Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 11.03.2026, 19:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Հոթ-դոգի սկանդալային գովազդն իրարանցում է առաջացրել /ֆոտո/

[Տեսահոլովակներ]
Քրիստինե Պեպելյան - "Ես ապրում եմ, եթե դու կաս"

Ջրի վրայով քայլող ռոբոտ է ստեղծվել

Ամուսնության համար կարևորը ոչ թե տարիքն է, այլ ընտանիք կազմելուն պատրաստ լինելը.

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

[Անիմացիա]
Учитесь!!!!!!!!!!!

[Անիմացիա]
Любить не запретишь)

[Անիմացիա]
Дура

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Սերը ինտերնետում. ինչպես չսխալվել

Քաղաքում թույլատրել են զբոսնել լողազգեստով

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Սկեսուրի կողմից ծեծված հարսը 17 միլիոն դրամի փոխհատուցում է ուզում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայրը ինքնասպանություն կատարելուց առաջ տուն է հրավիրել աղջկան

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 24 » Ինչպե՞ս բեղմնավորել տղա երեխա
14:35
Ինչպե՞ս բեղմնավորել տղա երեխա

Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա:

Ժամանակակից զույգերի մեծամասնության համար երեխայի ծնունդը կյանքի մեծագույն ուրախությունն է:

Ապագա մայրիկը փորձում է հետևել սրտի ձայնին և գուշակել` ով է ծնվելու, իսկ այդ պահին հայրիկը և մնացած բոլոր հարազատները փորձում են ժողովրդական նախանշաններ գտնել, որոնք առավել ճշտգրիտ ցույց կտան երեխայի սեռը:

Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա` ժառանգ, ունենալ: Սա գալիս է դեռ միջին դարերից, երբ միայն տղաներն էին ժառանգում ընտանեկան գործը և կոչումը: Կինը նույնպես, ցանկանալով երջանկացնել ամուսնուն, ցանկանում է ժառանգ ունենալ:

Այսպիսով, ի՞նչը կօգնի ապագա ծնողներին իրականացնել տղա երեխա ունենալու երազանքը:

Գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը` տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրվում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխայի բեղմնավորման հավանականությունը հավասար է:

Երաշխիքային մեթոդներ աղջիկ կամ տղա երեխա բեղմնավորելու համար գիտության մեջ գոյություն չունեն: Միայն արհեստական բեղմնավորման ժամանակ, երբ արգանդի մեջ թողնում են ցանկալի սեռի էմբրիոնը, կարելի է ստանալ 100%-ոց արդյունք, որ երեխան կծնվի ձեր ուզած սեռի: Այսպիսի մեթոդը երբեմն անխուսափելի է, օրինակ, երբ ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն որոշակի սեռին: Չնայած ամեն ինչի՝ զույգերը որոշակի սեռի երեխա ունենալու ցանկությամբ պատրաստ են անել ամեն ինչ, իրենց նպատակին հասնելու համար:

Չնայած, որ զանազան մեթոդների արդյունավետությունը դեռ կասկածի տակ է, ապագա ծնողները ուզում են հավատալ, որ շնորհիվ այս կամ այն մեթոդի, նրանց կհաջողվի տղա երեխա բեղմնավորել: Շնորհիվ այս հավատի գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես բեղմնավորել ցանկալի սեռի երեխայի և բեղմնավորման տեսակներ: Եթե տղա երեխան ձեզ համար ավելի ցանկալի է, քան աղջիկը, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարող են ձեզ օգնել:

Այսպիսով, արյան երիտասարդության վրա հիմնված մեթոդ:

Համարվում է, որ արյան երիտասարդությունն է որոշում երեխայի սեռը: Գիտությունը ապացուցել է, որ կնոջ արյունը թարմանում է 3 տարին մեկ, իսկ տղամարդունը՝ 4 տարին մեկ: Սկսեք հաշվել արյան մեծ քանակությամբ կորստից հետո, օրինակ` ծննդաբերություն, վիրահատություն, վիժում: Եթե բեղմնավորման պահին կնոջ արյունը ավելի երիտասարդ է, ապա կծնվի աղջիկ և հակառակը:

Հատուկ դիետաներից և արյան երիտասարդությունից բացի, որոշ զույգեր նախընտրում են օգտվել չինական և ճապոնական օրացույցնեից, որոնցով հաշվի է առնվում կնոջ տարիքը, ծննդյան ամիսը և նշվում է, թե որ ամսում հնարավոր կլինի բեղմնավորել աղջիկ կամ տղա երեխա:

Չինական և ճապոնական օրացույցների հետ համեմատ, ձվազատման ժամկետը ավելի մեծ դեր է խաղում բեղմնավորման մեջ: Տղա երեխա բեղմնավորելու համար ձեզ կօգնի սեռական ակտը ձվազատման պահին, կամ 2-24 ժամ ձվազատումից առաջ: Այս մեթոդի հիմքում այն փաստն է, որ Y-սերմնաբջիջները ավելի շարժունակ են, ավելի արագ են հասնում ձվաբջջին, քան Х-քրոմոսոմով սերմնաբջիջները: Սակայն Y-սերմնաբջիջները այնքան երկար չեն ապրում, ինչպես որ Х-սերմնաբջիջները, որոնք, համաձայն գիտական փաստերի, ավելի երկար են ապրում կնոջ օրգանիզմում և մի քանի օր շարունակ սպասում են ձվաբջջին, իսկ Y-սերմնաբջիջները մահանում են՝ այնպես էլ չսպասելով ձվաբջջին: Սակայն չնայած գիտական հիմքերի, գիտական կենտրոնների փաստերը ցույց են տալիս, որ ձվազատման օրը կատարված արհեստական բեղմնավորման արդյունքում աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար էր: 

Սկզբում անհրաժեշտ է պարզել ձեր ձվազատման օրը, այնուհետ ձեզ ոչինչ չի խանգարի օգտվել այս մեթոդից: Չնայած այն փաստին, որ վերը թվարկված մեթոդները որոշ գիտական հիմքեր ունեն, ոչ մեկը 100% երաշխիք չի տալիս: Եվ ինչպես ապագա ծնողներ, դուք պետք է հասկանաք, որ երեխայի ծնունդը մեծագույն հրաշքն է մեր կյանքում: Իհարկե, բոլոր ծնողները ունեն իրենց նախասիրությունը երեխայի սեռի վերաբերյալ: Սակայն պետք չէ մոռանալ` եթե ծնվի աղջիկ այն դեպքում, երբ դուք երազել եք տղայի մասին, ապա ոչ մի դեպքում պետք չէ մտածել, որ ծնված փոքրիկը անցանկալի է: Երեխաները շատ զգայուն են և նման զգացմունքները ծնողների կողմից կարող են վատ ազդեցություն թողնել փոքրիկի հոգեբանական և առողջական վիճակի վրա: Ծնողների սերը երեխաների նկատմամբ պետք է պայմանական չլինի, երեխային պետք է սիրել անկախ նրա սեռից, այս դեպքում ձեզ կհաջողվի փոքրիկ երջանիկ մարդու ծնող դառնալ:

Երջանկություն ձեզ և ձեր փոքրիկներին:

mybaby.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 709 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026