Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 21:29
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

[Անիմացիա]
Жми КЛАСС

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Поиск

Главная » 2013 » Март » 22 » Սիրո իրական պատմություն, որն ունեցավ ողբալի ավարտ
20:01
Սիրո իրական պատմություն, որն ունեցավ ողբալի ավարտ
Սիրո իրական պատմություն, որն ունեցավ ողբալի ավարտ

Հակոբն Աննային սիրահարվել էր առաջին իսկ հայացքից, երբ սրճարանում հանդիպել էր նրան: Այդ օրը Աննան ընկերուհիների հետ էր, իսկ Հակոբը` դիմացի սեղանին նստած իր ընկերոջն էր սպասում: Այդ օրը Հակոբը չհամարձակվեց մոտենալ Աննային, փոխարենը հետևեց, իմացավ նրա բնակության վայրը, քանի որ նույն շենքում էր բնակվում նաև իր ընկերը, ուստի Հակոբին հաջողվեց պարզել նաև Աննայի մասին գրեթե ամեն ինչ: Աննան 22 տարեկան էր, աշխատում էր տուրիստական գործակալությունում, արտաքնապես բավականին գեղեցիկ էր, իսկ էությամբ էլ` կենսուրախ:
Հակոբից բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Աննային համոզի իր հետ գոնե մեկ ժամով սրճել: Ժամադրությանը Հակոբին հաջողվեց այդ գոռոզ ու քմահաճ աղջկա վրա լավ տպավորություն ստեղծել ու հանդիպումները սկսեցին կրել շարունակական բնույթ: 
Աննան շատ հաճախ Հակոբին չէր ենթարկվում, իսկ Հակոբն էլ բավականին ավանդապաշտ էր ու չէր սիրում, երբ ընկերուհին առանց իրեն հարցնելու այս կամ այն վայրն է այցելում ընկերուհիների հետ ու զվարճանում: Հենց այդ պատճառով էլ նրանց միջև հաճախ էին վեճեր ծագում, սակայն Հակոբը շատ էր սիրում Աննային ու անգամ մեկ օր չէր կարողանում անցկացնել առանց Աննային տեսնելու, ուստի միշտ նա էր հաշտության քայլն առաջինն անում: 
Հարաբերությունների այս ընթացքը տևեց մոտ մեկ տարի, որից հետո էլ Հակոբն ու Աննան նշանադրվեցին: Հարսանիքին մեկ ամիս էր մնացել, երբ պարզվեց, որ Աննան տառապում է արյան քաղցկեղով: Դժբախտ լուրն իմանալուն պես Աննան ոչինչ չասաց իր հիվանդության մասին, այլ վերջ դրեց հարաբերություններին` ասելով, որ նրան չի սիրում ու իրեն երջանիկ չի զգում: Աննան չէր հավատում, որ կառողջանա ու չէր ուզում Հակոբին դժբախտացնել: 
Հակոբը, բնականաբար, սկզբում չէր համակերպվում այդ մտքի հետ, զգում էր, որ Աննան ինչ-որ բան է թաքցնում: 
Աննայի ընտանիքը վաճառեց բնակարանը, որպեսզի կարողանա հոգալ աղջկա բուժման ծախսերը: Նրանք տեղափոխվեցին արտերկիր, ու բարեբախտաբար, Աննային հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Ստացվեց այնպես, որ բուժումից հետո նրանք բնակություն հաստատեցին Գերմանիայում: Աննան այս ընթացքում կարոտում էր Հակոբին, հասկանում էր, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ցանկանում էր զանգել նրան, պատմել ամեն ինչ, սակայն գիտակցում էր, որ հեռախոսով նման հարցեր սխալ կլինի քննարկել, հնարավոր է` Հակոբն իրեն չների: 
Երկու տարի անց, երբ Աննան ձեռք բերեց Գերմանիայում օրինական բնակվելու իրավունք և հնարավորություն Հայաստան գալու, այցելեց Երևան: Առաջին բանը, որ արեց, ուղևորվեց դեպի Հակոբենց տուն, սակայն հենց շենքի մոտ հանդիպեց Հակոբին` կնոջ ու երեխայի հետ: 
Հակոբը նրան չտեսավ, իսկ Աննան` վազելով հեռացավ:
Հակոբն այդպես էլ չիմացավ, թե ինչ էր եղել Աննայի հետ իրականում: 
Այժմ նա ունի ընտանիք, թեպետ Աննան միշտ իր սրտում է ու վստահ է` կյանքում որևէ մեկին այնպես չի սիրի, ինչպես Աննային:
Աննան դեռևս ընտանիք չի կազմել, ապրում է Գերմանիայում, իսկ Հակոբին ընդմիշտ ջնջել է իր կյանքից:

Slaq.am
Просмотров: 607 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024