Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 05:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Հինգ նրբություն` սեքսում

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Поиск

Главная » 2013 » Апрель » 29 » V օրգանը սեքսից հետո
23:58
V օրգանը սեքսից հետո
V օրգանը սեքսից հետո

Հաճույքի րոպեներն արդեն անցել են, իսկ քո V օրգանն անհասկանալի նախանշաննե՞ր է ցույց տալիս։ Խուճապի մի՛ մատնվիր: Մենք կօգնենք քեզ հասկանալ` ինչ է կատարվում:

«Այդ» հատվածի նուրբ մաշկը ցավում (մրմռում) է

Ակտիվ ներթափանցումների արդյունքում սեռական շուրթերի հատվածում կարող է 1-2 օր շարունակ չորություն նկատվել: «Եթե նման գերզգայունությունը հաճախակի բնույթ է կրում և հեշտոցի հատվածում այրոցի զգացողություն ես ունենում, գուցե պատճառը մաշկային ալերգիան է նրա պահպանակից կամ ձեր օգտագործած քսանյութից»,- նշում է գինեկոլոգ, V is for Vagina գրքի համահեղինակ Ալիսա Դուեքը: Փորձիր հասկանալ ալերգիայի պատճառը, այնուհետև գտիր հիպոալերգեն տարբերակ, օրինակ` օգտագործեք պոլիուրեթանային պահպանակներ` լատեքսային պահպանակների փոխարեն կամ քիմիական նյութեր չպարունակող քսանյութեր` հոտավետ տարբերակների փոխարեն:

Գերզգայունություն ծլիկի հատվածում

Սիրելիդ ցանկանում է երկրորդ անգամ, իսկ քո ծլիկը չափազանց զգայո՞ւն է: «Շատ հնարավոր է, որ օրգանիզմդ պարզապես վերականգնվում է օրգազմից հետո: Արյունը, որ հոսել էր դեպի նյարդաթելերով հարուստ հատվածը, այժմ վերադառնում է, ինչը կարող է ցավեր առաջացնել ծլիկի հատվածում»,- նշում է դոկտոր Դուեքը: Եթե դա շարունակվում է մի քանի ժամից ավելի, գուցե պատճառը «կոպիտ» սիրախաղն է: 1-2 օր հանգիստը կկարգավորի ամեն ինչ:

Երբ քեզ թվում է, թե «այն» մի տեսակ լայնացել է

«Սեռական հարաբերությունից, առավել ևս՝ ակտիվ սիրախաղերից հետո քո հեշտոցը կարող է լայնանալ և մի քանի ժամվա ընթացքում վերադառնալ իր սովորական չափերին»,- նշում է դոկտոր Դուեքը: Եթե հարաբերությունից մեկ օր անց այն դեռ լայնացած է, դա կարող է վկայել սնկային վարակի մասին:

Փքված սեռական շուրթեր

Գրգռված ժամանակ հեշտոցն ու արտաքին սեռական օրգանները կարող են մգանալ՝ կարմիրից դառնալով մուգ մանուշակագույն, իսկ շուրթերը կարող են ուռչել: Օրգազմից հետո արյան հոսքը թուլանում է, իսկ հեշտոցը վերադառնում է նախկին տեսքին:

Արյան հետքեր

«Ոչ բավարար քանակությամբ քսանյութ օգտագործելու դեպքում առնանդամը կարող է հարել հեշտոցի պատերը, ինչի արդյունքում կնկատվեն արյան հետքեր»,- ասում է դոկտոր Դուեքը: Բացի այդ, եթե արյունը մուգ է, այն կարող է մնացած լինել վերջին դաշտանային ցիկլից: Այս երկու դեպքերից բացի, մնացած դեպքերում արյունահոսությունը լավ նշան չէ: Խորհրդակցիր գինեկոլոգիդ հետ, սակայն ժամանակից շուտ խուճապի մի՛ մատնվիր: Արյունը կարող է առաջանալ բարորակ գոյացության` պոլիպի զարգացման արդյունքում (վերջինս ի հայտ է գալիս շատ կանանց մոտ`արգանդի վզիկի վրա): Մեկ այլ տարբերակ է խլամիդիայի առկայությունը, սակայն այն նույնպես մեր օրերում հեշտությամբ բուժվում է:

Տարօրինակ հոտ

«Սեքսից հետո սուր, անսովոր հոտը քրտնքի, սպերմայի և հեշտոցային արտադրության միախառնման արդյունքն է»,- նշում է գիտությունների դոկտոր, Նյու Ջերսիի Sapphire Women's Health Group ընկերության նախագահ Դոնիքա Մուրը: Արժե անհանգստանալ միայն, եթե հոտը ձկնային երանգ ունի: Դա վկայում է վարակի մասին, ուստի հարկավոր է դիմել բժշկի:

Արտադրություն

Եթե զուգընկերդ առանց պահպանակի է և ժայթքում է քո մեջ, որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ արտադրությունը դուրս գա: «Եթե անմիջապես սեքսից հետո բարձրանաս, արտադրությունը բավական առատ կլինի, իսկ մի քանի ժամ անց բարձրանալու դեպքում հեշտոցային կրճատումների շնորհիվ հոսքն ավելի թույլ կլինի»,- նշում է դոկտոր Մուրը: Սա նորմալ երևույթ է, սակայն եթե դա քեզ անհանգստացնում է, կարող ես միջադիր օգտագործել:

cosmo.am

Категория: 18+ | Просмотров: 712 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024