Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 05:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

ՀԱՄԲՈՒՅՐ

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

[Անիմացիա]
Մերսում

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Կնոջ սեքսուալության սահմանները

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Поиск

Главная » 2013 » Апрель » 29 » Արմինեն Թուրքիայում տուն էր վարձել ու հայ աղջիկներին իր «թևի տակ» պոռնկության մղել
23:50
Արմինեն Թուրքիայում տուն էր վարձել ու հայ աղջիկներին իր «թևի տակ» պոռնկության մղել
Վերաքննիչ քրեական դատարանում Արշակ Խաչատրյան, Արմեն Դանիելյան, Լիլիթ Թադևոսյան դատավորական կազմն ավարտեց Արմինե Մկրտչյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

41-ամյա Արմինե Մկրտչյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել Թուրքիա մեկնած հայ մարմնավաճառուհիների կողմից կատարված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերով: 

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության օրենքներով նախատեսված այդ հանցանքի համար Արմինեն կալանավորվել է Հայաստանում 2012 թվականի օգոստոսի 31-ին:

Ըստ մեղադրանքի՝ գույքային օգուտ ստանալու նպատակով, այլ անձի կողմից կատարվող պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ Արմինե Մկրտչյանը 2011 թվականի ապրիլին նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կիրակոսյանի հետ: Մարմնավաճառությամբ զբաղվող կանանց դժվարին աշխատանքով վաստակած գումարներից իր բաժինն ունենալու նպատակով Արմինեն 2011 թվականի ապրիլի 21-ին մարմնավաճառությամբ զբաղվելու համար Թուրքիայի Տրապիզոն քաղաք ժամանած Մարինային ու Հայկանուշին տեղափոխել է Անկարայում իր կողմից վարձակալված բնակարան: 

Այնտեղ բնակվելու ընթացքում մարմնավաճառուհիների համար հաճախորդներ է ապահովել, նրանց տարբեր հյուրանոցներ տեղափոխել, կատարած աշխատանքի քանակը և վաստակած գումարները հաշվառելու, կուտակելու եղանակով կազմակերպել ու մինչև նույն թվականի մայիսի 3-ը նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ ունենալով գումարային իր մասնաբաժինը: 

Ընդհանուր իրավասության դատարանում Արմինե Մկրտչյանի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով, այսինքն՝ ամբաստանյալն ընդունել է մեղքը, իրեն լիովին մեղավոր ճանաչել ու զղջացել:

Հայաստանում դատապարտվելու դեպքում՝ Թուրքիայում պոռնկությանը նպաստած անձի պատիժը չէր կարող գերազանցել Թուրքիայի օրենսդրությամբ այդ արարքի համար նախատեսված առավելագույն պատժին՝ 4 տարի ազատազրկմանը: 

Հայաստանում արագացված ընթացակարգով գործը լսելու դեպքում սահմանված պատիժը չէր կարող այդ չորս տարվա երկու երրորդից ավելին լինել:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Պողոսյանի նախագահությամբ 2013 թվականի մարտի 5-ին կայացված դատավճռով Թուրքիայում հայ կանանց պոռնկությանը նպաստելու, նրանց աշխատանքը կազմակերպելու համար մեղավոր է ճանաչել Արմինե Մկրտչյանին ու դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման: 

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը: Ըստ բողոքաբերի՝ Արմինե Մկրտչյանի նկատմամբ սահմանվել էր ակնհայտ մեղմ պատիժ, այդ պատճառով դատավճիռը պատժի խստացման առումով հարկավոր էր փոփոխել, նշանակել ազատազրկման ձևով առավել խիստ ու արարքին համաչափ պատիժ: 

Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով կողմերի հիմնավորումները, մեղադրողի վերաքննիչ բողոքը անհիմն համարեց ու մերժեց: 

Արմինե Մկրտչյանի նկատմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:
1in.am
Просмотров: 530 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024