Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 10:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Նորածինը փրկել է մայրիկին

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Поиск

Главная » 2013 » Март » 28 » Սեռական օրգաններում քորի առկայության հիմնական պատճառները
22:54
Սեռական օրգաններում քորի առկայության հիմնական պատճառները
Սեռական օրգաններում քորի առկայության հիմնական պատճառները

Ոչ միշտ է պատահում, որ սեռական օրգանների քոր գալու պատճառը Ձեր զուգընկերն է կամ պատահական սեռական կապերը: Քորը հատուկ զգացողություն է, որն առաջանում է նյարդային վերջույթների գրգռումից: Սակայն այս գրգռումը լիարժեք ցավի զգացողություն չի տալիս, այլ պարզապես առաջացնում է տհաճ զգացողություն:

Սեռական օրգանների շրջանում առաջացած քորի պատճառները շատ են: Սովորաբար կանանց մոտ այն առաջանում է մարմնի կառուցվածքի պատճառով: Քորը կարող է լինել օրգանիզմում ինչ-որ հիվանդության առաջացման ախտանիշներից մեկը կամ անձնական սխալ հիգիենայի արդյունք:

Քննարկենք խնդրի 4 հիմնական խումբ, որոնք հանգեցնում են քորի առաջացմանը սեռական օրգանների շրջանում: Առաջին երեք խմբերը հավասարապես վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Դրանք են՝

- արտաքին միջավայրի ազդեցությունը սեռական օրգանների վրա՝ վարակներ, բարձր ջերմություն, հիգիենայի պակաս:
- ներքին օրգանների պաթոլոգիական գործընթացներ (կապված ինչպես սեռական օրգանների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի հետ):
- հոգեբանական գործոնները, սթրեսը:
- կնոջ օրգանիզմի հետ կապված խնդիրները, որոնք կապված են անատոմիական և գործառութային առանձնահատկությունների հետ:

Այժմ ավելի մանրամասն քննարկենք վերոնշյալ խնդիրները

Եթե քորի պատճառը արտաքին միջավայրն է

Սովորաբար սեռական օրգանների քոր գալու պատճառը սեռավարակներն են, որոնք օրգանիզմ են ներթափանցում առանց պահպանակի օգտագործման սեռական ակտի ժամանակ: Այս դեպքում, բացի քորից, կարող են առաջանալ վեներական հիվանդությունների այլ ախտանիշներ ևս:

Բացի այդ, քորի պատճառ կարող է դառնալ փոշին կամ այլ տիպի նյութեր, օրինակ՝ փոշոտ վայրերում կամ հենց տանը աշխատելիս (լվացքի փոշի):

Քորի պատճառ կարող է հանդիսանալ նաև ոչ որակյալ, սինթետիկ ներքնազգեստի օգտագործումը, սակայն ամենատարածված պատճառը անձնական հիգիենայի դրսևորումներ. ինչպես դրա անբավարարությունը (հազվադեպ լվացումները, դաշտանի ժամանակ միջադիրի կամ տամպոնի ոչ հաճախակի փոխելը), այլնպես էլ գերխնամքը (հակամանրէային լոսյոնների չարաշահումը, տարբեր հոտավետ միջադիրների և բալզամների օգտագործումը և այլն):

Ի դեպ՝ լողավազան այցելելուց հետո նույնպես կարող է առաջանալ սեռական օրգանների քոր: Այնպես որ լողալուց հետո անպայման լոգանք ընդունե՛ք և լվացե՛ք սեռական օրգանները:

Դիսբակտերիոզ

Հեշտոցի դիսբիոզը (դիսբակտերիոզը) առաջանում է զուգընկերներ հաճախակի փոխելու, անորակ սպերմիցիդների օգտագործաման, ինչպես նաև հեշտոցի միկրոֆլորայի վրա ագրեսիվ ազդեցությունների արդյունքում:

Դիսբիոզը կարող է առաջանալ նաև երկարատև սթրեսների, սառեցումների և հիվանդությունների արդյունքում, քանի որ միկրոֆլորայի վիճակն անմիջականորեն կախված է իմունիտետի վիճակի հետ:

Հիվանդություններ և սթրես

Տհաճ քորի պատճառ կարող են հանդիսանալ նաև հեշտոցի շրջանում, սեռական ներքին օրգանների բորբոքումները: Քորը կարող է առաջանալ սեռական օրգանների և մեզի շփումից, ինչպես նաև լյարդի, երիկամների հետ կապված խնդիրների առկայության ժամանակ: Այն նաև կարող է լինել հեպատիտի, անեմիայի առաջին ախտանիշներից մեկը:

Քրոնիկ սթրեսի ժամանակ առավել հուզական մարդիկ կորող են փոխարինել իրենց նյարդային լարված վիճակը մարմնի տարբեր մասերը քորելով՝ մասնավորապես սեռական օրգանները: 
Քորը կարող է առաջանալ կնոջ տարիքի հետ մեկտեղ: Կնոջ մարմնում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները զգալիորեն ազդում են վերջինիս մաշկի և միկրոֆլորայի վրա: 

Եվս 4 գործոն, որոնք կարող են քոր առաջացնել

Քոր կարող է առաջանալ դաշտանային ցիկլի ժամանակ՝ անորակ միջադիրների կամ տամպոնների օգտագործման արդյունքում:

Քորը կարող է առաջանալ առանց պահպանակի օգտագործման սեռական ակտից հետո:

Այն նաև կարող է առաջանալ բիկինիի շրջանանում մազահեռացումից հետո, քանի որ այս հատվածը չափազանց զգայուն է:

Երբեմն սեռական օրգանների թեթևակի քորը հղիության նշան կարող է լինել, որի հետևանքով փոխվում է կնոջ օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը:


Աղբյուրը՝ Doctors.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 675 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024