Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 20:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Համբույրի 9 կանոնները

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

[Անիմացիա]
Ուժեղ կին

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Январь » 12 » «Աստղային ոճ». Սոնա Շահգելդյանի տնային հագուստը փչացնում է շունը, իսկ բեմականը՝ «չար աչքը»
13:10
«Աստղային ոճ». Սոնա Շահգելդյանի տնային հագուստը փչացնում է շունը, իսկ բեմականը՝ «չար աչքը»


Սոնա Շահգելդյանը դիզայներների հետ սկսել է աշխատել 2004թ, երբ բարձրացել է մեծ բեմ: Աշխատել է մի շարք դիզայներների հետ` Արամ Նիկոլյան, Նժդեհ, Մարինա, «Գայանե fashion» եւ այլն:

«Պետք չէ ասել, թե դիզայներներ պետք չեն, նրանք ճիշտ խորհուրդներ են տալիս, գիտեն՝ քո մարմնին ինչ է սազում»,- ասաց նա: Դիզայներից բացի՝ երգչուհին լսում է մայրիկի, մորաքրոջ, տատիկի, մորեղբոր խորհուրդները:

Հագուստ պատվիրելուց զատ, երգչուհու զգեստապահարանի զգալի մասը կազմում են խանութից գնված իրերը: Դրանց մի մասը նա անձամբ է բերում արտերկրից, օգտվում է նաեւ երեւանյան մի քանի խանութներից: Սոնա Շահգելդյանը իտալական նորաձեւության սիրահար է եւ Իտալիայից գնումներ անելու առիթը բաց չի թողնում: Հագուստ ընտրելիս նրա համար կարեւոր է բրենդը, գինը, որակը, չկրկնվող եւ գեղեցիկ լինելը, կոշիկներ եւ պայուսակներ գնելիս երբեք գումար չի խնայում: Նա լավ գիտի, որ «շոպագոլիզմը» հիվանդություն է, բայց վստահեցնում է, որ իր մոտ այն դեռ այդ աստիճանի չի հասել:

«Այնպես չէ, որ ասեմ ունեմ շատ մեծ հասակ, շատ բարակ ոտքեր: Մոդել չեմ։ Չեմ վախենում այդ արտահայտությունից` մի քիչ թմբլիկ եմ, բայց, ինչ հագնում եմ, ինձ սազում է»,- ասաց երգչուհին՝ բացառելով, որ երբեւէ գռեհիկ եւ շատ «բաց» հագուստ կհագնի: Սոնա Շահգելդյանը չի սահմանափակվում որեւէ ոճով, կարող է հաճախ ազատ ոճը համադրել դասականի հետ, բայց տարանջատում է առօրյա հագուստը բեմականից: Առօրյայում նա  նախընտրում է սպորտային հագուստ, իսկ, օրինակ, տանել չի կարողանում, երբ բեմ են դուրս գալիս տաբատով: Բեմական նույն զգեստը չի սիրում բազմիցս հագնել, լավագույն դեպքում` մի քանի անգամ: «Կրկնվել չեմ սիրում, զգեստապահարանս հաճախ թարմացնում եմ»,- ասաց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը պատմեց, որ իր  առօրյա հագուստը փչացնում է շունը՝ Հիլդան, որը ծակում է դրանք, իսկ բեմականը՝ «չար աչքը»: Օրինակ՝ շատ է լինում, երբ բեմ դուրս գալուց առաջ հաճոյախոսություններ են շռայլում երգչուհուն եւ հենց հաջորդ րոպեին էլ զգեստի կամ աքսեսուարի հետ «դժբախտ դեպք է պատահում»

Իր ոճի, իմիջի մասին հնչող քննադատություններին Սոնան նորմալ է վերաբերվում:

 «Նախեւառաջ թող իրենց նայեն հայելու մեջ, հետո նոր քննադատեն, որովհետեւ քննադատելը միշտ հեշտ է, աշխատում եմ աչքաթող անել: Ասել եմ՝ թող ամեն մեկը իրեն նայի, նոր ուրիշների մասին խոսի: Չեն կարող խոսել իմ երգելուց, երգերից, մարդկային որակներից, շատ այլ թեմաներից, եւ պետք է մի բանից խոսեն՝ խոսում են: Կա նաեւ նախանձի խնդիր»,- ասաց նա` հավելելով, որ կողմ է առողջ քննադատությանը: Սոնա Շահգեդլյանի ոճի եւ զգեստապահարանի այլ մանրամասների մասին՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ «Աստղային ոճի» առաջին հերոսը երգչուհի Էմմին էր, երկրորդը` Արմինկան:

Просмотров: 494 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024