Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 19.07.2026, 03:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Թոփ 5 ամառային ֆրեշներ

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը մինչ այժմ հայտնի է եղել իր կեղծանունով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Боулинг

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Rippi-ն այլևս միայնակ չէ (exclusive video)

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Իսպանացիներին կտուգանեն սիգարետի մնացորդները գցելու համար

Հայաստանում դեմ են փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն. Այլասերվածությունը բերում են պրոպագանդելո՞ւ

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Ընտանեկան երջանկությունը կախված է երեխաների թվից

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ռիհաննան իրեն շատ նման երեխա է որդեգրել (լուսանկարներ)

Ինքնասպանություն` Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը պակասել է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Սիրելիի հետ սեքսը թմրամիջոցից կախվածության պես մի բան է

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց. հնարավոր պատճառները
22:38
Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց. հնարավոր պատճառները
Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց. հնարավոր պատճառները

Հավանաբար յուրաքանչյուր կին եղել է այնպիսի իրավիճակում, երբ զգում ես, որ դիմացինդ ցանկանում է ծանոթանալ քեզ հետ, խոսել, սակայն ինչ -որ բան նրան թույլ չի տալիս անել դա: Հետաքրքիր է' ինչու են տղամարդիկ խուսափում ծանոթությունից կամ առաջին քայլ անելուց:

Մերժվելու վախ

Այս պատճառն ամենատարածվածն է: Տղամարդը վախենում է, որ կինը կմերժի իրեն, չի ցանկանա ծանոթանալ: Իսկ եթե մարդաշատ վայրում են, այդ վախը տասնապատկվում է, քանի որ մերժումը կլինի հանրորեն, և իր ձախողման մասին կիմանան բոլորը:

Վախ համաձայնությունից

Ինչքան էլ որ պարադոքսալ հնչի, այսպիսի բան իսկապես կա: Նրանք վախենում են ոչ միայն մերժվելուց, այլև այն դեպքերից, երբ աղջիկը կարող է հեշտությամբ ծանոթանալ: Այս դեպքում հարց է առաջանում' ինչից խոսել, ինչպես խոսել, որպեսզի հիմարի տպավորություն չթողնել: Այսպիսի վախը հատուկ է ամաչկոտ տղամարդկանց, ովքեր ծանոթությունից հետո այդպես էլ չեն համարձակվում վերցնել հեռախոսն ու զանգահարել աղջկա հեռախոսահամարով:

Ծիծաղելի դրության մեջ ընկնելու վախ

Ով-ով, բայց կանայք լավ գիտեն' ինչպես մեկ արտահայտույամբ ոչնչացնել դիմացինին: Աղջիկները շատ հաճախ սուր լեզու են ունենում, որի օգնությամբ էլ հեշտությամբ խայթում են, վիրավորում: Տղամարդիկ այս հարցում շատ զգույշ են, նրանք տանել չեն կարողանում, ամեն կերպ խուսափում են ծիծաղի առարկա դառնալուց: Նրան հաճելի չէ, երբ կինն իր հասցեին սանձարձակ կատակ է անում, սրամտում:

Վախ գեղեցիկ կնոջից

Այո, լինում է նաև այսպես: Միշտ չէ ,որ տղամարդկան անվստահությունը ծանոթության հարցում կապված է վախերի հետ: Եթե սրճարանում տղամարդիկ տեսնում են շատ գեղեցիկ կնոջ' նստած միայնակ, որն իր համար որևէ զբաղմունք է գտել, ապա, չգիտես ինչու, ոչ ոք չի մոտենում, չնայած որ բոլորի հայացքները պարզապես չեն կտրվում նրանից: Այս դեպքում ամենահաճախ հանդիպող պատասխանն այն է, որ տղամարդիկ ենթագիտակցորեն չեն կարողանում հավատալ, որ այս կինն ազատ է, որ այդպիսի գեղեցիկ կինը կարող է միայնակ լինել: Բացի այդ, այս կանանց մասին տղամարդիկ մի շատ տարածված կարծիք ունեն. նրանք սառն են, հանդուգն և չափազանց ինքնավստահ:

Արդեն զբաղված է

Մենք փորձում ենք ճշտել, թե ինչու տղամարդիկ չեն մոտենում առաջինը, չեն առաջարկում ծանոթանալ, բայց մոռանում ենք մի շատ նուրբ հարց. գուցե նրանք արդեն զբաղված են: Հնարավոր է' նա պարզապես հիանում է Ձեր գեղեցկությամբ, բայց արդեն ունի մեկը, ում հետ լուրջ հարաբերությունների մեջ է և ավելորդ արկածներ նրան պետք չեն:

ladynews.am

Просмотров: 789 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026