Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 18:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Փոփ-արքայի մայրն անհետացել է

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Ինչպես Ֆեոֆիլակտովան կկերակրի երեխային սիլիկոնե կրծքով

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

Սեռական ոտնձգություն անչափահասի նկատմամբ Կենդանաբանական այգում

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

ԱՄՆ-ը մասամբ կասեցրել է Մյանմայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Կնոջ ինչի՞ն են նայում տղամարդիկ

[Անիմացիա]
Не Отработал Прием До Конца)

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Հաշմանդամ մարզիկը սիրավեպ ունի ռուս մոդելի հետ (ֆոտո)

Իրավունք ունեմ ընտանիք ունենալու. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15.03.2012

Ջրհեղեղ՝ Չինաստանում. կա 88 զոհ (ֆոտո)

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Գեղեցիկ ու առողջ մաշկ` առանց գեղեցկության սրահ հաճախելու

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Поиск

Главная » 2013 » Март » 7 » Աստղագուշակ մարտի 7-ի համար
10:09
Աստղագուշակ մարտի 7-ի համար
Աստղագուշակ մարտի 7-ի համար

Խոյ. Շատ լարված ու բարդ օր է: Դուք պատրաստ եք պատերազմ հայտարարել ողջ աշխարհին` ձեզ թվում է, թե դուք ոչ մի օգնական կամ դաշնակից չունեք: Անգամ ամենաաննշան իրադարձությունները ձեզ հանում են հունից, հերիք է մի մանրուք, որպեսզի դուք կորցնեք հավասարակշռությունը:Կոնֆլիկտները տեղի են ունենում ինչպես աշխատավայրում,այնպես էլ տանը: Անգամ եթե դուք անկեղծորեն ցանկանում եք խուսափել վեճերից, միևնույն է` դա ձեզ չի հաջողվում:

Հնարավոր են խոշոր ծախսեր, չի բացառված, որ դրանք շատ ավելի զգալի լինեն, քան դուք կարող եք ձեզ թույլ տալ: Պետք չէ գումար պարտք տալ, կնքել կասկածելի գործարքներ:

Ցուլ. Օրը հագեցած ու հոգնեցուցիչ է, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում: Դուք շատ լավ եք հասկանում, թե ինչի համար եք ջանքեր թափում, ու նաև քաջ գիտակցում, որ ձեր առջև դրված նպատակը ձեզ համար հատկապես այսօր անչափ կարևոր է: Երբեմն ձեր գործերին խառնվում են ձեր ազգականները, իսկ դուք էլ կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից` նրբանկատորեն բացատրելով նրանց, որ կարող եք և առանց իրենց խորհուրդների յոլա գնալ:

Այսօր կարելի է կարևոր հարցեր որոշել, այդ թվում և` ապրելու վայրը կամ աշխատատեղը փոխելու հետ կապված: Դուք առաջնորդվում եք սթափ դատողությամբ,այնպես որ սխալվելու հավանականությունը մեծ չէ:

Երկվորյակներ. Բեղմնավոր և հետաքրքիր օր է, որը ձեզ խոստանում է բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ և հրապուրիչ գործեր: Բոլոր խնդիրները չեն, որ հեշտությամբ լուծվում են, սակայն դուք անձնատուր չեք լինում և ճիշտ եք անում: Հնարավորություն է ստեղծվում մի ինչ-որ նոր բան սովորելու և ուրիշի փորձն օգտագործելու համար: Երբեմն դուք ձեզ կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս, սակայն շրջապատի մարդիկ ընդունում են դրանց ճշմարտացիությունն ու այդպիսով ձեր միջև որևէ խնդիր չի ծագում:

Հետևեք ձեր տրամադրությանը` օրվա երկրորդ կեսին դուք հակված եք տրտմության: Հանգիստն ու դրական էմոցիաները թույլ կտան դրանից խուսափել:

Խեցգետին. Այսօր կարող են խնդիրներ ծագել ամենաբազմաբնույթ շփումներում, ընդ որում` դրանք կարող են լուրջ զարգացումներ ունենալ: Դուք ոչ մի կերպ լեզու չեք գտնում շրջապատի մարդկանց հետ, և դա հերիք չէ` հաջողացնում եք վիճել ինչպես ղեկավարության, այնպես էլ` ընկերների ու ազգականների հետ: Սակայն, բարեբախտաբար, դա երկար չի տևում, և դուք նորից կարողանում եք խաղաղ հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Չնայած այսօր դուք շատ զբաղված եք,այնուամենայնիվ պետք է ինչ գնով էլ լինի` ժամանակ գտնեք հանգստանալու և լիցքաթափվելու համար, քանի որ գերհոգնածություննը կարող է անվերականգնելի հետևանքների հանգեցնել:

Առյուծ. Այսօր ուժեղ կլինի բացասական միտումների ազդեցությունը, իսկ դա նշանակում է, որ դուք պետք է չափազանց զգույշ լինեք, եթե չեք ցանկանում անախորժությունների մեջ հայտնվել: Ամենատարբեր գործեր ձեր ուշադրության կարիքն ունեն, սակայն դուք շատ ցրված եք և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ: Դրա հետ մեկտեղ էլ, այսօր դուք բավարար տեղեկություններ չունեք, որպեսզի դրանց հիման վրա կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

Օրվա երկրորդ կեսին տհաճ լուրեր կստանաք,որոնք էլ ձեզ կստիպեն անհանգստանալ ու մտահոգվել: Հաջող կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

Կույս. Համարձակ օգտագործեք ձեր անձնական հմայքը` այսօր դուք դրա շնորհիվ շատ բաների կհասնեք: Շրջապատի մարդիկ ձեզանով մեծապես հետաքրքրված են, այնպես որ ուշադրության նշանների պակաս չեք զգում: Օրը ձեզ խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք հետագա ձեր կյանքում մեծ դեր կխաղան:

Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից` հնարավոր են դրամական մուտքեր, հաջող ներդրումներ,շահեկան գնումներ: Օրը բավական հարմար է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար, չի բացառված, որ նոր հովանավորներ գտնեք:

Կշեռք. Օրը կարող է կապված լինեն լուրջ խնդիրների ու անախորժությունների հետ: Շփումներում աշխատեք խստապահանջ լինել, քանի որ ձեր բնատուր անկեղծությունը կարող է ձեզ հետ չար կատակ խաղալ: Չեն բացառվում տարաձայնություններ ղեկավարության հետ, իսկ գործընկերների հետ հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել:

Ինչով էլ որ այսօր զբաղվելու լինեք, հիշեք, որ օրը ձեզանից պահանջում է ճշգրտություն, ցանկացած որոշման շուրջ մանրազնին մտորում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ ուշադրություն: Գործնական առաջարկություններին մի շտապեք պատասխանել` իրականում դրանք այնքան լավը չեն, որքան դա առաջին հայացքից է թվում:

Կարիճ. Օրը համեմատաբար հանգիստ է անցնում: Առավոտյան հնարավոր են մանր թյուրիմածություններ, սակայն, բարեբախտաբար, դուք դրանք սրտին մոտ չեք ընդունում, ենթագիտակցորեն զգալով, որ բացասական էմոցիաների ազդեցությունը չի կարող երկար տևել: Ձեր գլխում ծնվող գաղափարները այնքան լավը չեն, որքան այս պահին թվում են, այնպես որ դրանց հիման վրա հապճեպ որոշումներ պետք չէ կայացնել: Սակայն նաև պետք էլ չէ դրանցից վերջանակապես հրաժարվել, քանի որ հետագայում դուք դրանք կիրականացնեք այլ տեսքով:

Չեն բացառված հաղթանակները` ոչ այնքան զգալի, սակայն միևնույն է` տրամադրություն բարձրացնող: Ձեզ կհաջողվի օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսին դժվար կլինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ դուք հակված եք նյարդայնանալու ամեն մի մանրուքից, մշտապես ապրումներ եք ունենում և անհանգստանում, չնայած որ դրա համար ոչ մի լուրջ առիթ չկա: Կարող են լուրջ խնդիրներ ծագել սիրելի մարդու հետ հարաբերություններում, իսկ նոր ծանոթությունների համար ընդհանրապես` այս օրը ամենահարմար պահը չէ:

Շրջադարձորեն կփոխվի իրավիճակը օրվա երկրորդ կեսին: Սա այն ժամանակահատվածն է, երբ ձեր մոտ ամեն ինչ ստացվում է առանց էական ջանքեր թափելու և արդյունքում կարելի է զգալի հաջողությունների հասնել: Երեկոյան կարելի է հյուրեր ընդունել` այսօր ձեր տանը ոչ մեկին ձանձրալի չի լինի:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը դա այն ժամանակահատվածն է, երբ դուք պատրաստ եք կորցնել հոգեկան հավասարակշռությունն ամեն մի մանրուքից: Միայն անսահման համբերությամբ և ներողամտությամբ օժտված մարդիկ այսօր կարող են ձեզ հետ լեզու գտնել: Աշխատանքի համար այս ժամանակահատվածը բարենպաստ չէ, քանի որ դուք ուղղակի ի վիճակի չեք նկատել ուշադրության արժանի բաներ, իսկ ղեկավարությունն ու աշխատակիցներն էլ կարող են ձեզ մեղադրել թեթևամտության մեջ:

Օրվա երկրորդ կեսին բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք նոր հնարավորությունների առաջ գալը և կձգտեք ինչ գնով էլ լինի` հասնել հաջողությունների:

Ջրհոս. Այսօր ձեզ շատ բան կհաջողվի: Դուք կարողանում եք հին խնդիրների լուծման համար նոր մոտեցում գտնել և ի վերջո հաղթանակ եք տոնում` շնորհիվ ձեր համառության և հնարամտության: Ձեր նվաճումները ուշադրություն են գրավում, և չի բացառվում, որ անմիջապես հետաքրքիր առաջարկներ ստանաք: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հմայքը աշխատում է ողջ թափով, այնպես որ հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առանձնակի հետաքրքրվածություն են հանդես բերում:

Սեփական ուժերի մեջ համոզվածությունն ու կյանքին լավատեսորեն նայելու ձեր ունակությունը օգնում են նոր դաշնակիցներ գտնել: Պրոֆեսիոնալ հարաբերություններում դուք լիդեր եք դառնում և ձեզ հետ մեծ սպասելիքներ կան:

Ձկներ. Օրն ընդհանուր առմամբ բավական բարդ ընթացք կունենա, սակայն կեսօրին հնարավոր կլինի շրջադարձորեն փոխել իրավիճակը, իրադարձությունների ընթացքն ուղղորդել ցանկալի հունով: Միայն թե պետք է գործել վճռական ու համարձակ` չվախենալով անթաքույց արտահայտել սեփական տեսակետը, իսկ երբեմն էլ` շրջապատի վրա ճնշում գործադրել: Կարող են զգալի ծախսեր պահանջվել, սակայն վստահ եղեք,որ գումարները ճիշտ են օգտագործվելու:

Օրվա երկրորդ կեսին դուք կդառնաք բռնկուն ու անհամբեր: Քանի որ սա ձեզ համար անբնական վիճակ է, շրջապատը զարմացած կմնա ձեր կեցվածքից և շատ բաներին կարող է հիվանդագին արձագանքել: hraparak.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 730 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026