Հետաքրքիր Փաստեր Пятница, 24.04.2026, 02:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայտնի կանանց հարսանեկան զգեստները (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

[Անիմացիա]
Ревнивая...

[Տեսահոլովակներ]
Razmik Amyan - Korac ser

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Քարդաշյանների ընտանիքում համալրում է եղել

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Բուլղարիայում «կարելի է» լողափում սեքսով զբաղվել

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Նորավանքի տարածքում մոլորված արշավախմբին գտել են

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Ավտովթարից 52 մարդ է զոհվել

Դերասան Քյուբի Գուդինգ կրտսերին փնտրում է ոստիկանությունը

Որտե՞ղ և ինչպե՞ս են տոնում օլիմպիական մարզիկներն իրենց հաղթանակը

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Բացառիկ տեսանյութ Սեւանա լճի հատակից (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 26 » 10 երևույթ, որոնք մեզ ամեն օր սպանում են
09:55
10 երևույթ, որոնք մեզ ամեն օր սպանում են
10 երևույթ, որոնք մեզ ամեն օր սպանում են

Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ կալորիկական, կոնսերվանտներ և ներկանյութեր պարունակող սնունդը կործանարար ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա և կարող է ճարպակալության և սրտանոթային հիվանդությունների հանգեցնել:



Ծխախոտալկոհոլէներգետիկ խմիչքներ


Ծխելը վատթարացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը՝ առաջացնելով սրտի և թոքերի հիվանդություններ: Բոլոր ալկոհոլային խմիչքները կախվածություն են առաջացնում և դանդաղորեն սպանում են օրգանիզմը: Սպիրտը մայրական կաթի հետ փոխանցվում է երեխային, ինչը շատ բացասաբար է ազդում վերջինիս առողջության վրա: Էներգետիկ խմիչքների մեջ ոչ մի օգտակար նյութ չկա: Դա նույնիսկ արտադրողներն են փաստում: 1 շիշ էներգետիկը հավասար է 10 բաժակ թունդ սուրճի: Բացի այդ, նրանք կախվածություն են առաջացնում, և հաճախակի օգտագործումը մարդու օրգանիզմում անդառնալի փոփոխություններ է առաջացնում, և ժամանակի հետ մարդը դառնում է դանդաղաշարժ և հիվանդ:


Անքնություն

Անքնությունն օրգանիզմի ամենավատ թշնամիներից է: Օրգանիզմին նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 7 ժամ առողջ քուն: Քրոնիկ անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալության, շաքարախտի և հիպերտոնիայի զարգացման:

Թմրանյութեր

Բոլոր թմրանյութերը կախվածություն են առաջացնում և քայքայում են օրգանիզմը: Թմրամոլը իր հերթական չափաբաժինը գնելու համար հաճախ հանցագործությունների է դիմում: Թմրամոլների հիվանդությունները հաճախ մահվան ելքով են ավարտվում:


Դեպրեսիա


Երկարատև դեպրեսիան լուրջ ազդեցություն է ունենում հոգեկանի վրա և ազդում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Այդ ժամանակ մարդ չի ցանկանում ոչինչ անել, շատ թույլ է իրեն զգում:

Ատելություն և չարություն


Սրանք մեր օրգանիզմի ամենավատ թշնամիներն են: Դրանք անընդհատ վնասում են մեր նյարդերը: Հետազոտությունները ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ատելության և չարության մեջ, տարեց հասակում, ամենայն հավանականությամբ, կխելագարվեն: Այսինքն, նրանց մոտ ծերունական մարազմ կառաջանա:

Ծուլություն


Ծույլ մարդիկ նրանք չեն, ովքեր միայն պառկած են բազմացի վրա և հեռուստացույց են դիտում, այլ նաև նրանք, ովքեր ամբողջ օրը նստած են համակարգչի առջև և ինչ-որ «հետաքրքիր» նյութեր են փնտրում: Սովորաբար այդ «հետաքրքիր» նյութերը ոչ միայն չեն ազդում նրանց կյանքի որակի վրա, այլև կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Սուտ


Ստախոս մարդը միշտ լարվածության տակ է գտնվում: Նա պետք է անընդհատ հետևի իր խոսքերին, որպեսզի ճակատագրական սխալներ թույլ չտա: Պետք է ամեն օր նոր լուրեր, պատճառաբանություններ հորինի: Ի վերջո, այդ ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Իսկ առողջության վրա այն շատ բացասաբար է անդրադառնում:


Հեռուստացույց


Հեռուստացույցը ոչ միայն ճառագայթման աղբյուր է, այլ նաև վատ ինֆորմացիայի: Մենք հեռուստացույցով հաճախ այնպիսի գովազդներ ենք տեսնում, որոնք ոչ մի կերպ կապ չունեն առողջ ապրելակերպի հետ: Այդ ամենը վնասում է առողջությունը, և մանուկ հասակից կարող է թերաժեքության բարդույթ առաջացնել:


10 
Անշարժ կենսակերպ


Սա ժամանակակից երիտասարդության ամենավատ թշնամին է: Բացի նրանից, որ ծխախոտը, ալկոհոլը, էներգետիկ խմիչքները դանդաղորեն քայքայում են մեզ, անշարժ կենսակերպն այդ նույն անում է 2-3 անգամ ավելի արագ: Այդ պատճառով տարբեր հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է սպորտով զբաղվել կամ ամեն օր զբոսնել մաքուր օդին:

Ավելին քան փաստեր


Категория: Հետաքրքիր Փաստեր | Просмотров: 2045 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026