Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 25.06.2025, 05:17
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Սոբչակն անփոխարինելի է

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Նախկին սիրեկանն առեւանգել է երգչուհուն

Ի՞նչ է նշանակում՝ ''18 տ. չամուսնացած եզդի աղջիկը պոտենցյալ անբարոյական է''

Ի՞նչ կա իրականում Սուրեն Առուստամյանի և ուկրաինուհու միջև

Սուրճն աչքերը պաշտպանում է համակարգչից

40-ամյա Աստղիկը պարտքի դիմաց միջնորդել է, որ 28-ամյա Սուսաննան զբաղվի մարմնավաճառությամբ

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Շոգ եղանակին սառը թեյը վնասակար է

Մեկ տարեկան հրաշամանուկին առաջարկել են դպրոց գնալ

Որտե՞ղ և ինչպե՞ս են տոնում օլիմպիական մարզիկներն իրենց հաղթանակը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փոթորիկ Մոսկվայում. կան զոհեր, հեղեղված են փողոցներ(ՎԻԴԵՈ)

Ամենաբարձր վարձատրվող մարզիկները /ֆոտո/

Բուլղարիայում «կարելի է» լողափում սեքսով զբաղվել

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 16 » Աշխարհի տասը ամենափոքր երկրները (ֆոտո)
09:39
Աշխարհի տասը ամենափոքր երկրները (ֆոտո)

1.Մալդիվներ.

Կղզիների երկիր Մալդիվյան Հանրապետությունը տեղակայված է Հնդկական օվկիանոսում և համարվում է ասիական ամենափոքր երկիրը: Երկրի մակերեսը 298 կմ/քառ. է' 396 հազար բնակչությամբ: Երկրի մայրաքաղաքում` Մալիում, ապրում է բնակչության երկու երրորդը:
Մալդիվներին մեծ եկամուտ է բերում զբոսաշրջությունը:

2. Սեյշելյան կղզիներ.

Սեյշելյան կղզիները 455 կմ/քառ. տարածք են զբաղեցնում: Բնակչությունն այստեղ հասնում է 84 հազարի: Կղզիների խումբը տեղակայված է Մադագասկարի հյուսիսում և բաղկացած է Հնդկական օվկիանոսի 115 կղզիներից: Կղզիները զարգացել են շնորհիվ կոկոսի, վանիլի և դարչինի արտահանման:

1976թ., երբ երկիրն անկախություն ձեռք բերեց, եկամտի գլխավոր աղբյուրը դարձավ տուրիզմը:

1290230_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Լիխտենշտեյն.

Այս պետությունը ելք չունի դեպի ծով: Երկրի մակերեսը 160.4 կմ/քառ. է: Լիխտենշտեյնը սահմանակցում է Շվեյցարիայի և Ավստրիայի հետ և համարվում է ամենահարուստ պետություններից մեկը: Այստեղ ավելի շատ գրանցված են ընկերություններ, քան մարդիկ:

1290285_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Նաուրու.

Նաուրուն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում' Միկրոնեզիայում: Երկրի մակերեսը 21.3 կմ/քառ. է: Նաուրույի Հանրապետությունը համարվում է աշխարհի ամենափքոր կղզի-պետությունը: Այն անկախացել է 1968-ին, սակայն կղզին շուրջ երեք հազար տարի աբորիգենների համար տուն է եղել: Այսօր երկրի բնակչությունն ավելի քան 9 հազար է: Նաուրուն զինված ուժեր չունի:

1290628_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Վատիկան.

Վատիկանը փակ քաղաք-պետություն է: Այն տեղակայված է Հռոմի շրջաններից մեկում և զբաղեցնում է 44 հա տարածք: Այն հիմնվել է 1929թ. և ղեկավարվում է Հռոմի պապի կողմից: Վատիկանը կարող է հպարտանալ աշխարհի ամենագեղեցիկ շենքերով' Սիքստինյան կապելլայով, սբ. Պետրոսի մայր տաճարով, Պապի նստավայր պալատով և այլն: Բացի այդ` երկրի հողերի կեսը զբաղեցնում են վատիկական պարտեզները: Վատիկանի պաշտոնական քաղաքացիները 800-ն են, իսկ մի քանի հազար իտալացի ամեն օր են այստեղ աշխատանքի գալիս:

1290762_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6. Մոնակո.

Երկրորդ ամենափոքր երկիրը Մոնակոն է: Վերջին 20 տարիներին, շնորհիվ ծովի, երկրի մակերեսը մեծացել է և այժմ զբաղեցնում է 2.02կմ/քառ.: Մոնակոն 2-րդ ամենափոքր միապետական պետությունն է: Այն համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված երկրիներից մեկը և ունի 30 հազար բնակչություն:

1291030_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Սենտ Կիտսի և Նեվիսի ֆեդերացիա.

Սա գաճաճ պետություն է, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի կղզիներում' արևմտյան Հնդկաստանի հս. և հվ. Ամերիկայի միջև: Պետությունը գտնվում է երկու կիղզիների վրա' զբաղեցնելով 261կմ/քառ.: Սրանք եղել են եվրոպացիների կողմից բնակեցված առաջին կղզիները: Եկամտի գլխավոր աղբյուրը, իհարկե, տուրիզմն է, բայց այստեղ զարգացած են նաև գյուղատնտեսությունն ու օվշորային բանկային գործը:

1291449_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8. Մարշալովյան կղզիներ.

Այս պետությունը Խաղաղ օվկիանոսի կենտրոնում է: Բաղկացած է հիմանակնում կորալյան կղզիներից: Երկրի մակերեսը 181կմ/քառ. է, բնակչությունը' 62 հազար: 1986թ. կղզիները ԱՄՆ-ի կողմից անկախություն ստացան, սակայն մինչ այսօր Ամերիկայի օգնությունն է նրանց «նավատորմում պահում»: Երկիրը բնական ռեսուրսներ չունի, իսկ ապրանքների ներմուծումը մի փոքր գերազանցում է արտահանմանը:

1291669_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Սան Մարինո.

Սան Մարինոն 61կմ/քառ. տարածք է զբաղեցնում: Այն Եվրոպայի սովետական երկրների պետություններից ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն է: Սան Մարինոն աշխարհի ամենահին անկախ պետությունն է: Այն հիմնվել է 301թ. սեպտեմբերի երեքին: Բացի այդ' Սան Մարինոն աշխարհի ամենահարուստ երկրներից է. այստեղ եկամուտները գերազանցում են ծախսերը:

1291989_original

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10. Տուվալու.

Տուվալուն նույնպես տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավում: Զբաղեցնում է 26կմ/քառ. տարածք: Պետությունը ներառում է մի քանի կղզի: Նախկինում այս կղզիները պատկանել են բրիտանական թագավորությանը և անվանվել են Էլիսի կղզիներ: Տուալուն անկախություն է ստացել անգլիացիների կողմից 1978թ.: Երկրի բնակչությունը կազմում է 10.5 հազար մարդ: Բնական ռեսուրսների բացակայության պատճառով Տուվալուն ստիպված է գոյատևել այլ երկրների օգնության հաշվին:

lurer.com

1292064_original

 

 


Просмотров: 730 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2025