Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 14:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 17 » Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ
20:11
Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ

Բժշկական բառարաններում Կուվադի ախտանիշը բացատրվում է իբրև կարեկցական հիվանդություն, որի ընթացքում հղի կնոջ ամուսինը տանում է այն նույն զգացողությունները, որ առկա են կնոջ մոտ: Այս հիվանդությունն ունի առավելապես հոգեբանական արմատներ, կարող է դառնալ որովայնի շրջանում ուժեղ ցավերի, մարսողական համակարգի խանգարումների, անքնության պատճառ:

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց  ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, Կուվադի համախտանիշը  հղիկին ունեցող տղամարդկանց հոգեկան բնույթի խանգարում էԱյն ուղեկցվում է նույն նշաններով, որոնք առկա են կնոջ մոտ հղիության ընթացքում. «Այս հիվանդությամբ տառապող տղամարդիկ դառնում են զգայուն, դեպրեսիվ, բծախնդիր, քմահաճ: Հետաքրքիր է, որ նրանց դեպրեսիվությունն ու պահանջկոտությունը հաճախ գերազանցում են հղի կնոջ նույնատիպ վարքը»:

Կուվադի համախտանիշը շատ բժիշկներ հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ և հիվանդ տղամարդկանց ուղարկում ինֆեկցիոն կամ վիրաբուժական բաժանմունքներ, քանի որ առաջինը, որ հնարավոր է մտածել, տեսնելով որովայնի շրջանում նմանատիպ ցավերով տղամարդուն, թունավորումն է կամ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդությունը: Իրականում Վրեժ Շահրամանյանը, ով իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման խնդրով երկու տղամարդկանց, փաստում է, որ Կուվադի համախտանիշը գրեթե կապված չէ տղամարդու անատոմիական-կենսաբանական խնդիրների հետ. «Նման համախտանիշի հիմքում ընկած է ենթագիտակցական  անհանգստությունը կնոջ և ապագա երեխայի կյանքի համար: Բայց չի կարելի պնդել, թե Կուվադի համախտանիշով տառապող տղամարդը պարտադիր նման վիճակում է հայտնվել մեծ սիրուց, չի կարելի ասել նաև, որ, եթե տղամարդը կնոջ հղիության ընթացքում չի տանում այդ «կոնտրհղիությունը», ուրեմն չի սիրում կնոջը: Կուվադի համախտանիշը նաև կարող է կապված լինել տղամարդու` կնոջ առաջ ունեցած մեղքի զգացման հետ»:

Շատ հոգեբաններ պնդում են, որ Կուվադի համախտանիշով են տառապում այն տղամարդիկ, ովքեր մանկությունն անցկացրել են բացարձակ մայրիշխան ընտանիքում: Վրեժ Շահրամանյանը հավելում է. «Այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրիշխանությունը բացարձակ է, տղաները մեծանում են նույնատիպ մտակաղապարով ու հաճախ ամուսնանում են տեսակով իրենց մորը հիշեցնող` իշխանատենչ կանանց հետ, ունենում են չկայացվածության և անլիարժեքության բարդույթ, ինչը ևս կարող է նման համախտանիշի պատճառ դառնալ»:

Այսօր հատկապես արևմտյան երկրներում շատ տարածված է ծննդաբերության պրոցեսին հոր ներկայությունն ապահովելը: Դա ասես լրացուցիչ ուժ է տալիս կնոջը: Դեռ հնում որոշ «կախարդուհիներ» պնդում էին, որ հնարավոր է ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերի մի մասը «տրամադրել» նրա ամուսնուն: Դժվար է ասել` արդյոք թեթևացնու՞մ է ծննդաբերող կնոջ վիճակն այն, որ իր ամուսինը ևս ռեալ ցավ է ապրում, բայց փաստ է, որ Կուվադի համախտանիշով տառապող տղամարդիկ չեն հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն իմանում, որ իրենց կնոջ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել: Որոշ հիվանդների մոտ անգամ ցավերն են ուժեղանում կանանց ծննդաբերության պրոցեսի ընթացքում:

Հարց է առաջանում`իսկ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ: Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ խնդիրը «գլխում է», ուստի և հենց այնտեղից պետք է սկսել բուժումը. «Հանել ներքին լարվածությունը. սա ամենակարևորն է: Նման ախտանիշով տառապող տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ մի կողմից իր հիվանդությունը դրական է, քանի որ ինքը կիսում է սիրելիի ցավը: Այս գիտակցումը շատ կօգնի հաղթահարել սթրեսը: Կուվադի համախտանիշով տղամարդկանց պետք է հանգստացնող դեղամիջոցներ նշանակել և զուգահեռ անցկացնել հոգեթերապիայի կուրսեր»:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Просмотров: 454 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024