Հետաքրքիր Փաստեր Суббота, 06.06.2026, 16:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Прикол : Жми КЛАСС

Մեկ տարեկան հրաշամանուկին առաջարկել են դպրոց գնալ

Նետելուց առաջ երեխան ողջ է եղել

Անհաջող մարզանք

Նիհարների հետ շփումն օգնում է նիհարել

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Թոմ Կրուզը նոր հարսնացու է գտել

Աղջկան ԱՄՆ-ում կարող են դատապարտել իրեն բռնաբարողների անուները տալու համար

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Ուզբեկը մեկ օրում բռնաբարության երեք անհաջող փորձ է կատարել

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Մարդու սեռական դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ տարիքից. սեքսապաթոլոգ

Поиск

Главная » 2013 » Апрель » 7 » Ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
09:05
Ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
Ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց

Մեր իրականության մեջ ամուսնական դավաճանությունները բավականին տարածված են, այդուհանդերձ, սիրելիի անհավատարմության մասին իմանալը ծանր է ու ցավալի: Անմիջապես ծագում են հարցեր. արդյոք արժե՞ ներել, ինչպե՞ս ապրել հետագայում, արժե՞ արդյոք պահպանել հարաբերությունները: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ամուսնու անհավատարմության դրդապատճառները, այն, թե ի՞նչն է վերջիվերջո նրան դրդել դավաճանության: 
Ամուսնական դավաճանության պատճառները տարբեր են լինում: Պատահում է, որ երկար ժամանակ միասին ապրած զույգերի մոտ զգացմունքները միմյանց նկատմամբ հասցնում են սառչել, մինչդեռ նրանք ցանկանում են ունենալ սուր զգացողություններ: Մեկ այլ դեպքում դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ այն, որ զույգից մեկը շատ քիչ է ուշադրություն դարձնում մյուսին: Երբեմն դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով, երբեմն տրվում են վայրկենական թուլության և այլն,-harmonia.am:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ ամենաուժգին սերն անգամ չի կարող տևել ամբողջ կյանքի ընթացքում: Հաճախ այն մարում է ամուսնությունից երկու - երեք տարի անց: Ամեն ինչ աննկատ մարում է, և սերն ընդունում է մեկ այլ ձև` դառնալով անկեղծ ու նուրբ: Սակայն բոլորին չէ դա գոհացնում: Երբեմն տղամարդը ինչ-որ նոր, վառ ու անսովոր բան է ցանկանում, նա ձգտում է որևէ բան փոխել իր կյանքում, և ահա հայտնվում է սիրուհին: Մեկ այլ դեպքում` տասնհինգ տարվա ամուսնությունից հետո, երբ երեխաներն արդեն հասունացել են, կարիերան կայացել է, տղամարդը հասկանում է, որ նա այն չէ, ինչ երիտասարդ տարիներին: Այդժամ նա սկսում է ապացուցել ինքն իրեն ու շրջապատին, որ նա դեռ կարող է հասնել որևէ բանի ու ինչ – որ նոր բան ձեռք բերել: Եվ ահա այստեղ էլ մեծանում է սիրուհի ունենալու հավանականությունը: Ամուսնական դավաճանության պատճառը կարող է պայմանավորված լինել նաև տղամարդու անինքնավստահությամբ, երբ նա իր մեկ այլ սիրային հարաբերությունների հաշվին ձգտում է բարձրացնել իր ինքնագնահատականը: Խնդիրը կարող է կախված լինել նաև կարծրատիպերից. չէ՞ որ տղամարդկանց մեծամասնությունը համարում է, որ «իսկական» տղամարդը պետք է ունենա և՛ կին, և՛ սիրուհի:
Այդուհանդերձ, ինչպե՞ս հաշտվել ամուսնու դավաճանության փաստի հետ: Նման դեպքերում շատ կարևոր է պահպանել սառնասրտությունն ու ինքնատիրապետումը: Հիստերիայի փոխարեն մտածեք` գուցե այդտեղ կա նաև Ձե՞ր մեղքը: Հոգսաշատ առօրյայում կանայք հաճախ դադարում են բավարար ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, չեն ցուցաբերում բավականաչափ ուշադրություն ամուսնու նկատմամբ, մինչդեռ տղամարդիկ դրա կարիքը շատ ունեն: Դավաճանելով` նրանք հաճախ չեն ձգտում սիրային փաղաքշանքների, այլ պարզապես փնտրում են ջերմություն ու փոխըմբռնում:
Թեև մարդ կարող է դավաճանության իր պատճառներն ունենալ, այնուամենայնիվ, նրանցից շատերը հաճախ զղջում են` մեղքի զգացում ունենալով իրենց կողակցի հանդեպ: Նման դեպքերում դավաճանողի մոտ հաճախ հարց է ծագում`գուցե արժե՞ խոստովանել, զղջալ արածի համար. այդպիսով զուգընկերը կների, իր հոգին էլ կթեթևանա:
Պատճառները, որոնք մարդկանց դրդում են խոստովանության, կարող են լինել հետևյալը. նախ և առաջ կան մարդիկ, ովքեր հավատացած են, որ ցանկացած գաղտնիք էլ վերջիվերջո բացահայտվելու է: Նույնիսկ եթե փորձես թաքցնել դավաճանությունը զուգընկերոջից, նա դրա մասին ուշ թե շուտ կիմանա: Երկրորդ դեպքում ոմանք կարծում են, որ եթե իրենք խոստովանեն իրենց դավաճանությունը, ապա դրանով կմեղմեն իրենց մեղքը և անգամ այն կարող է ազնիվ քայլ դիտվել` ցույց տալով իրենց բարոյական էությունը: Եվ այս դեպքում մարդ, խոստովանելով իր մեղքը, ենթադրում է, որ ներվելու մեծ հավանականություն կա: Երրորդ պատճառը կարող է լինել զուգընկերոջից վրեժ լուծելու, նրան ցավ պատճառելու անգիտակցական ցանկությունը: Չէ՞ որ երբեմն դավաճանության պատճառ կարող են հանդիսանալ հարաբերություններում առկա խնդիրները, անուշադրությունը կամ անտարբերությունը զուգընկերոջ նկատմամբ, նրա դավաճանությունը: Այս դեպքում պատմելով դավաճանության մասին`զուգընկերը փորձում է ցավ պատճառել նրան:
Դավաճանության խոստովանության պատճառներից է նաև զուգակցի մոտ խանդի զգացում առաջացնելու կամ սեփական անձի նկատմամբ հետաքրքրությունը ետ բերելու ցանկությունը:
Դավաճանության խոստովանության ևս մեկ պատճառ կարող է լինել մեղքի անտանելի բեռը, որն այնքան է ճնշում մարդուն, որ վերջինս որոշում է խոստովանել, որպեսզի թեթևացնի իր մեղքի զգացումը, կրի իր արժանի պատիժը կամ էլ ներում ստանա:
Չկա միանշանակ պատասխան այն հարցին, թե որն է ավելի ճիշտ` լռե՞լը, թե՞ խոստովանելը: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Խոստովանությունը կարող է առիթ հանդիսանալ զույգին հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում իրենց հարաբերություններում, իրավիճակը դեպի դրականը փոխելու ուղիներ փնտրել` դրա հետ մեկտեղ պահպանելով հարաբերությունները: Մեկ այլ դեպքում խոստովանությունը, ընդհակառակը, կարող է հարաբերությունների քայքայման պատճառ հանդիսանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքն ունի դավաճանության նկատմամբ և իր պատկերացումն այն մասին, թե ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում:
Եթե Դուք դժվարին ընտրության առջև եք կանգնած, հիշե՛ք, որ դավաճանությունը միայն ազդանշան է, նախազգուշացում այն մասին, որ Ձեր ընտանիքում ինչ-որ բան այն չէ, և խնդրի միայն խելամիտ լուծումը կարող է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել հարաբերությունները:


Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 861 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026