Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 05:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

[Անիմացիա]
Жми КЛАСС

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

[Անիմացիա]
группа-пении кошек

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Հինգ նրբություն` սեքսում

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 4 » Խեղդելուց հետո դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ և պահել նկուղում
20:15
Խեղդելուց հետո դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ և պահել նկուղում
Խեղդելուց հետո դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ և պահել նկուղում

3 անգամ դատված, դատվածությունները մարված Սուրեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Լիլիթ Գ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 08.06.2010թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 06.10.2011թ. Մարիամ Մ.-ի հետ կնքելով հիփոթեքի պայմանագիր` կատարված գործարքի դիմաց վերջինիցս վերցրել է 4.879.000 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար, որպես ստանձնած պարտավորության երաշխիք գրավ դնելով Լիլիթ Գ.-ին պատկանող 11.800.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Նոր Արեշ 11 փող. X շենքի X բնակարանը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակել է Լիլիթ Գ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։ Բացի այդ, նա, չարաշահելով Մերի Ղ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 26.05.2012թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք Է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012թ. առուվաճառքի պայմանագրով Մերի Ղ.-ին պատկանող՝ 9.600.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Արտաշիսյան փող. X շենքի 15 բնակարանը 8.479.000 ՀՀ դրամին համարժեք 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վիգեն Ս.-ին խարդախությամբ հափշտակելով Մերի Ղ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։ Բացի այդ, նա 2012թ. հուլիսի 2-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր վարձակալած՝ Երևանի Արշակունյաց պողոտայի X շենքի X բնակարանում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նախկինում պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու նպատակով, շահադիտական դրդումներով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է 1936թ. ծնված Գայանե Դ.-ին, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, վերջինիս դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ, այն տեղափոխել իր կողմից վարձակալված՝ Երևանի Նոր Խարբերդ թաղամասի X փողոցի X տան նկուղ և պահել այնտեղ։ Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Աղբյուրը` Իրավաբան.net 


Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 570 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024