Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 18:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կնոջ սեքսուալության սահմանները

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Աշխատանքից ազատել են` համացանցում մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր տեղադրելու համար

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Ինչ են հուշում սուրճի հանդեպ նախասիրությունները

Իսրայելցի կին զինվորը նույնիսկ լողազգեստով պաշտպանում է հայրենիքը

Պլաստիկ վիրաբույժի անփութության պատճառով հաճախորդները մնացել են առանց ականջների

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Արգանդ չունեցող կինը որդի է ունեցել

Ընտանեկան երջանկությունը կախված է երեխաների թվից

Տարեց կնոջը բռնաբարողը Հայաստանի քաղաքացի է

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Վայոց ձորում լույս աշխարհ է եկել Հովհաննիսյանների 8-րդ զավակը

Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում կանայք առաջին հանդիպմանը

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Поиск

Главная » 2013 » Март » 23 » 15-ամյա աղջիկը պարսիկ տղամարդկանց 10 հազար դրամով սեքս է առաջարկել
09:44
15-ամյա աղջիկը պարսիկ տղամարդկանց 10 հազար դրամով սեքս է առաջարկել
15-ամյա աղջիկը պարսիկ տղամարդկանց 10 հազար դրամով սեքս է առաջարկել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Ի.-ի գործի դատավարությունը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Դատարանը որոշում է կայացրել անչափահաս աղջկան քրեական պատասխանատվությունից ազատելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Աղջիկը մեղադրվել է գողություն կատարելու համար: Հանցանքի կատարման պահին նա դեռ 16 տարեկան չէր դարձել:

Ի.-ն ծնվել է 1996 թվականի հոկտեմբերին: Ծնողներն ամուսնալուծվել են 2006-ին: Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը: Ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, աղջկա կյանքի ու դաստիարակության պայմանները, ըստ դատական ակտի, բարվոք են:

Այնքան են բարվոք, որ 2012 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 22-ն անց 15 րոպեին 15-ամյա աղջիկը, ընկերուհու հետ գտնվելով մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, մոտեցել ու ծանոթացել է Իրանի երկու քաղաքացու հետ: Աղջիկները ներկայացել են Անի ու Էլեն անուններով: Նրանք՝ հենց իրենք՝ ըստ դատական ակտի, պարսիկներին առաջարկել են 10 հազար դրամով սեռական հարաբերություններ ունենալ հետները:

Փոխադարձ համաձայնությունը կայացել է: Քառյակը գնացել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Սենյոր» հյուրանոց, որտեղ տասնհինգամյա աղջկա ու օտարերկրյա չափահաս տղամարդու առանձնանալը հյուրանոցային սենյակում ընդունելի է համարվել: Զույգերին տրվել են առանձին սենյակներ: 

Ի.-ի հետ առանձնացած Ալի Ռեզա Խոսրավին, հագուստները թողնելով սենյակում, մտել է լոգարան: Աղջիկը նրա տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են 12 հազար 500 դրամին համարժեք պարսկական թղթադրամներ, բանկային քարտեր, ավտոմեքենայի փաստաթղթեր: Ի.-ն ընկերուհու հետ արագ հեռացել է հյուրանոցից: 

Աղջիկները փոխանակման կետում պարսկական թումանը վերածել են հայկական դրամի ու 12.500 դրամը հավասար բաժանել են միմյանց միջեւ: Տուժած իրանցու դրամապանակում եղած փաստաթղթերն ու քարտերը Ի.-ն հաջորդ օրը Հյուսիսային պողոտայում տվել է «Սենյոր» հյուրանոցի մոտ չգիտես թե ինչ նպատակով կանգնող մի աղջկա, որ վերադարձնի տիրոջը: Այս աղջիկը գործով վկա է եղել: Նա ոչ միայն պարսիկին է վերադարձրել Ի.-ի տված փաստաթղթերն ու քարտերը, այլեւ հենց դեպքից անմիջապես հետո, լինելով հյուրանոցի մոտի «պոստում» կանգնած, տեսել է, թե ինչպես Ի.-ն ու ընկերուհին դուրս վազեցին այնտեղից, իսկ րոպեներ անց դուրս վազեցին Իրանի երկու քաղաքացիները: «Հերթապահող» աղջիկն ու իր ընկերուհին պատրաստակամորեն օգնել են տուժած օտարերկրացուն, նրան ուղեկցել են ոստիկանության բաժին:

Ըստ երեւույթին, հենց այս կարգի մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով էլ հայ աղջիկները, այդ թվում՝ անչափահասները, կանգնում են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցների մոտ, զբոսնում Հյուսիսային պողոտայով, ընդլայնում իրենց ծանոթությունների շրջանակը: 

Ոստիկանության բաժնում մեր մայրաքաղաքի հյուրը հայտարարություն է արել աղջկա կողմից կատարված գողության մասին:

Ի.-ն իր հերթին ոստիկանություն է ներկայացել կամովին, բայց ոչ անմիջապես, այլ դեպքից որոշ ժամանակ անց, երբ իրանցին այլեւս Հայաստանում չէր:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Ի.-ն հանցանքը կատարելու պահին 15 տարեկան էր, նախկինում դատված չի եղել, ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:

Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ դատարանը եզրակացրել է, որ անչափահաս ամբաստանյալի հանրային վտանգավորության աստիճանը նվազել է, հնարավոր է նրա ուղղվելը առանց քրեական պատժի միջոցների, միայն դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով: 

Ահա թե ինչու դատարանը ամբաստանյալ աղջկան ազատել է քրեական պատասխանատվությունից, կարճել քրեական գործի վարույթը եւ աղջկան 6 ամիս ժամկետով հանձնել տեղական ինքնակառավարման մարմնի հսկողությանը:

Երեւի տեղական ինքնակառավարման մարմինն անակնկալի է եկել՝ իմանալով, թե ինչ կարող է անել անչափահաս աղջիկը երեկոյան ուշ ժամին Հյուսիսային պողոտայում, ապա հյուրանոցում: Դատարանի որոշումը չի բողոքարկվել»,- գրում է «Ժամանակը»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 785 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026