Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 15:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

ՀԱՄԲՈՒՅՐ

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Поиск

Главная » 2012 » Октябрь » 21 » Տարիքային անհավասար ամուսնություններ. ինչ են ասում սեքսոլոգները
20:26
Տարիքային անհավասար ամուսնություններ. ինչ են ասում սեքսոլոգները
Տարիքային անհավասար ամուսնություններ. ինչ են ասում սեքսոլոգները

Ամուսնացողների միջև տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն 4 տարի և առավելագույնը 10 տարի` հօգուտ տղամարդու: Տարիքային անհավասար ամուսնությունների արդյունքում ի հայտ են գալիս ֆիզիոլոգիական ու հոգեբանական խնդիրներ,- ասում են մասնագետները: Տղամարդիկ, ի դեպ, անհավասար ամուսնություններից միայն շահում են:

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի մասնագետներին դիմում են սեռական կյանքին վերաբերող ամենատարբեր հարցերով: Վերջերս էլ դիմել էր մի տղամարդ ու հայտնել, որ ուզում է ամուսնանալ: 67 տարեկան է, ապագա կինն էլ իրենից 20 տարով երիտասարդ է: Տղամարդը հավելել էր, որ ուզում է լիարժեք սեռական հարաբերություն ունենալ նրա հետ՝ հետաքրքրվելով՝ հնարավո՞ր է դա արդյոք, թե ոչ: Ի պատասխան բժիշկ-սեքսոպաթոլոգը նշել էր. ''Տարեց հասակում ամուսնությունը ենթադրում է, որ ընտանիքը հիմնված պետք է լինի միմյանց մասին հոգ տանելու, կարեկցանքի, միմյանց մենությունը փարատելու վրա: Եթե տվյալ տղամարդու համար ամուսնության առաջնային և միակ դրդապատճառը սեռական կյանքն է, ապա այն դառնում է խիստ խոցելի տարբեր գործոնների նկատմամբ: Սեռական Ֆունկցիան պահպանելու մտահոգությունը և սեռական կարողության վրա հավելյալ սևեռումը խանգարում է սեռական ֆունկցիայի ինքնաբեր դրսևորմանն անկախ տարիքից: Այո, նրանք կարող են ապրել սեռական կյանքով, եթե առաջնային լինեն բարյացակամ միջանձնային հարաբերությունները'':

Ինչպե՞ս են տարիքային այսպիսի տարբերություններին վերաբերում մեր համաքաղաքացիները: 27-ամյա Արտակն ասաց, որ իրավիճակը հատկապես անընդունելի է, երբ տղամարդն է փոքր կնոջից. ''Կանանց մոտ այդ ժամանակ առավել գերիշխող է դառնում հոգատարության զգացումը, իսկ դա սեր չէ, չգիտեմ` ինչ է'': ''Ես դեռ ամուսնացած չեմ, բայց երբեք դեմ չեմ եղել, երբ ամուսինների միջև տարիքային մեծ տարբերություն է լինում. ինձ համար կարևորը սերն է, տարիքը երկրորդական է, նույնիսկ եթե ամուսինը կնոջից մեծ է 20 տարով'',- նշեց 23-ամյա Հերմինեն: ''Իհարկե դեմ եմ, ինչպես կարող է երիտասարդ, կյանքի նկատմամբ կայտառ ու եռանդով լի աղջիկն ամուսնանալ, ասենք, իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ: Նախասիրությունների, կարծիքների, տեսակետների հսկայական տարբերություն կլինի, իրարամերժություն, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի բաժանման'',- ընդգծեց 40-ամյա Գոհարը:


mamul.am

Просмотров: 477 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024