Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 31.03.2026, 08:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ԱՄՆ-ը մասամբ կասեցրել է Մյանմայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Հերթական ինքնասպանությունը. այս անգամ Իջեւանում

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Էրիկի ''Անիրական''-ը` Լիլիթ Հովհաննիսյանի երգի մոտիվներով (վիդեո)

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Ինչպե՞ս ստանալ իսկական հաճույք

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կինը որդուն շան պես կապած է պահել

Ազնավուրի հրապարակի Սարդը «հարձակվել» է մարդկանց վրա, կամ youtube-յան հաջողված կատակ

Սպանել և այրել են ոստիկանին

Նոր մանրամասներ «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհու մահվան մասին

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Համբույրի 9 կանոնները

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

Поиск

Главная » 2013 » Հունիս » 15 » Աստղային պատերազմներ. հայկական շոու բիզնեսի ներքին կոնֆլիկտները
08:52
Աստղային պատերազմներ. հայկական շոու բիզնեսի ներքին կոնֆլիկտները
Աստղային պատերազմներ. հայկական շոու բիզնեսի ներքին կոնֆլիկտները

Էկրանից այն կողմ հայկական շոու բիզնեսում ամեն ինչ թվում է ջերմ ու խաղաղ, մեր աստղերը յուրաքանչյուր միջոցառումներին իրար տեսնելիս ողջագուրվում են, զրուցում, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Երբեմն նախանձը, մրցակցությունը ու տարբեր միջադեպեր անհաշտությունների պատճառ են դառնում:

ArmStar.am-ը փորձեց վերհիշել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենաաղմկոտ ու սկանդալային կոնֆլիկտները:

Արմինկա vs Ջուս

Այս երգչուհիներն այնքան մտերիմ էին և լավ հարաբերություններ ունեին, որ որոշեցին անգամ հանդես գալ դուետով: Սակայն այժմ Արմինկան և Ջուսը ''թշնամիներ'' են, իսկ տարաձայնության պատճառը եղել է այն է, որ կոլեգաներից մեկն Արմինկային պատմել է, թե Ջուսը Հայաստանից Արմինկայի բացակայության ժամանակ խոսել է հետևյալը.<< եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա>>: Վրդովված Ջուսն այս ամենին ի պատասխան ասել է. <<Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ իրեն, բայց չեմ ուզում նրա հետ շփվել: Արմինկան ինձ ասել է՝ ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»:

Սոֆի Մխեյան vs Քրիստինե Պեպելյան

Այս երկու մտերիմ ընկերուհիներն անբաժան էին, նրանց միշտ կարելի էր միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: Բայց մի օր մամուլում տարածված հաղորդագրությունը, թե Քրիստինե Պեպելյանը և Սոֆի Մխեյանն այլևս մտերիմ չեն, ցնցեց գրեթե բոլորին: Երբեմնի ընկերուհիների տարաձայնության պատճառը հետաքրքրում էր շատերին: Քաղաքում խոսում էին, թե Սոֆի Մխեյանը վատ լուրեր է տարածել Քրիստինեի հասցեին, ինչն էլ վերջ է տվել նրանց մտերիմ ընկերությանը: Այժմ նրանք ընհանրապես չեն շփվում միմյանց հետ, թեև հաճախ են լինում նույն միջոցառումներին:

Դինա Ակոպովնա vs Սուրեն Թադևոսյան

Իսկ ինչ է լինում, երբ հեռուստաընկերությունում նոր պրոդյուսեր է հայտվում և որոշում բարեփոխումներ անել, այդ թվում՝ հեռացնել աշխատանքից հաղորդավարուհիներից մեկին: Նման դեպք տեղի ունեցավ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ: Այստեղ հարցեր լուծելու համար օգնության հասավ ֆեյսբուքը: Երկու կողմերն էլ իրար հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին. «Դա ուղղակի նախանձ է, ինչը նորմալ երևույթ է, ուղղակի երբ կնոջը նախանձում է տղամարդը, ուրեմն նա էլ ինչ տղամարդ»,- ասում էր Դինա Ակոպովնան, իսկ Սուրենն իր հերթին հաղորդավարուհուն անվանում էր անգրագետ:

ՀՏ Հայկո vs Միշո

Հայկական շոու բիզնեսում արական սեռի ներկայացուցիչները հետ չեն մնում աղջիկներից: «Հայ տղեք» խումբը կազմալուծվեց խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոյի ու Միշոյի սրված հարաբերությունների պատճառով: Տղաներն այնքան վատ էին իրար վերաբերվում, որ անգամ երգերի միջոցով էին իրար հասցեին վատ խոսքեր շռայլում: Սակայն տարիներ անց նրանք համատեղ ասուլիս տվեցին ու հայտարարեցին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է;

Անի Քրիստին Աննա Խաչատրյան

Անի Քրիստի-Աննա Խաչատրյան հարաբերությունները խափանվեցին «Կարոտ» երգի պատճառով: Ըստ Աննա Խաչատրյանի՝ ինքն արդեն երգը ձայնագրել էր, պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել, սակայն Անի Քրիստին իրենից առաջ անցավ: Բանը հասել էր նրան, որ երգչուհիները լրատվամիջոցներին էլ չէին հերքում, որ իսկապես երգի պատճառով տարաձայնություններ ունեն: Աննա Խաչատրյանը հայտարարել էր. <<Ես չեմ վերցրել այդ երգը Անի Քրիստիից>>:

Սոնա Շահգելդյան Վարսա

Երգչուհիներ Սոնա Շահգելդյանի և Վարսայի կռիվն էլ մի այլ երգի պատմություն է: Վարսան պնդում էր, որ հեղինակ Նարինե Զարիֆյանից է գնել երգը, իսկ Սոնան՝ թե երգը նվեր է հեղինակի կողմից: Այս վեճը բավականին թեժացավ, երբ Սոնա Շահգելդյանը որոշեց նրան պատասխանել իր <<խիստ ստատուսներով>> , նա նաև հասկացրեց, որ շուտով պատրաստում է տեսահոլովակ նկարահանել:

armstar.am

Просмотров: 658 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026