Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.05.2024, 08:56
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 19 » Տիգրանուհու ամուսինը այնքան է ծեծել նրան, որ նրանց 2-ամյա երեխան վերապրածից չի կարողանում խոսել
08:06
Տիգրանուհու ամուսինը այնքան է ծեծել նրան, որ նրանց 2-ամյա երեխան վերապրածից չի կարողանում խոսել

Տիգրանուհի Ավագյանի ամուսինը նրա դեմ բռնություն սկսել է գործադրել դեռեւս ամուսնանալուց առաջ, իսկ ամուսնանալուց հետո բռնությունները այնքան են դաժանացել, որ ներկա պահին նրանց 2-ամյա երեխան չի կարողանում խոսել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Տիգրանուհի Ավագյանը (անունը փոխված է):

Մինչ մանրամասներին անցնելը նա սկսեց իրենց ընտանիքի ձեւավորման նախապատմությունից: Նրա փոխանցմամբ, ինքը ամուսնացել է, երբ դեռ չէր հասցրել ճաշակել ուսանողական կյանքի հաճույքները, հասկանալ կյանքի իրական արժեքները, ստանալ մասնագիտություն, կայանալ որպես անձնավորություն եւ որպես մասնագետ, վերջապես երազել, ինչպես այդ տարիքի բոլոր աղջիկները: «Նա սկսեց բռնություն կիրառել, երբ մենք նույնիսկ չէինք ամուսնացել: Առաջին անգամ դա «ընդամենը մի ապտակ էր», որը սակայն վերածվեց պարբերական ծեծի: Ինչպես մասնագետներն են ասում` դա դասական տարբերակ էր, յուրաքանչյուր անգամ ես ուզում էի խաբված լինել ու հավատում էի, որ դա այլեւս չի կրկնվի»,- պատմեց Տիգրանուհին:

Վերջինս հիշում է, որ բռնությունը չէր սահմանափակվում միայն հոգեբանական նվաստացումներով եւ տնտեսական զրկանքներով, այլեւ ներառում էր ֆիզիկական վնասներ, քանի որ ամուսինը պատրաստ է եղել  5-ամյա աղջկան նույնիսկ կեսգիշերն անց ուղարկել խանութ, միայն թե իր համար ոգելից խմիչք բերեր: «Փոքր երեխաս արդեն 2 տարեկան է դառնում, սակայն դեռ չի խոսում:  Այդպիսի պայմաններում մեծանալով` հնարավոր էր նաեւ ավելի վատ վիճակներում հայտնվել: Երեխաներս մեղադրում էին ինձ` նրա բռնություններն այդքան հանդուրժելու համար, նրանք արդեն չէին կարողանում դիմանալ: Նրանց համար հեշտ չէր` տեսնել, թե ինչպես է տանջվում իրենց սիրելի մայրը: Վերջին բռնությունից հետո, որն, ի դեպ, ավելի շուտ խոշտանգում էր, արյունալի սարսափ ֆիլմից մի հատված, որոշեցի փախչել, կարծում էի` եթե եւս մեկ անգամ նա ինձ հարվածի, ես այլեւս կդադարեմ գոյություն ունենալ»,- արցունքն աչքերին վերհիշեց Տիգրանուհին: Վերջինս օրեր առաջ հուսահատ վիճակում  դիմել է Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ վերգտել է իրեն եւ կարողացել է առաջ նայել: «Կենտրոնի մասնագետների շնորհիվ ես եւ երեխաներս կարողացանք դուրս գալ այն ծանր հոգեբանական վիճակից եւ կյանքին բոլորովին այլ աչքերով նայել: Այժմ սկսել եմ անել այնպիսի բաներ, որոնք շատ երկար ժամանակ ինձ արգելված են եղել` որոշումներ կայացնել իմ ու երեխաներիս ցանկություններից ելնելով, ապահովության զգացում ապրել, հավատալ, որ վաղն ավելի լավ կլինի»,- եզրափակեց Տիգրանուհին:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության, օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 658 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024