Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 18:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երկու օրում շուրջ 200 հազար մարդ է լքել Հալեպը. բախումները քաղաքում շարունակվում են

Վայոց ձորում լույս աշխարհ է եկել Հովհաննիսյանների 8-րդ զավակը

[Անիմացիա]
Дура

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

24-ամյա հայ մանկապիղծը ձերբակալվել է Կիեւում

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

ԱՄՆ-ի 7-ամյա բնակչուհին երրորդ հարկից ընկել է հարեւանի ձեռքերի մեջ

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Հերթական ինքնասպանությունը. այս անգամ Իջեւանում

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է առանց ''ֆոտոշոփ''-ի մարմինը (ֆոտո)

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Ֆրանսիական ուլտրաաջ կուսակցությունը դատի է տալիս Մադոննային

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Լիտվացի մարզուհուն նյարդայնացրել է ռուսերենը

Поиск

Главная » 2013 » Апрель » 18 » 10 հետաքրքիր փաստ Քրիստիանո Ռոնալդուի մասին
15:19
10 հետաքրքիր փաստ Քրիստիանո Ռոնալդուի մասին
Ներկայացնում ենք հայտնի ֆուտբոլիստի հետ կապված ոչ այնքան հայտնի փաստեր:
Քրիստիանո Ռոնալդուի անունը մեր դարի ամենահայտնի «բրենդ»-ներից է: Նա, որ աշխարհում բազմամիլիոն երկրպագուներ ունի, հավակնում է ֆուտբոլի պատմության մեջ որպես լավագույն ֆուտբոլիստներից մեկը լինելուն: 2008 թ-ին` «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս, նա «Ոսկե գնդակի» է արժանացել: listphobia.com կայքն անդրադարձել է հայտնի ֆուտբոլիստի կյանքի ոչ այդքան հայտնի 10 փաստերին:

Անունը: Ֆուտբոլիստն իր անունը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին, ում համակրում էր նրա հայրը: Ռոնալդուի ամբողջական անունն է՝ Cristiano Ronaldo dos Santos Aveiro.

Բնավորությունը: Ոմանց Ռոնալդուն երբեմն հպարտ է թվում: Պարզվում է, որ փոքր ժամանակ նա մի անգամ աթոռով հարվածել է իր ուսուցչին, երբ Մադեյրայի խոսվածքի համար վերջինս ծաղրել է ֆուտբոլիստին:

Ինքնավստահություն: Քրիստիանոն միշտ նշում է. «Ես գիտեմ` ես ամենալավն եմ»: Դեռ մանկուց նա միշտ վստահ է եղել իր ուժերին: Լիսաբոնի «Սպորթինգի» մարզիչը միշտ ասում էր, որ Քրիստիանոն առանց որեւէ դժվարության կարող է միանգամից շրջանցել 3-4 ֆուտբոլիստի:

Նորաձեւ: Ֆուտբոլիստը միշտ հետեւում է նորաձեւությանը եւ միշտ նորաձեւ զգեստներ կրում: Նա իր անվամբ` «CR7», զգեստների 2 սեփական խանութ ունի Պորտուգալիայում: Նրա երկու քույրերը կառավարում են նրա բիզնեսը: 

Վիրահատություն: Քրիստիանոն սրտի վիրահատություն է կրել, երբ 15 տարեկան էր: Բժիշկներն ասում են, որ վիրահատությունը կարեւոր էր, քանի որ այդ խնդիրը կարող էր կործանել նրա կարիերան: 

Տանել չի կարող պարտությունը: Երբ Ռոնալդուն փոքր էր, նա հաճախ լալիս էր, երբ ընկերները չէին կարողանում գոլ խփել իր փոխանցումից հետո: Այդ պատճառով էլ նա ստացել էր «cry baby» մականունը: Մի քանի տարի առաջ նա նշել է, որ երբ լողավազանում լողում է ընկերուհու հետ, միշտ մրցում են իրար հետ: Սկզբում նա թողնում է, որ ընկերուհին շրջանցի իրեն, բայց ի վերջո հաղթում է, քանի որ տանել չի կարողանում պարտությունը:

Մոդելական բիզնես: Ռոնալդուն որպես մոդել է հանդես գալիս մի քանի հայտնի ապրանքատեսակների համար, որոնց թվում` «Nike» ու «Armani»: Հաշվարկվել է, որ մոդել աշխատելու շնորհիվ նա հավելյալ 25 միլիոն դոլար է աշխատել:

Համեստություն: Ֆուտբոլիստն իր մարմնի վրա ոչ մի դաջվածք չունի: Բացի դրանից՝ նա տարին երկու անգամ արյուն է հանձնում, ինչպես նաեւ երբեք ալկոհոլ չի օգտագործում, քանի որ դա նրան հիշեցնում է իր հոր հետ կապված դժբախտությունը:

«Լիվերպուլի» ձախորդությունը: «Լիվերպուլ» անգլիական ֆուտբոլային ակումբը 2002 թ-ին ֆուտբոլիստի հետ 12.2 միլիոն ֆունտով պայմանագիր կնքելու հնարավորություն ուներ, սակայն համարեց, որ նա այդքան գումար չարժե:

Ընկերուհին: Բոլորին հայտնի է, որ ֆուտբոլիստը հանդիպում է ռուս մոդել Իրինա Շայքի հետ, ով համարվում է ռուս ամենագեղեցիկ մոդելներից մեկը: ԶԼՄ-ները շշուկներ էին տարածում Ռոնալդուի եւ Քիմ Քարդաշյանի գաղտնի սիրային կապի մասին, սակայն Ռոնալդուն համառորեն ժխտում է դրանք:
erit.am
Категория: Սպորտ | Просмотров: 955 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026