Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 02.03.2026, 20:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Հոսպիտալում զինվորը մահացել է պատվաստմա՞ն հետեւանքով. 18-ամյա Հակոբը շարքում վայր է ընկել եւ հայտնվել կոմայի մեջ

Սիլվեստեր Ստալոնեն վստահ է, որ իր որդուն սպանել են. պարզելու համար նա հայտնի մասնավոր խուզարկուի է վարձել

Դպրոցականը սպանել է ընտանիքի անդամների վրա կրակած հանցագործին

Հայ կանանց խնդիրները սեքսում

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Ինչ մեքենաներ են վարում հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարդու աչքերը խոսում են նրա սեռական կողմնորոշման մասին

ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈԻՄԸ

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Խեղդամահ են արել Արաբկիր վարչական շրջանի թիվ 56 միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն

Սիրուշոն մասնակցել է հույն հայտնի երգչի մենահամերգին

Ստրադիվարիի ջութակը մոռացել են գնացքում

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Լիտվացի մարզուհուն նյարդայնացրել է ռուսերենը

[Անիմացիա]
Двойной удар!!

[Տեսահոլովակներ]
Tom Boxer feat. Antonia - Morena

Поиск

Главная » 2013 » Апрель » 19 » Ինչո՞ւ է 15-ամյա աղջիկը նետվել ջրանցքը. վարկածներ, պատճառներ
10:56
Ինչո՞ւ է 15-ամյա աղջիկը նետվել ջրանցքը. վարկածներ, պատճառներ
Ինչո՞ւ է 15-ամյա աղջիկը նետվել ջրանցքը. վարկածներ, պատճառներԵրեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքը նետված 15-ամյա Գ. Ա.-ն ցանկանում էր ինքնասպանություն գործել, իսկ նման քայլի դիմելու պատճառների հարցում աղջկա ծնողը մի վարկած է առաջ քաշում, դպրոցի տնօրենը` մեկ այլ:

Աղջկա մայրը` Արաքսյան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեխայի՝ այդ քայլին գնալու պատճառը դպրոցում ճնշումներն էին: «Դպրոցում իրեն ահագին ճնշել են, դասընկերներն ուրիշ բաներ են խոսել, երեխեն նեղվել է, ազդվել է: Երեխեն ասում է, թե իր դասընկերներն են իրեն ճնշել եւ ամեն օր է եղել դա»,- ասաց նա` չնշելով, թե կոնկրետ ինչ խոսակցություններից է նեղվել:

Այդ դպրոցում սովորում են նրա մյուս երեխաները եւս, բայց նրանք, ծնողի խոսքով,  տեղյակ չէին քրոջ նկատմամբ ճնշումների մասին: Իսկ թե ինչու ծնողը չի գնացել դպրոց եւ փորձել հասկանալ իրավիճակը, նա նշեց, որ մի անգամ դուստրը շուտ էր տուն եկել, ինքը գնացել էր դպրոց եւ փոխտնօրենի հետ այդ հարցը լուծել էր, դրանից հետո երեխան շարունակել է հաճախել դպրոց: Մայրը նաեւ տեղեկացրեց, որ դեպքի օրն առավոտյան երեխային նորմալ դպրոց է ճանապարհել, որեւէ տարօրինակ բան չի նկատել:  Նա հերքեց դստեր` սիրահարված լինելու մասին լուրերը, շեշտելով, որ եթե նման բան լիներ, ինքն անպայման կիմանար, բայց նման բան չկա:

15-ամյա Գ.Ա.-ն սովորում է Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի 9-րդ դասարանում, քանոնի բաժնում: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքի օրը աղջիկը եկել է դասի, սակայն 5-րդ դասից հետո` դասամիջոցին, գնացել է դերձակի մոտ, այնուհետեւ դուրս եկել շենքից եւ գնացել դեպի ավտոկայան:

Տնօրենը նշեց, որ Գ. Ա-ն  նորմալ, ակտիվ երեխա է, առաջադիմությունը բավարար է: Վերջին շրջանում նա հաճախակի էր բացակայում դասերից, ինչի պատճառով տնօրենը դպրոց էր կանչել ծնողին, որը, սակայն չէր եկել: Սամվել Երանյանի կարծիքով` աղջկա այդ քայլին դիմելու պատճառը սիրահարվածությունն է: Շրջանառվող խոսակցությունների համաձայն`  երիտասարդը, ում սիրահարվել է աղջիկը, այդ դպրոցի սաներից չէ: Հայտնաբերվել է աղջկա օրագիրը, որում կատարված գրառումներից, տնօրենի խոսքով, կարելի է եզրակացնել, որ աղջկա սերն անպատասխան է:  Նա այնտեղ մենախոսության նման մի բան է գրել, որ «դու ուրիշինն ես, բայց միեւնույն է, ես եմ քեզ ամենից շատը սիրում» եւ այլն: «Սիրահարված է եղել, բայց դա չի եղել դպրոցի ներսում»,- ասաց տնօրենը:

Նա իր զարմանքը հայտնեց, որ երեխայի ծնողը խնդիրները տեղափոխում է դպրոց եւ նրա քայլի մեջ մեղադրում դպրոցին, դասընկերներին: «Հենց մայրն ինքն էլ երեխայի հետ խնդիրներ է ունեցել եւ այդ խնդիրների հետ կապված նրան կանչել եմ դպրոց, չի եկել»,- ասաց Սամվել Երանյանը:

Նա պատմեց, որ նույնիսկ դեպք է եղել, երբ արձակուրդներին աղջիկը գնացել է Կիրովական, մայրը գիշերով գնացել է նրան բերել եւ դիմել դպրոցի օգնությանը, որ չի կարողանում երեխային վերահսկել: «Հետեւողականությունը երեխայի նկատմամբ այնքան պակաս է եղել, որ երեխան ինքնագլուխ բաներ է արել»,- ասաց նա:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն  էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա առողջական վիճակը լավ է: Նա նշեց, որ աղջիկը դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է, որեւէ վնասվածք չունի, պարզապես շոկի մեջ է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ  ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն  ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գ. Ա.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Աղջկան ջրանցքից դուրս է բերել ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ապրիլի 16-ին ժամը 13.15-ի սահմաններում անցնում էր Իսակովի պողոռայով, նկատեց, որ մի կին եւ տղամարդ բղավում են` հագուստից բռնած ինչ-որ բան պահելով:«Անմիջապես մոտեցա, ջուրն արդեն տանում էր երեխային, հենց համազգեստով թռա ջուրը, հանեցի երեխային, առաջին օգնություն ցուցաբերեցի, գրկել եմ փորի վրա,  կրծքավանդակին շփումներ արել սրտի աշխատանքը վերականգնելու համար եւ այլն, ահագին ջուր եկավ թափվեց, գիտակցություն չկար, հետո անմիջապես շտապօգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմել է նա: l


Լուրեր Հայաստանից - NEWS.am
Просмотров: 558 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026