Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 11:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

65-ամյա պապիկը հղիացել է

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Սեքսն ուժեղացնում է սերը

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Կուսության “քաղցր” պտուղը

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 13 » Տղան չարաշահելով աղջկա սերը օգտագործել է նրան
19:13
Տղան չարաշահելով աղջկա սերը օգտագործել է նրան
LoveYou.am-ը սիրով իր ընթերցողներին տեղեկացնում է, որ այժմ գործում է «Հոգեբանի անկյուն» խորագրով բաժինը, որի անմիջական մասնակիցը կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ` ուղարկելով ձեզ հուզող հարցերը կամ պատմությունները: Այս անգամ իր պատմությունն է ուղարկել 22-ամյա Անին:

Իմ անունը Անի է: Ես արդեն 22 տարեկան եմ, բայց որոշումներ ինքս չեմ կարողանում կայացնել: Ինձ շատ անարժան եմ զգում: Ինձ թվում է, որ ես ոչ մեկին էլ պետք չեմ: Երկու անգամ ցանկացել եմ վերջ տալ կյանքիս բայց չեմ կարողացել…
Սկզբում ամեն բան լավ էր, երբ դպրոցս ավարտեցի, երաժշտականն էլ ու ընդուվեցի կոնսերվատորիա:
Առաջին կուրսում ինձ համար շատ զարմանալի ու հետաքրքիր էր կյանքը, ու էլ ավելի հետաքրքիր էր դառնում՝ մարդկանց հետ շփվելով:
Ամեն ինչ շատ լավ էր: Ես ինձ լավ էի զգում, որ նոր բաներ էի սովորում: Ես կարող եմ ասել, որ միամիտ մի աղջիկ եմ… Ունեմ շատ կոմպլեքսներ, շատ էի ամաչում ամեն ինչից, բայց չգիտեմ ինչպես ամեն ինչ անցավ: Ես էլ բոլորի նման սկսեցի ազատ ապրել, կարծիք արտահայտել…

Մի առարկա ունեինք, որի ժամանակ պետք է  դուետով նվագեինք: Ես եւ մեր կուրսից մի տղա, ով ժամանակի ընթացքում մտերմացավ ինձ հետ: Նա ինձ շատ էր օգնում դասերիս հարցում միշտ ուշադիր էր իմ նկատմամբ: Գրեթե ամեն օր նա ինձ ճանապարհում էր տուն:  Եվ այսպես անցնում էին օրերը…

Մի օր նա ինձ ասաց, որ X դասախոսի  լեկցիաները չունի, եւ ես պետք է տայի իրեն: Եվ ես ասացի, որ վաղը անպայման կբերեմ: Ասաց չէ, գնանք ձեր տուն եւ դու տուր: Երկար մտածելուց հետո համաձայնվեցի:
Համալսարանից նոր էինք դուրս եկել մայրիկս զանգեց եւ ասաց, որ պետք է տատիկիս տուն գնամ եւ նա ինձ հետ եկավ տատիկիս տուն՝ չհամաձայնվելով որ հաջորդ օրը բերեմ: Զարմացած էի, բայց համաձայնվեցի:

Գնացինք, բայց ինքը ներքեւում սպասեց ինձ ու բավականին երկար: Չէի ուզում, որ տատիկս տեսներ, քանի որ մայրիկիս կասեր, իսկ մայրիկս կջղայնանար ինձ վրա: Քանի որ ինձ արգելել էին տղաների հետ շփվել: Անգամ ինձ, եթե մի տղա էր զանգում դասերի տեղն իմանալու համար, ինձ վրա ջղայնանում էին:

Եվ այսպես, երբ տատիկիս տանից դուրս եկա միասին գնացինք մեր տուն: Հասել էինք շենքերի մեկի մոտ եւ նա ինձ համբուրեց: Ես այդպիսի բան չէի սպասում, անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ նա այդպիսի բան կարող է անել: Ես չթողեցի, որ նա շարունակի եւ արագ վախեցած բարձրացա տուն: Ինձ վատ էի զգում մտածում էի, որ էլ չեմ իջնի, բայց մեկ ժամ անցավ եւ ես իջա ներքեւ նա այնտեղ էր: Սպասում էր, սպասում էր ինձ… տվեցի տետրը եւ անգամ չկարողացա նրան նայել: Ես ինձ վատ էի զգում եւ ինչ-որ բան էր կատարվում ինձ հետ:

Երկար ժամանակ չխոսեցի իր հետ, նա էլ չէր զանգում: Այդ ընթացքում հասկացա, որ նա ինձ համար ինչ-որ բան է նշանակում: Որ ես էլ անտարբեր չեմ իր նկատմամբ: Մի օր որոշեցի զանգել իրեն: Նա  շատ ուրախացավ… Եվ այսպես մենք մտերացանք նորից…

Երկրորդ կուրս էինք եւ  մենք միասին էինք, շատ լավ էր… մեկս մյուսիս օգնում էինք եւ լավ հանձնում քննությունները… Մի օր մենք խոսեցինք մեր զգացմունքների մասին: Ես ասացի, որ անտարբեր չեմ եւ նա էլ… ամեն ինչ հիանալի էր: Բայց նրան ասեցի, որ ուզում եմ գաղտնի մնա դա, չէի ուզում ոչ մեկ իմանար:

Ասեց այդտեղ ի՞նչ կա, բայց ինձ համար շատ բան կար, որովհետեւ ինձ հետ նման բան չեր եղել: Ես չէի էլ կարող մայրիկիս հետ խոսել, քանի որ կզայրանար ու չէր թողնի: Ես դեռ փոքր եմ համարվում եւ ինձ չէր կարելի սիրել եւ ընկեր ունենալ: Ես միշտ վախեցել եմ մայրիկիս հետ այդ թեմայով խոսել, բացի այդ ես այդքան էլ մայրիկիս հետ չեմ կիսվում, մենք այդքան էլ մտերիմ հարաբերոււթյուններ չունենք:

Եվ այսպես մենք սկսեցինք հաճախակի հանդիպել: Զրուցում էինք ամեն ինչից: Շատ լավ էր… ամեն հանդիպում միշտ անցնում էր հաբույրներով: Կամաց- կամաց ավելի մտերմացավ մեր զգացմունքները, հարաբերությունները եւ  համբույրից ու գրկախառնությունից հետո այն վերածվեց սիրային հարաբերությունների:

Սկզբում ես դա չէի ուզում, ինձ մեղավոր էի զգում, բայց միեւնույն ժամանակ վստահ էի… մինչեւ որ նա ինձանից հոգնեց…

Մի օր նա ինձ ասաց անսպասելի մի բան, եւ ես հիմա միայնակ եմ, կոտրված: Ես չէի սպասի նրանից այդպիսի բան, քանի որ նա ինձ շատ բան է սովորեցրել:  Մենք անգամ քննարկում էինք մեր ապագայի մասին, մեր երեխաներ մասին էինք խոսում:
Բայց նա  մի օր ասաց, որ ես էլ իրեն էլ չեմ հետաքրքիրում, որ հոգնել է ինձանից, եւ ինձ հետ եղել է միայն ինձ օգտագործելու նպատակով: Նա ասաց, որ իրեն հետաքրքիր էր, իր մոտ ստացվում է աղջիկ «կպցնելը», թե ոչ:  Այո, ես զարմացած էի չէի կարողանում հավատալ նրա ասածին… Ինձ վատ էի զգում, ուզում էի ինձ վնասել… Իսկ հիմա նա ուզում է, որ մեր այդ կապը շարունակվի… Նա ինձ սպառնում է, որ եթե չշարունակեմ, ապա ամեն ինչ կպատմի բոլորին… Ես չգիտեմ ի՞նչ անեմ, շատ եմ վախենում… շատ…

loveyou.am

Просмотров: 554 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024