Հետաքրքիր Փաստեր Суббота, 18.05.2024, 23:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Կնոջ սեքսուալության սահմանները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Ուտելիք, որը խլում է էներգիան

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Поиск

Главная » Статьи » Հայ գրողներ

Նար-Դոս

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս-13.7.1933, Թիֆլիս) ― հայ գրող: Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ս. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։
Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-18-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։
1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88-ին լույս են տեսել «Արաքս հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
1891-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսը այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր սխեմաներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։
1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։
Категория: Հայ գրողներ | Добавил: Admin (18.05.2012)
Просмотров: 4512 | Рейтинг: 4.1/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024