Հետաքրքիր Փաստեր Четверг, 26.03.2026, 14:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Ինչպես հասնել ռելաքսի

[Տեսահոլովակներ]
Միհրան Ծառուկյան - "Կփրկեմ"

Կանացի 5 սխալներ, որոնք կարող են քայքայել ընտանիքը

Նոր մահացու հիվանդությամբ միայն երեխաներն են տառապում

Ինչպես են կանայք գայթակղում ձայնով

Վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային ու փախել

Դստերը գտնելուց 10 օր հետո մայրը մահացել է

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Ջրհեղեղ՝ Չինաստանում. կա 88 զոհ (ֆոտո)

Մատուցողուհին 500 դոլար է ստացել թեյի համար

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Քեթի Հոլմսը Թոմ Քրուզին փոխարինող արդեն գտել է

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Նիգերիացու 5 կանայք բռնաբարել են նրան` հասցնելով մահվան

Սոբչակն անփոխարինելի է

Երեք անչափահաս է մահացել գնացքի վագոնների տակ (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 31 » Ի՞նչ արժե ամուսնալուծությունը Հայաստանում
23:56
Ի՞նչ արժե ամուսնալուծությունը Հայաստանում
Ի՞նչ արժե ամուսնալուծությունը Հայաստանում

Ամուսնությունը կարող է լուծվել ինչպես քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, այնպես էլ դատական կարգով:
ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնությունը կարող է լուծվել այն դեպքում, երբ կողմերը համաձայն են ամուսնությունը նման եղանակով լուծել և համատեղ դիմում են ներկայացրել ՔԿԱԳ տ/բ:

Ամուսինները իրավասու են նաև փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը լուծել դատական կարգով, սակայն պրակտիկայում առավել հաճախ դատական կարգով լուծվում են այն ամուսնությունները, երբ կողմերից մեկը դեմ է ամուսնալուծությանը կամ ուղղակի խուսափում է ներկայանալ ՔԿԱԳ տ/բ:

Նշենք, որ օրենքը նախատեսում է նաև բացառություններ` հնարավորություն տալով ամուսիններից մեկին միայն իր դիմումի հիման վրա ամուսնությունը ՔԿԱԳ տարածքային բաժնում լուծելու:

Եվ այսպես. ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ի դեմ, ամուսնությունը դատական կարգով լուծելու դեպքում պետք է վճարել պետական տուրք 4000 ՀՀ դրամի չափով, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում լուծելու դեպքում` 10 000 ՀՀ դրամ:

Հ.Գ. Իսկ ավելի լավ է ամուսնանալ, այլ ոչ թե ամուսնալուծվել: Իրավաբան.net

Slaq.am 
Просмотров: 624 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026