Հետաքրքիր Փաստեր Четверг, 26.03.2026, 14:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Ադրբեջանում բռնաբարությունը դարձել է պատժամիջոց

[Անիմացիա]
Не получается трюк

10-ամյա աղջիկն անհետացել է. ավելի քան 700 մարդ նրան է փնտրում (ֆոտո)

Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Որտե՞ղ են հանգստանալու հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները. Միանշանակ` ոչ Հայաստանում (ֆոտո)

14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ. մամուլ

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Որքա՞ն կարելի է դիմանալ առանց սեքսի

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Յուրաքանչյուր երրորդ բռնաբարությունը կատարում են օտարերկրացիները

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Տղաների կուսության հարցն էլ իր մութ կողմերն ունի. սեքսոլոգիան և հոգևոր արժեքները

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Поиск

Главная » 2013 » Февраль » 2 » Ի՞նչ անել, եթե ծնողները չեն ընդունում ձեր ընտրյալին
16:04
Ի՞նչ անել, եթե ծնողները չեն ընդունում ձեր ընտրյալին

Վաղուց, թվում էր, անցել են այն ժամանակները, երբ ծնողները երեխաների համար կյանքի ուղեկից էին ընտրում։ Սակայն՝ մեկ էլ հայկական ավանդական ընտանիքում կլսես ծնողի «Նրա հետ չես ամուսնանա» արտահայտությունը։ Այդ ժամանակ իրավիճակը սկսում է թեժանալ։ Նման դեպքերում մեկը հնազանդորեն հաղորդում է իր զույգին, որ «հեռանում» է, եւ ամբողջ կյանքում տանջվում է՝ արդյո՞ք ճիշտ արեց։ Մեկ ուրիշը պայքարում է իր սիրո համար մինչեւ վերջ։ Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս դուրս գալ նման իրավիճակից։ Այս հարցում մեզ կօգնի «Գոյ» հոգեբանական կենտրոնի բժշկականհոգեբան Լաուրա Ավետիսյանը.

«Որպես կանոն, այն պահին երբ մարդիկ ծրագրում են ամուսնանալ, արդեն կայացած անձնավորութուն են լինում՝ իրենց սկզբունքներով ու պատկերացումներով։ Նրանք սիրահարված են ու շուրջը ոչինչ չեն տեսնում։ Սակայն երբեմն պատահում է, որ ծնողները կտրականապես դեմ են լինում տվյալ ամուսնությանը։

Պատճառները կարող են շատ լինել, սակայն եզրակացությունը մեկն է. դեմ են, եւ վերջ։ Հավանաբար, ապագա սկեսուրին դուր չի գալիս հարսնացուն, կամ էլ երիտասարդների ծնողները տարբեր նյութական մակարդակ ունեն։ Իսկ մի՞գուցե ծնողներն ավելի փորձառու են ու տեսնում են, որ այդ ամուսնությունը երկար չի ձգվի։

Իսկ երեխաների համար փաստարկները ծանրակշիռ չեն, քանի որ նրանք որոշել են ամուսնանալ, քանի որ սիրում են միմյանց։

Մի կողմից ծնողին նույնպես կարելի է հասկանալ, քանի որ նա արդեն փորձով իմաստնացած մարդ է եւ, ամենայն հավանականությամբ, ավելին է հասկանում կյանքից։ Նա հակառակվում է, քանի որ իր երեխային լավն է ցանկանում։ Եւ այստեղ երեխան պետք է ցույց տա (հենց ցույց տա), որ իր ընտրյալը լավագույնն է։

Առաջինը, որ պետք է անեն երիտասարդները, նախ պետք է հաստատ համոզվել, որ իրենք կյանքի այս փուլում հենց դա էլ ցանկանում են։ Քանի որ պատահում է, որ երեխաները սկզբունքից ելնելով են գործում՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց անկախությունը։

Ճիշտ չէ այս հարցը ծնողի հետ վեճով ու աղմուկով որոշելը։ Միայն նյարդեն կքայքայվեն։ Շատերն այս իրավիճակում աղմուկ են բարձացնում, հիստերիկ տեսարաններ սարքում, ընկճախտի մեջ ընկնում, դադարում են ուտել ու խմել եւ այլն….Սովորաբար աղջիկներն ընկճախտի մեջ են ընկնում եւ ոչ մեկի հետ չեն խոսում։ Տղաները մի քիչ այլ կերպ են պահում իրենց. սկսում են խմել, շատ ծխել, քարշ գալ՝ խնդիրները մոռանալու համար։

Ըստ վիճակագրության, նման դեպքերում տղաներն ավելի հաճախ են լսում ծնողներին, քան աղջիկները։ Եւ աղջիկներից շատ ավելի ծանր են տանում կյանքի այդ հատվածը։

Այստեղ պետք է խելամիտ լինել ու մեծավարի։ Չէ՞ որ հակասությունը տեղի է ունենում, քանի որ երեխաներն ամեն ինչ ծրագրել են նախապես ու ըստ իրենց։ Շատ է պատահում, որ ծնողը հստակ պատկերացնում է, թե ինչպիսին «պետք» է լինի իր երեխայի ընտրյալը։ Եւ ծնողի ու երեխայի այդ պատկերացումը շատ հաճախ չի համընկնում։ Նման դեպքում պետք է բանակցություններ վարել՝ գրագետ, ճիշտ, առանց գոռոցի ու աղմուկի։ Կարեւորը՝ ծնողներին ցույց տալ այն սահմանը, որտեղ ավարտվում է մանկությունն ու սկսվում է մեծահասակ կյանքը։ Պետք է ցույց տալ ու ապացուցել ծնողին, որ դուք արդեն հասուն մարդ եք, դա ամենադժվարն ու կարեւորն է, քանի որ ծնողը միշտ երեխային «փոքր» է ընկալում։

Նմանապես էլ ծնողը պետք է հասկանա, որ իր երեխան արդեն բավականին մեծ է, քանի որ որոշել է ամուսնանլ, եւ պետք է նրան թույլ տալ անել դա, քանի որ երեխան երջանիկ է ու տեսնում է իր ապագան, որն իր համար ամենալավն է։ Վերջիվերջո, ի՛նքը պետք է ապրի սիրելիի հետ։

Նույնիսկ եթե ծնողը տեսնում է, որ այդ ամուսնությունն իրոք սխալ կլինի, պետք է երեխային թույլ տալ այդ սխալը կատարել, որքան էլ սարսափելի հնչի դա։ Քանի որ, եթե նա, այնուամենայնիվ, հասնի այն բանին, որ այդ ամուսնությունը տեղի չունեն, նա վտանգում է երեխայի՝ իր հանդեպ ունեցած  վստահությունն ամբղջ կյանքում։ Իզուր չեն ասում, որ ավելի լավ է անել ու փոշմանել, քան ողջ կյանքում փոռշմանել չանելու համար։

Մի մոռացեք, որ երբեմն ծնողներն այնքան են ապրում երեխայի հոգսով ու կյանքով, որ դադարում են իրենց կյանքով ապրել, իսկ դա արդեն վատ է։ Պետք է պարզապես ձգտել ընդունել երեխայի դիրքորոշումն ու աջակցել նրան։

Շատ ծնողներ ցանկանում են, որ երեխաներն իրականացնեն իրենց նպատակները, այդ պատճառով էլ նրանց ենթարկում են իրենց։ Կան ծնողներ, որ մտածում են, թե «երեխան ոչինչ չի հասկանում, ես նրան հսկում եմ իր բարօրության համար» (ընդ որում ծնողը հաճախ ինքն իրեն չի խոստովանում, որ հսկում ու իրեն է ենթարկում երեխային)։

Պատահում է, որ ծնողների կյանքն ինքնին ձանձրալի է, եւ նրանք փորձում են հսելով երեխային իրենց կյանքն ինչ-որձեւով իմաստավորել։ Ի՞նչ է զգում երեխան այդ դեպքում։ Վիրավորանք, ցավ, ատելություն ծնողի հանդեպ, անզորություն, հիասթափություն։ Նման երեխաների մոտ հաճախ ցածր է ինքնագնահատականը, նրանք շատ նյարդային են, միշտ կասկածամիտ, չեն հավատում իրենց ուժերին։

Վերջում ցանկանում եմ ասել երեխաներին, որ նախ, կյանքում ամեն իրավիճակում վստահեք ինքներդ ձեզ, լսեք ձեզ, ձեր ներքին ձայնին, որը երբեք չի սխալվում։ Երկրորդ, ծնողը մնում է ծնող, սակայն միշտ չէ պետք նրան լսել, քանի որ նրանք էլ են մարդ եւ կարող են սխալվել։ Երրորդ, սովորեք պատասխանատվություն վերցնել ձեր կյանքի համար։ Չորրորդ, մի վախեցեք սխալվել, երբեմն սխալներն օգնում են աճել ու մեծանալ։ Հինգրերորդ, ձգտեք մեծի պահվծք ունենալ, եթե ծնողը ձեր մեջ հասուն ու հավասարակշիռ մարդ տեսնի, ապա աստիճանաբար կդադարի ձեզ հսկել։

Սիրեք ձեր ծնողին անկախ ամեն ինչից։ Նրանք ձեզ միայն բարին են կամենում, թեեւ նրանց «բարու» պատկերացումը շատ է տարբերվում ձերինից։ Ինչ վերաբերում է ձեր ընտրյալին, լավ մտածեք, արժանի է արդյո՞ք նա, որ իր պատճառով զոհերի գնաք»։


NEWS.am STYLE

Просмотров: 539 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026