Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 16.02.2026, 13:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Վատատես ծնվում են

[Անիմացիա]
А ну с дороги

Բժշկաիրավաբանական տեսանկյունից` 17 տարեկանը չի համարվում սեռահասուն

Ըստ բժշկի, որոշ հայ տղամարդիկ չգիտեն կանանց սեռական օրգանների տեղը

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

«Ռոյալ» տաքսի ծառայության վարորդը ուզում էր ինքնահրկիզվել կնոջ պատճառով

Ամառային շարֆ-վզնոց. պատրաստիր ինքդ

[Անիմացիա]
Неприятные моменты

Նոր մահացու հիվանդությամբ միայն երեխաներն են տառապում

[Անիմացիա]
Безрассудный момент

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 16 » Ինչպե՞ս դառնալ միակը սիրելիի համար. պրակտիկ խորհուրդներ
11:07
Ինչպե՞ս դառնալ միակը սիրելիի համար. պրակտիկ խորհուրդներ
Ինչպե՞ս դառնալ միակը սիրելիի համար. պրակտիկ խորհուրդներ

Ուզու՞մ եք լինել Ձեր սիրելիի ողջ կյանքի ընկերը և ստեղծել այնպիսի կնոջ կերպար, ինպիսին է, ասենք Վիկտորյա Բեքհեմը, ով հասցնում է նկարահանվել ամսագրերի շապիկների համար, խնամել 4 երեխաներին, տանել նրանց ֆուտբոլի պարապմունքների, բայց և արդեն 13 տարի է, պահպանում է ամուսնությունը աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկի' Դեւիդ Բեքհեմի հետ:

Ահա մի քանի խորհուրդ LN-Ից, թե ինչպես կարելի է սիրելիին մշտապես կողքին պահել:

1. Տարբեր եղեք: Դեռևս Կոկո Շանելն էր ասում, որ կինը պետք է մշտապես փոխվի: Կանխատեսելիությունը կնոջ հիմնական թշնամին է: Տղամարդը երբեք չպետք է գուշակի, թե ինչ կերպար եք ընտրել Դուք տվյալ օրվա համար: Մի օր կարող եք փոքրիկ աղջիկ լինել, որ ունի հոգատարության ու քնքշության կարիք, մեկ այլ օր' իսկական «վագրիկ», ով ոչ մի կերպ չի հոգնում նորանոր հայտնագործություններից, ուրիշ դեպքում կարող եք ընտրել տնային տնտեսուհու կերպար և այլն: Կարևորը' չմնալ մեկ դիրքում երկար ժամանակ:

2. Ընդունեք տղամարդուն այնպես, ինչպես նա կա: Երբեք չկարծեք, թե անձնագրում դրված կնիքը իրավունք է տալիս Ձեզ անընդհատ պահանջելու նրանից լինել այնպիսին, ինչպիսին Դուք եք ուզում: Հակառակը, դուք պետք է սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա և խրախուսեք ամեն անգամ, երբ նա Ձեզ որևէ հաճելի անակնկալ է մատուցում:

3. Վստահելի եղեք: Թույլ մի տվեք, որ սիրելին կարծի, թե Դուք իր հետ եք միայն ուրախության օրերին, բայց ոչ դժվարության: Մի թափեք նրա վրա Ձեր մեղադրական խոսքերն ամեն անգամ, երբ նա ինքն էլ շատ լավ գիտի իր սխալի մասին: Մշտապես տեղ թողեք խրախուսելու, քաջալերելու համար:

4. Սիրեք ինքներդ Ձեզ: Ոչ մի տղամարդ չի սիրի Ձեզ, եթե ինքներդ Ձեզ չսիրեք ու չհետևեք: Խնաված եղեք մշտապես: Հետևեք Ձեր կառուցվածքին: Միշտ Ձեզ վրա ծախսեք մի քիչ ավելին և թույլ տվեք, որ նա էլ հասկանա, որ չի կարող խնայել Ձեր հաշվին:

5. Մի վախեցեք վիճել: Որքան էլ տարօրինակ է, կոնֆլիկտները զույգերի համար էներգիայի պես մի բան են: Մի կուտակեք բացասական էներգիան, այլ նպատակային ծախսեք այն:

6. Մի դարձեք նրա ընկերը: Հարաբերությունների սկզբում է միայն թվում, թե հիանալի է, երբ դուք ունեք նույն խնդիրները, նույն գործերը ու անվերջ կարող եք պարզապես ընկերներ լինել: Ո'չ, սա սխալ մոտեցում է: Ձեր հարաբերությունները իհարկե պետք է ջերմ լինեն, բայց ոչ ընկերական, այլապես շատ շուտով կզագ, որ անգամ խոսակցության ընդհանուր նյութն է սպառվել: Բացի դրանից, վտանգ կա, որ այնքան հարազատ ու մտերիմ կդառնաք նրան, որ սեքսը Ձեզ հետ նրա համար տաբու կլինի:

7. Ի դեպ, մի մոռացեք սեքսի մասին: Ամուսնության հիմնական ինստիկտը ոչ ոք չի վերացրել: Սեքսը պակաս կարևոր չէ, քան քունն ու ուտելիքը: Տարբեր եղեք և տեղ տվեք ոչ միայն պլանավորած սեքսին, ասենք, գիշերը 1-ից հետո, այլ սպոնտան. դա հետաքրքիր կդարձնի Ձեր սեռական կյանքը:

8. Պահպանեք օջախը: Գուցե շատ հին տեքստ է թվում ու ծեծված, բայց պետք չէ մոռանալ նաև կնոջ նախնական ֆունկցիանրի մասին: Ճանապարհեք նրան ամեն առավոտ գործի գնալիս, դիմավորեք հետ գալիս և մի վախեցեք շռայլել համբույրները: Մշտապես մաքուր պահեք տունը և պատրաստած ճաշ ունեցեք:

9. Խոսեք: Երեկոյան, երբ նա հոգնած գալիս է աշխատանքից, մի ծանրաբեռնեք նրան ավելորդ հոգսերով: Կերակրեք նրան, թույլ տվեք, որ հանգստանա և միայն հետո սկսեք պատմել անցած օրվա խնդիրների մասին: Ընդ որում, երբեք մի սկսեք «Մենք պետք է խոսենք» նախադասությամբ, պարզպես ասեք ասելիքը:

10. Հետևեք հավասարակշռությանը «տալու» և «ստանալու» մեջ: Մշտապես հիշեք' սերը առևտուր է: Գուցե շատ կոպիտ է հնչում, բայց երբ կողմերից մեկը մշտապես տալիս է ու չի ստանում ոչինչ, նա հարաբերություններում տուժած կողմ է դառնում, իսկ սերը հավասարություն է: Տվեք շատ բան, բայց նույնքան էլ պահանջեք և մի վախեցեք վերցնելուց, այլապես մի օր տալու բան պարզապես չեք ունենա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Просмотров: 762 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026