Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 14:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Նոր չվերթի ուղևորներին սպասարկել են լողազգեստով ուղեկցորդուհիները (վիդեո)

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Առաջին տիկնոջը կրակել սպառնացող ոստիկանին հեռացրել են աշխատանքից

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Բարձրակրունկներով մրցավազք՝ Մոսկվայում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Լոնդոնում դիտել է Հայաստանի մարզիկների մրցելույթները

Գեղեցիկ ու առողջ մաշկ` առանց գեղեցկության սրահ հաճախելու

Քաղցրակերները նշում են շոկոլադի տոնը

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈԻՄԸ

68 հոթ-դոգ` 10 րոպեում

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Կուրությունը չի խանգարում նրան աշխատել (վիդեո)

[Անիմացիա]
Безрассудный момент

[Անիմացիա]
Մերսում

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Поиск

Главная » 2013 » Апрель » 6 » Ես հոս ապրելու պարտքս հատուցեցի որդուս կյանքով
08:56
Ես հոս ապրելու պարտքս հատուցեցի որդուս կյանքով
Ես հոս ապրելու պարտքս հատուցեցի որդուս կյանքով

Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համամիտ չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն վիճարկել: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայրը՝ Անի Բալըքչին: Վերջինս մեր լրագրողին, ով աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում, ներկայացրել է մանրամասներ դեպքից: «Սևակը համալսարան կարդացած էր, փետրվարին գնաց, առաջ գնաց զինվորության՝ երկու ամիս հոն վարժվի զինվորությանը, հետո Բաթմանի կողմը ինկավ, ոստիկանատուն էր այնտեղը, բայց ոստիկան չիկա մեջը, զինվորներ կան: Սևակը այն կողմ գնաց, շատ նեղված էի, որ այնտեղ ընկավ, կվախենայի պատերազմի համար, որովհետև հոն հարձակումներ կըլլար քրդերու կողմերեն, անկե կվախենայի: Հետո մի քանու հոգեն հարցուցեցի, ասին՝ հոն հարձակումներ չկան, քիչ մը հանգստացա»,- պատմել է տիկին Անին:

Նրա խոսքերով՝ որդու մոտ հայրը պարբերաբար գնացել է, տեղեկացել է, որ լավ է և ոչ մի խնդիր չունի: «Հինգ ամիս անց հայրիկը գնաց, ասեց, որ հոն հանգիստ է, ծանոթացել էր անտեղու մեծ պետերու հետ, հանգիստ եղանք, քիչ մը ուրախացանք, որ հանգիստ զինվորություն մը կըներ»,- մեզ հետ զրույցում պատմել է Սևակի մայրը: Սակայն 2011թվականի ապրիլի 24-ին իրենց հայտնում են, որ Սևակը հիվանդանոցում է: Մայրը պատմում է, որ այդ մասին իրենք տեղեկացել են թերթերից, սակայն չէին ցանկանում հավատալ:

«Արդեն 22 օր մնացած էր, որ պիտի գար, մենք ալ այս տունը նոր փոխադրված էինք, քսան օր է, որ տեղափոխված էինք, իսկ քսան օր ետեն Սևակը պիտի գար, բայց չեկավ: 24 ապրիլին առտըվան 10: 30-ին է կատարվել այս դեպքը, սակայն մենք իմացած էինք 3-ին»: Պատճառն այն է, որ Սևակի բանակ զորակոչվելուց հետո ընտանիքը քաղաքի այլ մասում է բնակարան գնել և տեղափոխվել, և նրանց գտնել և կատարվածի մասին հայտնել սկզբում չի հաջողվել:

Իմանալով որդու մասին՝ ծնողները շտապել են հիվանդանոց, սակայն անօգուտ. Սևակն արդեն մահացած է եղել: Ծնողները եղել են նաև դեպքի վայրում, և մոր՝ տիկին Անիի խոսքերով՝ առաջին իսկ հայացքից ակնհայտ էր, որ կատարվել է սպանություն, մինչդեռ դատարանում այն ապացուցել չեն կարողացել: Գործով մեղադրյալ Քվանչ Արաօղլուին Թուրքիայի դատարանը մեղավոր չի ճանաչել և ազատ է արձակել: Տիկին Անիի խոսքերով՝ դեպքի ականատեսները իրենց ուրիշ բան են հայտնել, սակայն դատարանում պատմել են բոլորովին հակառակը: Մայրը պնդում է, որ Սևակին սպանել են ազգային հողի վրա: «Նրան սպանեցին հայ ըլլալու համար, 24 ապրիլ և Սևակ և Զատիկ, ի՞նչ կրնամ խորհիլ, 22-ին ըլլար, կրնար նման բան մը չխորհեի, այո, հայ ըլլալու համար սպանվեց»,- նշել է տիկին Անին:

Որդու համար պատրաստված սենյակը, որը այդպես էլ Սևակը չկարողացավ տեսնել, ծնողները վերածել են թանգարանի, այնտեղ են պահում այն ամենը, ինչ հիշեցնում է իրենց որդուն: Պահարանում խնամքով պահված է նաև սպիտակ կոստյումը, որ գնել էին Սևակի համար, և որը նա ցանկացել էր զորացրվելուց հետո հագնելու և տուն վերադառնալու համար:

Սևակը թաղված է Ստամբուլի Շիշլիի գերեզմանատանը: Մայրը՝ տիկին Անին, նշում է, որ հաճախակի չի գնում այնտեղ, որովհետև Սևակն այնտեղ չէ. «Սևակն հոն չէ, Սևակն այստեղ է (ձեռքը դնում է սրտին - Փ. Ֆ ): Վերջում մեզ ճանապարհելիս տիկին Անին նշեց. «Ես հոս ապրելու պարտքս հատուցեցի որդուս կյանքով: Կգամ Հայաստան, անպայման կգամ…»:

Փայլակ Ֆահրադյան

Ստամբուլ

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 692 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026