Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.04.2026, 00:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

25-ամյա բրիտանուհին օրական 25 լ ջուր է խմում /ֆոտո/

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Անգելա Մերկելը 2-րդ անգամ “փորձել” է Հիտլերի բեղերը

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Այգեգործից պահանջել են ազատվել վիրավորական տեսք ունեցող թփից

Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան` Victoria's Secret-ի կրծկալների հավաքածուն գովազդելու համար

25-ամյա հղի կնոջ եւ նրա նորածնի մահվան գործով ձերբակալվել, ապա` կալանավորվել է բժիշկ-անեսթեզիոլոգը

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջոնի Դեփը ցանկանում է հաշտվե՞լ Վանեսա Պարադիի հետ

Մայրը հինգ տարի շարունակ փակի տակ է պահել երկու երեխաներին (ֆոտո)

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեստորան` զուգարանում(ՖՈՏՈՇԱՐՔ)

Поиск

Главная » 2012 » Декабрь » 5 » Ամուսնություն, երբ տղամարդը տարիքով փոքր է կնոջից
22:25
Ամուսնություն, երբ տղամարդը տարիքով փոքր է կնոջից

Ամուսնության ընթացքում կարո՞ղ է արդյոք տարիքային տարբերությունն ազդել տղամարդու ու կնոջ հարաբերություններում:

Այն դեպքում, երբ տղամարդն է մեծ կնոջից, կարծես թե անսովոր ոչինչ չկա: Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն հարաբերություններին, երբ կինն է տղամարդուց մեծ:

Առաջին հերթին ամեն ինչ կախված է նրանից, թե քանի տարի է այդ տարբերությունը: Եթե այն մոտ 5 տարի է, ապա ոչ մի տարօրինակ բան չկա, առավել եւս՝ դատապարտելի: Կան մարդիկ, ովքեր արդեն 20 տարեկանում ունեն բավական իմաստնություն ու կյանքի փորձ, որ ամուսնանան: Նրանք իրենց տիկնանց համար համարվում են սիրող ու արժանի տղամարդիկ:

Ամուսնական հարաբերությունները փոքր ինչ այլ են ընթանում, երբ տարիքային տարբերությունը 10 եւ ավելի տարի է: Նման դեպքում կինը պետք է հստակ գիտակցի, թե ինչ է ինքն ուզում իր երիտասարդ տղամարդուց եւ ինչպես է վերջինս իրեն վերաբերվում:

Շատ հաճախ նման ամուսնությունների ժամանակ տղամարդը որդու դեր է խաղում: Կանայք ձգտում են հոգ տանել իրենց սիրելիներին եւ նրանք պատասխանատվություն են զգում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենցից տարիքով փոքր են: Նման դեպքում ընտանիքում լինում է ոչ թե կին ու ամուսին հարաբերություններ, այլ` մայր ու որդի: Այդպիսի քմահաճ «որդիները» սովորաբար չեն կարողանում գտնել իրենց արժանի աշխատանք: Այսինքն՝ նրանք մարդիկ են, ովքեր սիրում են ապրել ուրիշի հաշվին:

Լինում են նաեւ դեպքեր, երբ կինն ընտրում է երիտասարդ տղամարդու, որպեսզի իրեն երիտասարդ զգա ու վայելի կյանքի հաճույքները: Իրականում այսպիսի մտածողությունը ինքնախաբեություն է: Եթե մարդը հոգով երիտասարդ է, ապա նա այդպիսին կմնա նաեւ իր հասակակից տղամարդու հետ: Նման ամուսնությունները պահպանվում են միայն այն դեպքում, երբ կինը ֆինանսապես ապահովված է, ինչը եւ հետաքրքրում է երիտասարդ  տղամարդկանց: Նման տղամարդիկ հասկանում են, թե կինն ինչու է իրեն ընտրել եւ սկսում են առիթից օգտվել: Նրանք տաղանդավոր դերասաններ են, կարող են ձեւացնել, թե իբր սիրում են կնոջը, բայց իրականում սիրուհիներ ունենան: Իսկ կանայք տարիներ շարունակ չեն էլ գիտակցում, որ իրենց ամուսինները դավաճանում են իրենց, խաղում իրենց զգացմունքների հետ: Այնպես որ, նախքան երիտասարդ, գեղեցիկ տղամարդու հետ ամուսնանալը կանայք պետք է հարյուր անգամ մտածեն:

Չեն բացառվում նաեւ այն ամուսնությունները, երբ տղամարդն իսկապես կարող է սիրել իրենից տարիքով մեծ կնոջ: Այսինքն` ցանկացած դեպքում կինը պետք է զգա, որ իր ընտրած տղամարդն այնքան հասուն է, որ կատարում է այնպիսի մի լուրջ քայլ, ինչպիսին ամուսնությունն է:

forwoman.am

Просмотров: 536 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026