Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 16.03.2026, 21:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայ գործարարին սպանե՞լ են վրացի գեներալի հետ նմանության համար

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Իսրայելցի կին զինվորը նույնիսկ լողազգեստով պաշտպանում է հայրենիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լրացուցիչ քննությունների գաղտնիքը

Ամենահարուստ երիտասարդ աստղերը /ֆոտո/

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

''Ֆոլքսվագեն''-ը շրջվել է Ազատ գետը. կա զոհ և վիրավոր

Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Բժիշկներին չի հաջողվել փրկել 5-րդ երեխային սպասող 43-ամյա կնոջ կյանքը

Մանիկյուր եղունգի երկու կողմից. տարածվող թրենդ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փոխել է կրոնն ու ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԴԱՐՁԵԼ.ՎԻԴԵՈ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գողացել են չինացու առնանդամը

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Բջջային հեռախոսների և համակարգիչների մոտ ուտելն ու խմելը վտանգավոր է առողջության համար

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 15 » Հանգստավայրում կասկածելի սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել՝ դիմեք սեքսապաթոլոգին
23:07
Հանգստավայրում կասկածելի սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել՝ դիմեք սեքսապաթոլոգին

Հանգստի մեկնելու ժամանակահատվածը համարվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հաճախականության ակտիվացման շրջան: Այս ժամանակահատվածը ենթադրում է առանց պաշտպանվելու ռիսկային պատահական սեռական հարաբերություններ:

Շատ դեպքերում նման ճանապարհով փոխանցված ինֆեկցիաները լինում են բավականին կայուն: Վերադառնալով տուն և ունենալով առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն՝ վարակում են նաև կնոջը: Սակայն միայն այս գործոնով չի պայմանավորված սեռավարակների տարածումը: 

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սեռավարակներով վարակվելն ու տարածումը պայմանավորված չեն միայն առանց պաշտպանվելու և անկանոն սեռական հարաբերությամբ, այլ նաև բուժումը կիսատ թողնելով, ինչը առաջ է բերում ինֆեկցիաների կայունություն: 

«Կարևոր հանգամանք է նաև մանրէների կայունությունը դեղորայքների նկատմամբ, ինչը հանգեցնում է գործընթացների խրոնիզացիայի, ոչ լիարժեք լուծման, չնայած այսօր տեխնոլոգիաները բավականին զարգացած են, և վարակները հայտնաբերելն ավելի հեշտ է»,- նկատում է Ս. Հակոբյանը:

Սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս հանգստից վերադառնալիս անպայման անցնել բժշկական հետազոտություն, եթե ունեցել են կասկածելի սեռական հարաբերություն. «Միայն հետազոտության անցումն է ապահովում ինֆեկցիաների վաղ հայտնաբերումը, քանի որ նմանատիպ վարակները երբեմն ընթանում են քողարկված»,- ասում է մասնագետն ու փաստում, որ գաղտնի ընթացող վարակների թիվը տարեցտարի աճում է: 

Սեռավարակների թիվն աճե՞լ է, թե՞ նվազել նախորդ տարիների համեմատ՝ մասնագետը հրաժարվեց թվեր նշել, քանի որ, ինչպես ինքն ասաց, նման փաստերը կարող են շատ սուբյեկտիվ լինել. «Բժիշկները դատում են իրենց դիմած հիվանդների քանակով: Դրա հիման վրա դատողություն անելը սխալ է: Պետք է կատարվի հասարակության որոշակի հատվածի հետազոտություն, ինչը Հայաստանում չի արվում: Եվ բացի այդ, Հայաստանում սեռավարակների բուժումը կատարվում է անանուն, հետևաբար դատողություններ անել աճման միտումների առումով հնարավոր չէ»:

Այնուամենայնիվ, մասնագետը նշեց, որ ներկայումս աճել է դեղորայքակայուն ինֆեկցիաներով վարակվածների թիվը, ինչը բժշկին ուշ դիմելու հետևանք է: 

«Կայացած մարդիկ շատ հաճախ խուսափում են պահպանակ կրել՝ մտածելով, որ կվիրավորեն զուգընկերոջը, ինչը հանգեցնում է մեծ խնդրի: Սա պայմանավորված է նաև ազգային առանձնահատկություններով»,- ասում է բժիշկն ու հավելում, որ շատ հաճախ իրենց դիմում են այլ խնդրով և միայն ընդհանուր զննում անցնելուց հետո է պարզվում, որ սեռավարակակիր են:

Սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս հավատարիմ մնալ զուգընկերոջը, պահպանել մշտական զուգընկերային հարաբերություններ, լինել հավատարիմ ամուսնական զույգ և բացառել անկանոն սեռական կապերը՝ հավաստիացնելով, որ պահպանակն այսօրվա դրությամբ սեռավարակների դեմ պայքարի ամենավստահելի ձևն է:

1in.am
Просмотров: 441 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026