Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 00:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

[Անիմացիա]
Вы можете так

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Տորթ «Ամառային»

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 24 » Վանաձորում կինը եռօրյա սեքսի համար 20 հազար դրամի դիմաց 17-ամյա աղջկան «նվիրել» է տղամարդուն
09:26
Վանաձորում կինը եռօրյա սեքսի համար 20 հազար դրամի դիմաց 17-ամյա աղջկան «նվիրել» է տղամարդուն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Անահիտ Սարդարյանի գործի դատավարությունը:

21-ամյա վանաձորցի Անահիտ Սարդարյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սեռական շահագործման նպատակով անչափահաս՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.-ին հանձնել է Վաչագան Մարտիրոսյանին, այդ «նվերի» համար նրանից պահանջել ու ստացել է 20 հազար դրամ:

Վաչագանը, «մատչելի գնով ձեռք բերելով» Լոռու մարզի գյուղերից մեկի այդ անչափահաս բնակչուհուն՝ որոշակի զվարճանքների համար, նախ նրան տարել է Վանաձորում ապրող իր պապիկի տուն, ապա տեղափոխել Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակներից մեկը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա Ս.-ի հետ: 

Ըստ մեղադրանքի՝ այսպիսով, անչափահաս՝ 18-ը չբոլորած աղջիկը ենթարկվել է սեռական շահագործման:

Օ, բարքեր. եթե Աղայանի հայտնի հեքիաթում Անահիտը Վաչագանին սառը ջուր էր տալիս և արհեստների կարևորության մասին իմաստուն խրատներ, ապա 21-րդ դարի 21-ամյա Անահիտը իր ժամանակակից Վաչագանին գումարով անչափահաս աղջիկ է տվել և եռօրյա զվարճանքի՝ «վճարված հնարավորություն»:

Քանի որ վերջին՝ ժամանակակից «տարբերակում» հեքիաթային ոչինչ չկա, միայն քրեական երանգավորումն է գերիշխում, անչափահասին սեռական շահագործման հանձնած Անահիտ Սարդարյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին: 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով: Գործն ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2013 թվականի ապրիլի 18-ին: 

Ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Սարդարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է 35-36 շաբաթական հղիություն: Հաշվի են առնվել նաև կատարված արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցագործության տարածվածությունը և այլ հանգամանքներ: Միգուցե Անահիտն էլ է անչափահաս տարիքում սայթաքել, և այսօրվա արարքի արմատները պետք է որոնել նրա անցյալում:

Ինչքան էլ Անահիտը թեթևամտորեն վերաբերվեր իր արարքին, նրա կատարածը համարվում է ծանր հանցագործություն: 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի մայիսի 18-ի դատավճռով Անահիտ Սարդարյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 30-ից:

* Լուսանկարում պատկերված են նյութի հետ առնչություն չունեցող անձինք:

1in.am


Просмотров: 626 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024