Հետաքրքիր Փաստեր Пятница, 04.07.2025, 07:29
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենասեքսուալ դերասանուհիները հասուն տարիքում (ֆոտո)

«Սիրում եմ երկուսին էլ». ինչպես կատարել բարդ ընտրությունը

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Так только девушки могут!!!

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Պյատիգորսկում ձերբակալել են 9-ամյա աղջնակի բռնաբարության եւ սպանության կասկածյալին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Սեքսով զբաղվելու համար ամենահարմար ավտոմեքենան

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՀԱՐ. Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի գլուխը և գետը նետել

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
«Տաշիրը գրուպը» պայթեցրեց Երևանի կրկեսի շենքի գմբեթը (բացառիկ տեսանյութ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Rippi-ն այլևս միայնակ չէ (exclusive video)

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 31 » Հայաստանում դեմ են փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն. Այլասերվածությունը բերում են պրոպագանդելո՞ւ
02:03
Հայաստանում դեմ են փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն. Այլասերվածությունը բերում են պրոպագանդելո՞ւ

Հայաստանում թե պարի, թե սպորտի մասնագետները դեմ են փոլ-դանսը`  օլիմպիական մարզաձեւ դարձնելուն, իսկ հիմնավորումները տարբեր են: «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի ղեկավար, Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը դեմ է փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն: Նա չի ընդունում սթրիփթիզը, կարծում է, որ այն բարոյականության սահմաններից դուրս է եւ մշակույթ չի կարող լինել: «Որպես սպորտ` այն ինչ-որ ձեւ ընկալելի է, ֆիզիկական շատ բաներ կան, բայց որպես մշակույթ, դաստիարակչական բան կրող, միանշանակ` ոչ: Ես դեմ եմ, որ դա դառնա օլիմպիական մարզաձեւ, պրոպագանդվի, մեծ տարածում ունենա»,- նշեց նա:

«Երեւան» պարային ստուդիայի տնօրեն Արթուր Զաքարյանը եւս դեմ արտահայտվեց փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն` նշելով, որ արդեն ծիծաղելի է, երբ անցկացնում են փոլ-դանսի աշխարհի առաջնություն: «Կարող են ասել, որ  21-րդ դար է, գնում ենք առաջ եւ այլն, այդպես կարող է պոռնոգրաֆիան որպես առարկա դպրոց մտցնեն, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, անունն էլ դնեն կին-տղամարդ հարաբերություններ»,- ասաց նա: Նրա խոսքով` սպորտային պարերը, որ համարվում են թագավորական պարաձեւ եւ  սպորտ, 25 տարի է` հերթի մեջ են, որպեսզի դառնան օլիմպիական մարզաձեւ:

«Շախմատի նման սպորտը օլիմպիական չէ, բայց ասենք փոլ-դանսը դարձնեն օլիմպիական մարզաձեւ, ես չեմ հասկանում` ո՞ր կողմից ենք զարգանում»,- նշեց Արթուր Զաքարյանը` հավելելով, որ լիքը արժանի սպորտաձեւեր կան, որոնք արժանի են օլիմպիական սպորտաձեւ  դառնալուն:

Նրա խոսքով` նախ պետք է հասկանանք, թե ինչ է սթրիփթիզը, որովհետեւ մի մասն ասում է արվեստ է, մյուս մասը` սպորտաձեւ: «Ինձ համար իմպոտե,տների համար ինչ-որ ձեւ է, որ այդպիսի տղամարդիկ, ովքեր կյանքի հաճույքներից զրկված են, ինչ-որ մի ձեւ հոգան իրենց կարիքները, ես դրան նայում եմ մատների արանքով»,- նշեց պարային ստուդիայի տնօրենը շեշտելով, որ օլիմպիադան այլ նշանակություն ունի, դրա ժամանակ պատերազմներն են դադարեցնում, իսկ այս դեպքում  այլասերվածությունը բերում են պրոպագանդելու:

Գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Գայանե Ներսիսյանն էլ է դեմ  փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն, քանի որ այն սպորտի հետ որեւէ առնչություն չունի: Նա առաջին անգամ էր լսում այդ մասին: «Դա պար է ավելի շատ, ոչ թե սպորտաձեւ, համարում եմ, որ սպորտը պետք է օգուտ բերի, ոչ թե…զարմացած եմ ու ապշած եմ, մտածելու առիթ կունենամ, որ իմանամ ինչ ասեմ այդ մասին»,- ասաց մարզիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր սթրիփթիզին` մասնավորապես ներկայացնելով`  այն սպորտաձեւ է, թե պարի տեսակ:

Նշենք, որ մերկապարը հավակնում է դառնալ օլիմպիական մարզաձեւ: Դրա համար այն պետք է ընդունվի Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, համապատասխանի օլիմպիական խարտիայի բոլոր պահանջներին եւ ապացուցի, որ մերկապարով իրոք հետաքրքրվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Հիմա մերկապարը՝ որպես մարզաձեւ, գրանցված է միայն Բրազիլիայում եւ Ղրղըզստանում: Կարեւոր դեր կարող է խաղալ մերկապարուհիների հիանալի մարզավիճակն ու կազմվածքը: Նրանք գրեթե չեն տարբերվում պրոֆեսիոնալ մարզուհիներից:

news.am


Просмотров: 620 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2025