Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 25.02.2026, 21:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Վիրտուալ ծանոթություններ

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Շիկահերների դարաշրջանն անցել է

Սիլվեստեր Ստալոնեն վստահ է, որ իր որդուն սպանել են. պարզելու համար նա հայտնի մասնավոր խուզարկուի է վարձել

Անճոռնի ճուտիկ ու ամանլվացող Վերա Բրեժնևան.երգչուհին`իր մանկության մասին

Աբրամյան. Լուսանկարները հաճույք պարգեւելու համար են

Любовь: i love you

Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները. խորհուրդներ հոգեբաններից

Անհաջող մարզանք

Լիտվացի մարզուհուն նյարդայնացրել է ռուսերենը

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՄԵՐԿ աղջիկները` մոտոցիկլետներով շրջում են Սանկտ Պետերբուրգում(ՎԻԴԵՈ)

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Ի՞նչը հանգիստ չի տալիս երգիչ Միշոյին

Օգտակար շամպուններ` տնային պայմաններում. մազերի խնամք

Ընտանեկան երջանկությունը կախված է երեխաների թվից

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Ասադի զորքերը գրավել են Հալեպի թաղամասերից մեկը (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Январь » 10 » Ամուսնության առաջին տարվա ճգնաժամը
10:54
Ամուսնության առաջին տարվա ճգնաժամը

Արդեն հետեւում են կոնֆլիկտափնջային ժամանակը, հասանիքը եւ նույնիսկ մեղրամիսը։ Ներկայում ընտանեկան առօրյան է։ Եվ ահա այստեղ շատերը կանգնում են փաստի առաջ՝ կյանքն արմատապես փոխվել է։ Այս ժամանակահատվածը կոչվում է ամուսնության առաջին տարվա ճգնաժամ։

Ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչպես է դրսեւորվում իրականում, պատմում է «Գոյ» հոգեբանական եւ «Իմիջ-Արթ» արվեստի կենտրոնների բժիշկ-հոգեբան Լաուրա Ավետիսյանը.
«Հենց ճգնաժամային այս փուլում է, ըստ վիճակագրության, տեղի ունենում ամուսնալուծությունների մեծ մասը։ Իհարկե, ընտանեկան յուրաքանչյուր զույգի իրավիճակն անհատական է։ Սակայն ամենատարածված պատճառն այն է, որ կոտրվում են նորապսակների վարդագույն ակնոցները։

Ամուսնության առաջին տարին իրար ճանաչելու եւ միմյանց հարմարվելու ժամանակահատվածն է։ Մի կողմից նորապսակները կորցնում են զգացմունքների սրությունը, կրքոտ սիրահարվածությունը փոխարինվում է ավելի հանգիստ հարաբերություններով։ Նման փոփոխությունները հաճախ վախեցնում են ամուսիններին. «Եթե ես առաջվա պես բուռն զգացմունքներ չունեմ, նշանակում է՝ էլ չեմ սիրո՞ւմ»։ Մյուս կողմից, առաջանում են առաջին լուրջ հակասությունները։ Փոխադարձ մեղադրանքներն ամենօրյա նեղ շփումներով ու պարտականությունների բաշխմամբ են պայմանավորված։ Նորապսակները հայտնաբերում են սովորությունների, հայացքների, ընտանեկան ավանդույթների, իսկ երբեմն էլ նույնիսկ արժեքների տարբերություն։ Ամուսնուն փոխելու եւ աշխարհի հետ հարաբերությունների սեփական ձեւը պարտադրելու ցանկություն է առաջանում։ Որոշ ընտանքիներում ճգնաժամը բարդանում է երեխայի ծնունդով։ Այդ ժամանակ ամուսիններն արդեն ստիպված են երկու նոր դերերից գլուխ հանել՝ նորապսակի ու ծնողի։

Նկատվել է, որ անձնական տարածք ունեցող ամուսիններն ավելի լավ են համակերպվում միմյանց հետ։ Յուրաքանչյուրը պետք է ունենա մի տեղ, որտեղ կարող է առանձնանալ, զբաղվել իր սիրելի գործով, հանգստանալ։ Սա վերաբերում է նաեւ հոգեբանական հարմարավետությանը։ Չի կարելի մարդուն պարտադել բառացիորեն ամեն ինչ պատմել։ Հարգեք ձեր կեսի՝ ինքն իր հետ մենակ մնալու ցանկությունը եւ իր փոքրիկ, անվնաս գաղտնիքներն ունենալու իրավունքը, եւ այդ ժամանակ դուք ավելի թեթեւ կտանեք ամուսնության առաջին տարվա ճգնաժամը։

Ճգնաժամը հաղթահարելու համար պետք է ընդունես. սերն ինքնստինքյան չի ծնվում։ Այդպես լինում է միայն սիրահարվածությունը, որն ընդամենը կանխավճարն է։ Իսկ դրանից կարելի է տարբեր կերպ օգտվել։ Կարելի է ամեն ինչ թողնել եւ նոր զուգընկեր փնտրել։ Ոմանք ապրում են մի հարաբերությունից մյուսն անցնելով, այդպես էլ երբեւէ բավարարված չլինելով դրանցից, ընտանիք չկազմելով, կամ տարբեր ընտանիքներում երեխաներ ունենալով եւ կյանքի վերջում միայնակ մնալով։ Կարող ես ընտրել նաեւ սեր կառուցելը եւ դրա համար գիտակցված ջանքեր գործադրելը։ Սակայն այդ դեպքում պետք է նորից սկսես ճանաչել կողքինիդ, ուսումնասիրես նրա պահանջմունքները, իմանաս նրա երազանքները, ծանոթանաս նրա նպատակներին, գլուխ հանես նրա բարդույթներից, համաձայնության գաս կենցաղային մանրուքներում եւ այլն։

Ռոմանտիկ չէ՞։ Իհարկե։ Ամենօրյա աշխատանքն ընդհանրապես դժվար է ռոմանտիկ համարել։ Եվ շատերն էլ այն սիրո հետ չեն զուգակցում։ Բայց արդյունքում հենց աշխատանքն է բերում հարաբերություններով բավարարության, իսկական հարազատության, պաշտպանվածության եւ հարգանքի զգացման, լավ (եւ կարեւորը՝ կայուն) սեքսի։

Իսկական սերը զույգերի գիտակցված ընտրությունն է, որը, որպես կանոն, պետք է անել ամուսնության երեք տարիներից հետո։ Իսկ գիտակցված ընտրությունն իր հետ բերում է ե՛ւ կամքի ուժ, ե՛ւ կարգապահություն, ե՛ւ համբերություն, ե՛ւ հասկանալու ու մարդուն մեզնից տարբեր ընկալելու կարողություն»։

Просмотров: 574 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026