Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 26.04.2026, 08:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Հայ կանանց խնդիրները սեքսում

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Սան Դիեգոյում մեկնարկել է կոմիքսների ամենամյա փառատոնը

Կոնյակի պատմությունից

Հայաստանի սահմանամերձ գյուղի վիրավոր բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար

Երեւանում մի խումբ տղաներ տաքսու վարորդին տարել են անցումի տակ եւ ծեծի ենթարկել

Քիմ Քարդաշյանը փողոց է դուրս եկել ներքնազգեստով (ֆոտո)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հարսին ու փեսային ուղեկցող երեխան քնել է պսակադրության ընթացքում (տեսանյութ)

Տղամարդը երբեք կնոջ մեջ ուղղակի ընկերոջ չի տեսնում

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Մայքլ Ջեքսոնի կտակի ստորագրությունը կեղծված է` պնդում են երգչի քույրերն ու եղբայրները

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Սիրուշոն մասնակցել է հույն հայտնի երգչի մենահամերգին

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Поиск

Главная » 2012 » Հունիս » 27 » Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)
21:33
Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր` հունիսի 27-ին, կատարվածը, երբ փեսան նռնակ էր նետել աներոջ տան մեջ, ցնցել է ողջ գյուղը:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Նավուր գյուղի գյուղապետի տեղակալ Մհեր Նիգոյանը նշեց, որ սովորական, նորմալ, անասնապահությամբ զբաղվող, տան հոգսերով ապրող ընտանիք է եղել: Գյուղապետի տեղակալը դժվարացավ ասել, թե ինչը կարող էր կատարվածի պատճառ հանդիսանալ, միայն նշեց, որ 53–ամյա Վալենտին Սարգսյանը մեկ ամիս առաջ էր կնոջն ուղարկել Ռուսաստանի դաշնություն,  այնտեղ գտնվող 2 որդիների մոտ: «Մենք շատ ենք զարմացել, որ էսպիսի բան էղավ, ինքը կռված տղա էր, ուներ 2 որդի, ապրում էին սոցիալապես նորմալ պայմաններում, կինը տնային տնտեսուհի էր, գյուղատնտեսական աշխատանքներում օգնում էր ամուսնուն»,-ասաց նա:

Նավուր գյուղի բնակիչները պատմում են, որ 53-ամյա Վալենտինը նախկինում ունեցել է դատվածություն, դա եղել է 1996-1997 թվականներին` թմրանյութեր օգտագործելու համար:

Հարեւանները պատմում են, որ հնարավոր է կատարվածի պատճառը լինի ամուսնու խանդը, քանի որ կնոջը նա շատ է սիրել: Հարեւանները բացառում են, որ կինը երբեւէ խանդի առիթ տված լինի:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ մինչ այս պահը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Վալենտին Սարգսյանի աներորդու` պայթյունից տուժած եւ նշված հիվանդանոց տեղափոխված Բորիս Պետրոսյանի վիճակը: Ի դեպ, հնարավոր է, որ վաղը արդեն նրան տեղափոխեն Երեւան:

Ավելի  վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր` հունիսի 27-ին, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ  Վալենտին Սարգսյանը եւ Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 1124 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026