Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 07.06.2026, 04:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես Ֆեոֆիլակտովան կկերակրի երեխային սիլիկոնե կրծքով

Օբաման չինացի եւ իրաքցի բանկիրներին պատժել է Իրանի հետ գործարքների համար

Տիմոշենկոյին պատրաստվում են փախցնել բանտից. Сегодня

ԵԹԵ ԱՍՏՂԵՐԸ չհետևեին իրենց(ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ՖՈՏՈՇՐՔ)

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Դերասան Քյուբի Գուդինգ կրտսերին փնտրում է ոստիկանությունը

Բժշկաիրավաբանական տեսանկյունից` 17 տարեկանը չի համարվում սեռահասուն

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Կինը երբեք չի սիրահարվում առաջին հայացքից.

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Սկեսրայրը հայհոյել է հարսին եւ հայտնվել է պոլիկլինիկայում

Կանանց զրույցները ջրվեժից էլ աղմկոտ են

[Անիմացիա]
Մերսում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Поиск

Главная » 2013 » Апрель » 15 » Ինչպե՞ս իրական օրգազմը տարբերել կեղծիքից 18+
20:20
Ինչպե՞ս իրական օրգազմը տարբերել կեղծիքից 18+

Թեմային, որ կանայք հաճախ օրգազմ են ձեւացնում եւ ինչ պատճառներով է այն տեղի ունենում, NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է: Բայց ինչպե՞ս հասկանալ, որ կինը ձեւացնում է: Այդ մասին կպատմի ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

«Օրգազմի զգացողությունները կանանց մոտ արտասովոր տարատեսակ բնույթ են կրում, դրանց գունապնակն ավելի հարուստ է, քան տղամարդկանց մոտ: Յուրաքանչյուր կին անհատական է եւ օրգազմի ժամանակ միայն իր՝ անկրկնելի զգացողություններն է ապրում: Սակայն գիտնականներին հաջողվել է բացահայտել նախանշաններ, որոնց շնորհիվ հնարավոր է կասկածներ ունենալ օրգազմը կեղծելու վերաբերյալ:

Շնչառությունը

Կնոջ օրգազմի ժամանակ այսպիսի փոփոխություններ են կատարվում. սիրտն ավելի արագ է բաբախում եւ շնչառությունը դառնում է այնպիսին, ինչպես շատ կարճ ժամանակում 100 մետրանոց վազքից հետո: Եթե շնչառությունը հավասար եւ հանգիստ է, ինչպես քնի ժամանակ, օրգազմի հարցում ամեն ինչ կարգին չէ:

Մարմնի շարժումները

Օրգազմ ապրող կինը գրգռվածության գագաթնակետին հաճախ փակում է աչքերը, գլուխը բավական հետ է տանում, թեքում է պարանոցը: Նրա մոտ դեմքի կարմրություն կամ թեթեւակի վարդագույն է ի հայտ գալիս: Բիբերն անընդհատ նեղանում են: Միաժամանակ, կնոջ օրգազմը կարելի է զգալ հեշտոցի մկանների պրկմամբ՝ չնայած այն երկար չի տեւում:

Իսկ եթե օրգազմը բավական ուժեղ է, կնոջ մոտ ոտքերի եւ ձեռքերի ցնցումներ են լինում, հնարավոր է որովայնի ներքեւի հատվածի թրթիռ: Առանց թվարկված նախանշանների կինը, ամենայն հավանականությամբ, ոչ մի առանձնահատուկ բան չի զգում:

Դիրքերը

Բանն այն է, որ թույլ սեռի ներկայացուցիչների 70%-ը, պարզ անատոմիական յուրահատկությունների պատճառով, ունակ չէ օրգազմ զգալ միայն հեշտոցային սեքսի ժամանակ՝ առանց բացառության բոլոր դիրքերով եւ առանց լրացուցիչ գրգռման:

Օրգազմից հետո պահվածքը

Իսկապես օրգազմ ապրած կինը դրա ավարտից անմիջապես հետո չի բարձրանա անկողնուց, քանի որ ֆիզիոլոգիապես նրան անհրաժեշտ է 5-10 րոպե, որպեսզի բառացիորեն ուշքի գա:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ սեռական կյանքում ներդաշնակության հասնելու համար զուգընկերները հարաբերությունները պետք է կառուցեն լիարժեք վստահության վրա: Եթե տղամարդը նվազագույն կասկած ունի, որ կինը օրգազմի իմիտացիա է անում, անպայման անհրաժեշտ է քննարկել այդ: Վստահաբար, կարելի է համատեղ գտնել այդ խնդրի լուծումը: Կարեւորը ցանկությունն է:

Բացի այդ, չնայած ամուսնական երկարատեւ հարաբերություններին, միմյանց նկատմամբ զուգընկերների սեռական հետաքրքրությունը ոչ միայն կարող է չմարել, այլ՝ հակառակը, ուժեղանալ»:

NEWS.am STYLE

Просмотров: 662 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026