Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 21.05.2024, 19:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Տորթ «Ամառային»

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 3 » Սիրելիի ծնողների հետ ծանոթանալու ժամանակն է. պարզաբանումներ և խորհուրդներ հոգեբաններից
17:44
Սիրելիի ծնողների հետ ծանոթանալու ժամանակն է. պարզաբանումներ և խորհուրդներ հոգեբաններից

Զույգերի կյանքում մի առանձնահատուկ արարողություն է միմյանց ծնողների հետ ծանոթությունը: Հաճախ այս թեման երկար վեճերի ու փոխադարձ անհամաձայնությունների պատճառ է դառնում: Սովորաբար աղջիկները ձգտում են հարաբերությունների արագ օրինականացման, իսկ տղաները որքան հնարավոր է խուսափում են դրանից: Իսկ հարաբերություններին որոշ չափով օրինական բնույթ կարելի է հաղորդել ծնողների հետ պաշտոնապես ծանոթանալուց, կարելի է ասել նրանցից հանդիպելու թույլտվություն խնդրելուց հետո: Ճիշտ է, այժմ ծանոթանալիս ոչ թե թույլտվություն են խնդրում, այլ պարզապես տեղեկացնում, որ հանդիպում են, սակայն այդ «պաշտոնական» արարողությունն ինքնին թույլտվություն, օրհնանք ստանալու պես մի բան է:

Թե ինչու են տղաները վախենում աղջկա ծնողների հետ ծանոթությունից, LN-ի հետ զրույցում պարզաբանում է հոգեբան Լիանա Սեյրանյանը. «Նախ պետք է հասկանալ, թե արդյոք տղան ունի այդ ցանկությունը, պատրաստ է նա ավելի լուրջ հարաբերությունների փուլ մտնել: Դժվար է դա անվանել վախ, երբ պարզապես տղան գտնում է, որ պահը չի հասունացել: Երկրորդ հերթին' նրանք գիտակցում են, որ ծանոթությունը նույնն է, թե հարցաքննությունը, պարզաբանումներն իր անձի շուրջ: Հատկապես այն դեպքերում, երբ աղջկա ծնողները խիստ են, տղայի լարումը հասնում է մաքսիմումի, և նա դրանից խուսափելու համար որքան հնարավոր է հետաձգում է այդ պատասխանատու քայլը: Մեկ այլ տեսանկյունից' նրանք կարող են խույս տալ հենց այդ պատասխանատվությունից: Նրանք գիտակցում են, որ իրենց հանդիպումից կախված է հարաբերությունների հետագա ընթացքը, և դա կարող է վախեցնել նրանց»:

Իսկ հարաբերությունների ո՞ր փուլում է ճիշտ ծանոթությունը ծնողների հետ: LN-ի հարցին պատասխանել է «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը: «Շատ կարևոր է, թե ինչ մտածելակերպի տեր ընտանիքի հետ գործ ունենք: Եթե ընտանիքն այնպիսի մոտեցում ունի այս հարցին, որ իրենց աղջիկը մի տղայի հետ պետք է շփվի և ամուսնանա, ապա այս դեպքում նրանց հետ ծանոթությունը կդիտվի որպես շատ լուրջ քայլ, ամուսնության խոստում: Եթե ընտանիքն ավելի ազատ է, կարծում է, որ տարբեր տարիքներում աղջիկը հնարավոր է տարբեր տղաների հետ շփվի, այս դեպքում ծանոթությունը պարզապես մի փոքր լրջություն կհաղորդի հարաբերություններին: Սակայն ոչ մի պարտադրանքի մասին խոսք չի կարող լինել: Հետագա հնարավոր բաժանությունն այս ընտանիքը շատ հեշտ կընդունի: Ցանկալի տարբերակ է. երբ զույգը հանդիպում է, հենց սկզբնական շրջանում էլ ծնողներն իմանան այդ մասին, հետագայում ավելի հեշտ կլինի նաև նրանց ծանոթությունը: Չկա որևէ սահմանում, թե երբ է ճիշտ ծնողների հետ հանդիպելը, սակայն գնահատելի տարբերակ է, երբ երկու կողմերն էլ վստահ են իրենց զգացմունքներում, երբ հարաբերություններն արդեն հասունացել են, երբ կա միմյանց հետ կյանքը կապելու ցանկություն»:

Եվս մի շատ կարևոր հարց՝ որտեղ հանդիպել ծնողներների հետ: Հաճախ տղաներին թվում է, թե ծնողների հետ հանդիպումն իսկական պատերազմ է, որտեղ միշտ հաղթում են ծնողները: Իսկ այս պատերազմական վիճակը փոքր-ինչ ղեկավարելու համար նրանք նախընտրում են չեզոք վայր, որտեղ ծնողները ոչ թե տան տերերն են, այլ տղայի պես հյուր: Վերջին ժամանակներս շատ տարածված երևույթ է, երբ աղջկա ընտանիքի հետ ծանոթանալու նպատակով տղան հրավիրում է նրանց որևէ սրճարան կամ մի հաճելի վայր: «Երբ հանդիպումը տեղի է ունենում որևէ մեկի տանը,սովորաբար տան տերերն իշխող դերում են լինում, իսկ հյուրը' ենթակայի: Այս առումով ավելի դժվար է տղայի դրությունը, երբ նա պետք փորձի լավագույնս ներկայանալ, իսկ ծնողները մի լավ տնտղեն: Իրավիճակը լարված է ստացվում: Իսկ սրճարանում, որևէ այլ վայրում շփումն ավելի հեշտ է դառնում և տղայի, և ծնողների համար: Այս տարբերակը մի փոքր դժվար է ընդունվում հայկական ընտանիքներում, քանի որ ընդունված տարբերակը աղջկա ծնողների հետ ծանոթանալու' նրանց հյուր գնալն է»,- նշում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը.:

Ի՞նչ անել այս դեպքում. խորհուրդ աղջիկներին

Դուք շատ լավ գիտակցում եք, որ հանդիպման պատճառը Դուք եք: Թվում է, թե աղջիկն այս դեպքում լավագույն իրավիճակում է. ծանոթ է երկու կողմին էլ: Սակայն ծանոթացնելը նույնքան բարդ գործընթաց է, որքան ծանոթանալը: Նախ պետք է պատրաստվել դրան: Պետք չէ ծնողներին հեքիաթներ պատմել տղայի առասպելական բնավորության, ուժի ու խելացիության մասին: Այս դեպքում նրանք հետամուտ կլինեն թերություններ բացահայտելուն: Նախօրոք ներկայացրեք նաև տղայի որոշ թերություններ, որոնք, կարծում եք, խոսակցության ընթացքում նկատելի կլինեն: Ծնողներին խնդրեք ավելի մեղմ ու անմիջկան մթնոլորտ ստեղծել: Ձեր սիրելիին մի քանի խորհուրդներ տվեք այն մասին, թե ինչ են սիրում Ձեր ծնողները, ինչի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ունեն, ինչն է նրանց համար ընդունելի, իսկ ինչը' ոչ: Ընտրեք մի քանի թեմաներ, որոնք հետաքրքիր են երկու կողմին էլ. չէ որ Դուք լավ գիտեք, թե ծնողների, թե Ձեր սիրելիի նախասիրությունները: «Կարծում եմ' պետք է աղջիկներն իրենց շատ պատասխանատու չզգան նրանց հարաբերությունների համար: Քանի որ, երբ կա մեկը, ով իրեն պատասխանատու է զգում ուրիշների հարաբերությունների համար, նա ավելի շատ դառնում է խանգարող, քան օգնող: Նրանք շատ ավելի հեշտ կհարմարվեն, լեզու կգտնեն, կհասկանան միմյանց, քան այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը միջնորդի: Անգամ հանդիպումից հետո առաջացած կարծիքներին խիստ ծայրահեղ մի մոտեցեք: Բնական է, որ կլինեն բացասական կարծիքներ, կխոսվի նաև թերությունների մասին: Երբ սկսում եք սուբյեկտիվորեն պաշտպանել որևէ կողմին, լարումն ավելի է մեծանում»,-ասում է Անուշ Ալեքսանյանը:

Դե ինչ, կարծում եմ ժամանակն է ծանոթանալու սիրելիի ծնողների հետ: Մտապահեք LN-ի խորհուրդներն ու շարժվեք առաջ, իսկ մենք խոստանում ենք ներկայացնել նաև, թե ինչպես նախապատրաստվել տղայի ծնողների հետ հանդիպման:

 Նելլի Ղարիբյան

ladynews.am

Просмотров: 525 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024