Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 01.02.2026, 00:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Թայվանում տեղի է ունեցել առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

[Անիմացիա]
Сладких снов

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Ջրհեղեղ՝ Չինաստանում. կա 88 զոհ (ֆոտո)

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

«Կանոնավոր» երազեք

Կնոջ հիշողությունը վերականգնվել է 34 տարի անց (ֆոտո)

Տնտեսական ապրանքների կողքին չի կարելի սննդամթերք վաճառել, մինչդեռ…

Մանկատան տնօրենը մեղադրվում է հաշմանդամ երեխաներին զրկանքների ենթարկելու համար

Նրանք տղամարդկանցից խելացի են. TOP 10 businesswomen

Լեոնտևը գողության մեջ շինարարներին է կասկածում

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Ծանոթ երաժշտությունը կարող է հիվանդներին արթնացնել կոմայից

[Անիմացիա]
Жми класс!!!

Поиск

Главная » 2013 » Հունիս » 16 » Ջրաշեն գյուղում «հրեշ-ուրվական» է հայտնվել. գյուղացիները հերթապահում են քարանձավի մոտ
07:29
Ջրաշեն գյուղում «հրեշ-ուրվական» է հայտնվել. գյուղացիները հերթապահում են քարանձավի մոտ
Ջրաշեն գյուղում «հրեշ-ուրվական» է հայտնվել. գյուղացիները հերթապահում են քարանձավի մոտ

Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում  մոտ մեկ շաբաթ է` «հրեշ-ուրվական» է հայտնվել: Այս տեղեկությունըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը:

Նա նշեց, որ վերջին մոտ 30 տարեկան տղամարդ է, անունը` Արամ, հոգեկան խնդիր ունի: Ըստ տեղեկությունների` նա կամ Մասիսից է, կամ Նալբանդյանից է, ասում են, թե «գժվել է սիրո հողի վրա»: Ջրաշենի «հրեշը» գյուղում հայտնվում է մութն ընկնելուն պես, զինված չէ, նա գյուղացիներին ահաբեկում է քարերով ապակիներին, տանիքներին հարվածելով, դեռեւս որեւէ վնաս չի տվել ոչ ջրաշենցիներին, ոչ էլ նրանց գույքին, պարզապես վախեցնում է ժողովրդին:

Գյուղապետը մի անգամ նույնիսկ հանդիպել է «հրեշ-ուրվականի» հետ, 10 մետր հեռավորությամբ զրուցել են, վերջինս միայն հայհոյում էր, եւ ասում, թե «չմոտենաք, կխփեմ»: Այդ ժամանակ նրան չի հաջողվել բռնել տղամարդուն, քանի որ մինչեւ զանգել են եւ գյուղացիները հավաքվել են, նա փախել է:

Ջրաշենցիները դիմել են նաեւ ոստիկանություն, որտեղից ընդամենը հայտնել են, թե տեսնելու դեպքում զանգեք, կգանք, հրաժարվել են գալ եւ հերթապահել:

«Հրեշ-ուրվականի» կեցավայրը գյուղում գտնվող սարի վրա է` քարանձավներում, որտեղ գյուղացիները հերթապահում են, որպեսզի բռնեն: «Մի քարանձավ չէ, շատ են, 50-100 հատ, ամբողջ գիշեր ման ենք եկել, չեն կարողացել գտնել»,- ասաց Խաչատուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում էր խուճապ։ Գյուղացիները պատմում էին ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել էր, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ: Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 847 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026