Հետաքրքիր Փաստեր Четверг, 12.03.2026, 00:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում կանայք առաջին հանդիպմանը

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Հայ գործարարին սպանե՞լ են վրացի գեներալի հետ նմանության համար

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Կանացի 5 սխալներ, որոնք կարող են քայքայել ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Վրաստանում կամրջից ցատկել ու մահացել են էքստրիմի սիրահար աղջիկն ու տղան

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

''ՈւԱԶ''-ը 10 ուղևորով գլորվել է ձորակը

Կանայք սեքսում առավել ռիսկային են

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 21 » Իմ պատմությունը. «Ես 30 տարեկան եմ, բայց խաբվեցի անփորձ աղջնակի պես»
08:29
Իմ պատմությունը. «Ես 30 տարեկան եմ, բայց խաբվեցի անփորձ աղջնակի պես»

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը style@news.am հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Մեկ տարի առաջ էր, երբ սոցիալական ցանցերից մեկում զրույցի բռնվեցի մի համակրելի անձնավորության հետ: Բայց քանի որ լուրջ չէի վերաբերվում նման ծանոթություններին, աշխատեցի սահմանափակվել միայն զրույցով: Երիտասարդը հասկանալով, որ հանդիպման հույս չի կարող ունենալ, ներողություն խնդրեց եւ դադարեց գրել:

Չգիտեմ, ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ պատահականություն, բայց մեկ ամիս անց պատահաբար հանդիպեցինք փողոցում: Երկուսս էլ զարմացած էինք, քանի որ միմյանց չէինք ասել, թե որտեղ ենք ապրում: Բայց պարզվեց, որ իրար շատ մոտ ենք ապրել ու երբեք չենք հանդիպել:

Սկսեցինք խոսել, հանդիպել… Ես ամուսնալուծված էի: Նա ասաց, որ նույնպես ամուսնալուծված է, երեխա ունի եւ ցանկանում է մնացած կյանքն իմ կողքին լինել, որ խենթի պես սիրում է ինձ: Ես զգում էի այդ, քանի որ գրեթե ամբողջ օրը մեր բակում էր անցկացնում, որպեսզի գոնե հեռվից տեսնի ինձ, թեկուզ պատուհանից:  

Երջանկությունս, սակայն, շատ կարճ տեւեց: Ճիշտ է, մենք մի քաղաքում էինք ապրում, բայց ես չէի փորձել անգամ պարզել նրա բաժանման պատճառը, քանի որ կուրորեն հավատում էի: Իսկ մի օր կեսգիշերին նա ինձ հետ խոսելուց հետո մոռացել էր անջատել հեռախոսը, եւ ես ձայներ լսեցի ու հասկացա, որ նա մենակ չէ. կողքին կին կար: Ի զարմանս ինձ՝ այդ նրա կինն էր, իսկ ես 5 ամիս շարունակ չէի կասկածում նրա գոյության մասին: Նա ամուսնացած էր եւ ուներ ոչ թե մեկ, այլ 3 երեխա:

Հետո պատճառաբանեց, որ ստել է, քանի որ ցանկանում էր, որ իր կողքին լինեմ. գիտեր, որ սիրուհու կարգավիճակում չեմ կարող լինել: Նաեւ ասաց, որ կնոջ հետ ապրում է հանուն երեխաների, որ ամուսիններ չեն այլեւս: Բայց… Ես նրանից հրաժարվեցի, բայց գիտեմ, որ սիրում ենք իրար: Իմ երազանքները փշրվեցին մեկ րոպեի ընթացքում, նրա ստի հետ միասին:

Ես խնդրեցի չհրապարակել անունս: Շնորհակալություն: Պարզապես կցանկանայի լսել կարծիքներ, արդյո՞ք ճիշտ եմ վարվում՝ կորցնելով իրական սերս: Բայց ես չեմ ցանկանում սիրուհի լինել, իսկ նա չի կարող թողնել իր ընտանիքը»:

NEWS.am STYLE

Просмотров: 690 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026