Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 29.03.2026, 05:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Որտե՞ղ են հանգստանալու հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները. Միանշանակ` ոչ Հայաստանում (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ պարում է Աֆիկայում(ՎԻԴԵՈ)

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

65-ամյա պապիկը հղիացել է

Կարիճի խայթոցից հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Առաջին տիկինն ստիպված է եղել վազել ավելին, քան նախատեսված էր

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Կոնյակի պատմությունից

Արտաշատցի կինը ծեծել, ապա նաեւ կծել է եղբոր կնոջը

Հստակեցվել են գիշերային հրավառություն կազմակերպելու ժամերը

Կինը երբեք չի սիրահարվում առաջին հայացքից.

Տղամարդկանց և կանանց տեսողական ընկալումները տարբեր են

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը մինչ այժմ հայտնի է եղել իր կեղծանունով

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Поиск

Главная » 2013 » Январь » 23 » Ինչպես ստեղծվեցին այս բրենդները և որքան եկամուտ ունեն այժմ
14:26
Ինչպես ստեղծվեցին այս բրենդները և որքան եկամուտ ունեն այժմ
Ինչպես ստեղծվեցին այս բրենդները և որքան եկամուտ ունեն այժմ

Այս ապրանքանիշերը երկար տարիներ է` մեծ ճանաչում և հեղինակություն են վայելում ողջ աշխարհում: Հենց նրանք են թելադրում նորաձևության միտումները:
Նրանք, ովքեր իրենց կյանքում գնահատում են շքեղությունն ու նրբագեղությունը, պարտադիր իրենց զգեստապահարանում տեղ են հատկացնում այս ապրանքանիշերից գոնե մի քանիսին:Այդ ապրանքատեսակները գովազդում են աշխարհի լավագույն աստղերը։
Ինչ խոսք, ապրանքանիշի գինը խոսում է որակի մասին, ուստի այս բրենդները բոլորի գրպանին համապատասխան չեն` չնայած նրան, որ բավականին մեծ ապրանքաշրջանառություն ունեն:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ 10 ապրանքանիշերի տարեկան եկամուտները:

ARMANI - Ջիորջիո Արմանին իտալացի հայտնի ոճաբան է: Հայտնի է, հատկապես, տղամարդկանց հագուստի և աքսեսուարների հավաքածուներով: «Արմանի» ընկերությունը հիմնադրել է 1975 թվականին: 2001 թվականին նա համարվում էր ամենահաջողակ և հայտնի իտալացի ոճաբանը: «Արմանի» ընկերության տարեկան եկամուտը կազմում է 1.6 միլիարդ դոլար: Ջիորջիո Արմանիի անձնական եկամուտը 2012 թվականին կազմել է 7 միլիարդ դոլար:

PRADA – «Պրադան» հայտնի իտալական ապրանքանիշ է, որը ներկայացնում է կանանց և տղամարդկանց համար նախատեսված շքեղ հագուստի, կաշվե իրերի և աքսեսուարների հավաքածուներ: Հիմնադրվել է 1913 թվականին` Մարիո Պրադայի կողմից: Ընկերություն ունի ավելի քան 250 բուտիկներ ամբողջ աշխարհում: Աշխատակիցների թիվը` 2841 (2011 թվականի տվյալներով): Ընկերության տարեկան եկամուտը կազմում է մոտ 2.15 միլիարդ եվրո:

LOUIS VUITTON - «Լուի Վիտոն Մալլետիեր», կամ ուղղակի «Լուի Վիտոն» ֆրանսիական նորաձևության տունը հիմնադրվել է 1854 թվականին` Լուի Վիտոնի կողմից: Նորաձևության տունը ներկայացնում է հագուստի, կաշվե իրերի, աքսեսուարների հավաքածուներ: Համարվում է աշխարհի առաջատար նորաձևության տներից մեկը, նաև` աշխարհի ամենաթանկ համարվող շքեղ բրենդը: 2012 թվականին բրենդը գնահատվել է 25.9 միլիարդ դոլար: Նորաձևության տան տարեկան եկամուտը կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո:

GUCCI – «Գուչին» համարվում է իտալական նորաձևության և կաշվե իրերի ապրանքանիշ: Gucci Group – ի մի մասն է կազմում: «Գուչին» հիմնադրվել է 1921 թվականին, Ֆլորենցիայում` Գուչիո Գուչիի կողմից: Նորաձևության տան տարեկան եկամուտը կազմում է մոտ 4.2 միլիարդ եվրո:

RALPH LAUREN – «Ռալֆ Լոուրենը» ամերիկյան նորաձևության ընկերություն է: Հիմնադրվել է ամերիկացի ոճաբան Ռալֆ Լոուրենի կողմից: Ընկերությունը ներկայացնում է կանանց և տղամարդկանց հագուստի, կաշվե իրերի, աքսեսուարների, տան համար նախատեսված իրերի հավաքածուներ: Ընկերությանն է պատկանում նաև ռեստորանների ցանց: Աշխատակիցների թիվը` 19.000 է: Ընկերության տարեկան եկամուտը կազմում է մոտ 4.797 միլիարդ դոլար:

CHANEL –«Շանելը» ֆրանսիական բարձր նորաձևության տուն է: Ներկայացնում է հագուստի, շքեղ ապրանքատեսակների և նորաձև աքեսեսուարների հավաքածուներ, ինչպես նաև օծանելիք: Երիտասարդ ժամանակ, երբ Գոբրիել Բոնհեր Շանելը ֆրանսիական սրճարաններից մեկում աշխատում էր որպես երգչուհի, նրան կոչում էին Կոկո: Որպես ոճաբան Կոկո Շանելը փորձել է զարգացնել կանանց մոտ էլեգանտության զգացումը: «Շանել» նորաձևության տունը հիմնադրվել է 1909 թվականին` Կոկո Շանելի կողմից: Նորաձևության տան տարեկան եկամուտը կազմում է 1.809 միլիարդ եվրո:

BURBERRY – «Բըրբըրին» բրիտանական նորաձևության տուն է: Ներկայացնում է նորաձև աքսեսուարների և հագուստի հավաքածուներ: Հայտնի է հագուստներում առկա շոտլանդական էլեմենտներով: Հիմնադրվել է 1856 թվականին` Թոմաս Բըրբըրիի կոմից: Տարեկան եկամուտը կազմում է 3.501.3 միլիոն ֆունտ ստերլինգ:

VERSACE – «Ջիանի Վերսաչե» կամ ուղղակի «Վերսաչե» իտալական նորաձևության ընկերությունը հիմնադրվել է 1978 թվականին` Ջիանի Վերսաչեի կոմղից: «Վերսաչեի» առաջին բուտիկը բացվել է 1978 թվականին Միլանում: Այսօր «Վերսաչեն» աշխարհի ամենառաջատար նորաձևության տներից մեկն է համարվում: Ներկայացնում է շքեղ հագուստի, աքսեսուարների, դիմահարդարման հավաքածուներ: Աշխատակիցների թիվը` 500. տարեկան եկամուտը կազմում է 340.2 միլիոն եվրո:

CHRISTIAN DIOR - Քրիստիան Դիորը ֆրանսիացի ոճաբան է եղել: Նա հիմնադրել է« Քրիստիան Դիոր» նորաձևության տունը 1946 թվականին: Համարվում է աշխարհի առաջատար նորաձևության տներից մեկը: Տարեկան եկամուտը կազմում է 21.12 միլիարդ եվրո:

DOLCE & GABBANA – «Դոլչե և Գաբբանան» իտալական շքեղ նորաձևության տուն է: Հիմնադրվել է 1985 թկականին` իտալացի ոճաբաններ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբբանայի կողմից: Աշխատակիցների թիվը` 3150: Տարեկան եկամուտը կազմում է 1.109 միլիարդ եվրո:

Slaq.am
Просмотров: 584 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026