Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 14:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հինգ նրբություն` սեքսում

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Поиск

Главная » 2013 » Март » 30 » Տղամարդու անհավատարմության 10 հիմնական պատճառները
19:45
Տղամարդու անհավատարմության 10 հիմնական պատճառները
Տղամարդու անհավատարմության 10 հիմնական պատճառները
Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է անհավատարմությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց, քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում: Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են, և այստեղ է հարց առաջանում` ինչո՞ւ:

Դավաճանություն

Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց չէ՞ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդրդի դավաճանության: Եվ այսպես`

1. Սեռական կյանքում անբավարարվածությունը: Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում:

2. Կենցաղային խնդիրները: Մինչամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը «Ես քեզ սիրում եմ» նախադասության փոխարեն կարող է լսել «ծորակը վերանորոգեցի՞ր», «հեռուստացույց նայելու փոխարեն արի՛ պահարանի դուռը վերանորոգիր» կամ «վերջապես տան խնդիրներով զբաղվի՛ր» նախադասությունները:

3. Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանանց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը կամ պարզապես «արգելված պտուղից» օգտվելը:

4. Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ, «կուշտ» լինելով ընտանեկան կյանքից, զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել:

5. ՓորձըԱմուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են, և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում:

6. Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի:

Դավաճանություն

7. Կնամոլությունը: Կինը, որն ուզում է ամուսնանալ մեկ անգամ և ամուր ընտանիք ստեղծել, շատ բարդություններ կունենա, եթե կնամոլ տեսակի տղամարդու հետ համատեղի կյանքը: Որպես կանոն` այս տեսակի տղամարդուն հանդիպելիս կինը մտածում է, որ սիրելին անհաջող կանանց է հանդիպել, և այսուհետ ամեն ինչ այլ կերպ կընթանա... բայց` ոչ: Կնամոլ տղամարդը երբեք չի փոխվում, գուցե որոշակի ժամանակ նա լինի զուսպ, բայց դա անցողիկ է: Այս դեպքում կա՛մ կինը պետք է համակերպվի ամուսնու կնամոլության հետ (մինչև ամուսնությունն էլ կնամոլները բացահայտում են իրենց ), կա՛մ հույս ունենա, որ մի օր նա կփոխվի:

8. Վատ դաստիարակությունըՏղա երեխայի համար, ով մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը և մայրը անտեսում է այդ փաստը, անհավատարմությունը կարող է ընտանեկան մոդել դառնալ: Մեծանալով` նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից:

9. Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության:

10. Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները որպես հայր, իսկ որպես տղամարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում:

Հ.Գ. Ամեն դեպքում, եթե տղամարդը դավաճանել է, ուրեմն ենթագիտակցորեն դա նրա մտքով անցել է: Ինչպես տեսնում եք, պատճառները տարբեր են: Բայց ավելի էական է, որ տղամարդը հասկանա ընտանիքի կարևորությունը: Չմտածված քայլով տղամարդը կարող է փլուզել տարիներով կառուցած ընտանիքը:

Ի վերջո, ո՞վ կամ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կինն ու երեխաները:

erkusov.com

Просмотров: 582 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024