանց չափազանց մտերիմ եք զգում՝ օքսիտոցին և վասոպրեսին հորմոնների շնորհիվ: Բայց քանի որ նա ուժասպառ է, կառչիր այն թեմաներից, որոնք հետաքրքիր և կարևոր են նրա համար և չեն պահանջում մտավոր լարում: Փորձիր խոսակցություն բացելու հետևյալ տարբերակներից որևէ մեկը.

 Արծարծիր նրա սիրելի թեման՝ սեքս: Պատմիր այն գործողությունների մասին, որոնք ցնցեցին քեզ, և հարցրու նրան, թե ինչ կցանկանար փորձել կրկին:

 Դրդիր նրան խոսել իր մարմնի մասին, ասենք՝ ինչպես է ձեռք բերել այսինչ սպին, կամ հիշատակիր նրա ատլետիկ կազմվածքը:

 Որևէ խաղ կազմակերպիր, ասենք՝ հետաքրքրվիր` նա կնախընտրեր ապրել արևադարձային կղզում, թե մարդաշատ քաղաքում: Որքան պատահական լինի հարցը, այնքան ավելի լավ. իմաստն այն է, որ հեշտությամբ հնարավոր լինի մի թեմայից անցնել մյուսին:

Դու ցանկանում ես... Քնել միմյանց հպված

Սեքսից հետո նա ուժասպառ է, ուստի գրկախառնվելը կարող է նրան ճնշող թվալ: Սակայն պետք չէ հանձնվել. նպատակիդ հասնելու տարբերակներ կան:

 Օդորակիչը ծրագրավորիր ավելի ցածր ջերմաստիճանի վրա և երաժշտություն միացրու, ինչը կօգնի տաք փուլից անցում կատարել ավելի պաղ փուլի:

 Բռնիր նրա ձեռքը: Պարզունակ է հնչում, բայց ձեռքսեղմման արդյունքում արձակվում են օքսիտոցին և պրոլակտին հորմոններ, որոնք նրա մոտ առաջացնում են մտերմություն զգալու ցանկություն:

 «Գդալների դիրքի» փոխարեն փորձեք քնել ավելի «ծույլ» դիրքով, որը բավարարում է որոշակի ազատություն ունենալու նրա կարիքը: Թող նա պառկի փորի վրա, իսկ դու պառկելով կողքի, մի ձեռքով գրկիր նրա մեջքը, իսկ ոտքերով փաթաթվիր նրա ոտքին:

Դու ցանկանում ես... Սեքսուալ շոյանքներ

Օրգազմից հետո նա կարող է ժամանակավորապես խաղից դուրս լինել, սակայն քո մարմինը դեռևս գրգռված է և ծարավ լրացուցիչ օրգազմի: Կյանքի կոչիր հետևյալ «սցենարներից» որևէ մեկը և գուցե նույնիսկ վաստակես բոնուսային Օ:

 Շոու կազմակերպիր. շոյիր քեզ, զուգահեռաբար խորացնելով շնչառությունդ: Սա խթանում է քո գրգռվածությունը և նրան հուշում, որ դու դեռևս տաք ես: Հետո նրան խորամանկ ժպիտ ուղղիր և հանձնիր նախաձեռնությունը:

 Օգտագործիր իրեր կամ նյութեր: Սեքսից հետո ամենահարմար ժամանակն է վիբրատորով կամ քսուքով փորձարկումներ անելու: Կարող ես նույնիսկ դրդել նրան շոկոլադի օշարակ ծորացնել ստինքներիդ, քանի դու դեռևս սեքսուալ տրամադրության մեջ ես:

 Ցնցուղ ընդունեք: Տաք ջուրը խթանում է արյան շրջանառությունը, ինչը կարող է ձեզ երկուսիդ պահել գրգռված (և արթուն) վիճակում: Խնդրիր նրան ճիլոպով մերսել քեզ, հետո նրա ձեռքերն ուղղորդիր դեպի ոտքերիդ ներսի հատվածը:

Դու ցանկանում ես... Գրգռել նրան երկրորդ ռաունդի համար

Ինչպես գիտես, նրա առնանդամը գերզգայուն է օրգազմից հետո, և ցանկացած ուղղակի հպում չափազանց ցավոտ է: Ուստի պետք է սկսել գրգռել նրան դանդաղ և քնքշորեն:

 Սկսեք մի բան ուտելուց, ինչը կվերականգնի նրա ուժերը և նրան հանգստանալու համար բավարար ժամանակ կտա: Անկողնում այնպիսի սնունդ ընդունելը, ինչպիսիք են խաղողը, ձիթապտուղը կամ շոկոլադի սալիկները, դյուրին է և նաև օգնում է պահպանել զգայական տրամադրությունը:

 Նրա միտքն ակտիվացրու թեժ տեսարանով. մերկ շրջիր սենյակում: Սեքսուալ ցանկությունը ծնվում է ուղեղում, և քո մերկ մարմինն այն առաջնային տեսողական ազդանշանն է, որը կարող է հանգեցնել ֆիզիկական գրգռման:

 Վերջապես, աստիճանաբար անցիր հպումների: Շփիր նրան սպունգով՝ սկսելով պակաս զգայուն կետերից, ինչպիսիք են մեջքը և ուսերը: Նրա մարմնի ջերմաստիճանը հետօրգազմային է, ուստի տաք սպունգը զուգընկերոջդ զովացնելու լավագույն տարբերակն է (սառը չափազանց կտրուկ կլինի): Հետո շրջիր նրան և սկսիր շփել կրծքավանդակը՝ ժամանակ առ ժամանակ դադար տալով՝ նրան կրքոտ համբույր պարգևելու համար: Համբույրի ժամանակ արտադրված հորմոնները կբարձրացնեն նրա լիբիդոն:You Want to...

cosmo.am


Категория: 18+ | Просмотров: 821 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024