Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.04.2026, 11:17
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գավառում երիտասարդը ցած է նետվել 5-րդ հարկից

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Ֆրանսահայ համայնքը մեծ է, և բոլորն էլ հրաշալի մարդիկ են. Պիեռ Սարկոզի (ֆոտո)

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

Խեղդամահ են արել Արաբկիր վարչական շրջանի թիվ 56 միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեռական ոտնձգություն անչափահասի նկատմամբ Կենդանաբանական այգում

Հանգուցյալ որդու մայրն իր մանրակրկիտ մշակված պլանով ամեն ինչից զրկել է հարսին ու թոռանը

Դորոնինը Նաոմի Քեմբելի վրա տարեկան 3 մլն եվրո է ծախսում

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Հողամասը ջրելու պատճառով եզդիները կռվել են, ինչի արդյունքում 55-ամյա Օսմանը ինֆարկտից մահացել է

ԵԹԵ ԱՍՏՂԵՐԸ չհետևեին իրենց(ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ՖՈՏՈՇՐՔ)

Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը այլեւս չեն կարող թաքցնել. ֆիքսել են նրանց համբույրը

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Իրանում զոհերի թիվը հասել է 250-ի (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 12 » Հարսանիքի օրը վթարի ենթարկված հարսնացուն ամուսնացել է
08:02
Հարսանիքի օրը վթարի ենթարկված հարսնացուն ամուսնացել է
Հարսանիքի օրը վթարի ենթարկված հարսնացուն ամուսնացել է

Հարսանիքի օրը վթարի հետեւանքով փեսացուի եղբոր` 23-ամյա Արմեն Դարբինյանի, մահվան փաստով հետաձգված հարսանիքից 4 ամիս անց 23-ամյա Լուսինե Ղամբարյանն ամուսնացել է եւ արդեն ամուսնու տանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ զույգերը հարսանիք չեն արել, այլ համեստ արարողակարգով Լուսինեին փեսացուն եւ հարազատները տարել են իրենց տուն` Ամասիա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարի հետեւանքով փեսացուի եղբայրը` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 23-ամյա Արմեն Դարբինյանը, մահացել էր, իսկ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորը` հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Վթարից տուժել է նաեւ հարսնացուի հորեղբայրը` 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը: Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքը եւս հրավիրված է եղել հարսանիքին: «Մեկ ամիս առաջ էր նշանդրեքը եւ այդ օրը պետք է ամուսնանային: Սակայն նախապատրաստական աշխատանքներով գյուղից դուրս են եկել, բախվել բարեկամի մեքենային եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հարսին ցերեկը պետք է գային նվագով տանեին, հետո եկեղեցի եւ նոր հարսանյաց սրահ: Սակայն կատարվածից հետո էլ ի՞նչ հարսանիք: Փեսացուի կողմից մահ կա, իսկ հարսի կողմից 2 տուժող»,- պատմել էր գյուղապետը:

Սույն գործով մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 42-ամյա Հովիկ Գեւորգյանը հորեղբոր թոռան՝ Լուսինե Ղամբարյանի հարսանիքի կապակցությամբ, 2012թ-ի դեկտեմբերի 1-ին ժամը 08:00-ի սահմաններում իրեն փաստացի պատկանող «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով Նորաշեն գյուղից իրենց ազգականներին տեղափոխել է Արթիկ քաղաքի հարսանյաց սրահ: Ժամը 09:00-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, նա իր մեքենայով բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենային, որում եղել են հարսնացու Լուսինե Ղամբարյանն ու նրա փեսացուի եղբայրը` Արմեն Դարբինյանը: Սարալանջ գյուղի վերջնամասից 1200 մ հեռավորությամբ դեպի Փոքր-Մանթաշ, ավտոճանապարհի 5 տոկոս վայրէջքային տեղամասով ընթանալիս Հովիկ Գեւորգյանը ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս, դրա արդյունքում այդ ուղեմասում երկու ավտոմեքենաները առջեւի ձախ հատվածներով բախվել են, որի հետեւանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդ՝ Արմեն Դարբինյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Քրեական գործ է հարուցվել 242 հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 717 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026