Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.04.2026, 06:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Ստամբուլում տանտիրոջը սպանած հայաստանցին ցուցմունք է տվել

Տարեց կնոջը բռնաբարողը Հայաստանի քաղաքացի է

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայոց բանակում զինվոր է մահացել. նախնական տվյալներով պատճառը ստամոքսի խոցն է

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Հայաստանում բռնաբարությունների թիվն աճել է

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Նույն երգիչներն են եթերում, նույն աղբը, նույն 6/8-ը. Արփինե Բեկջանյան

Երեք կնոջից մեկը կամ բռնաբարվել է կամ ծեծի ենթարկվել

Հետաքրքիր փաստեր կանանց աչքերի մասին

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 15 » Կորած երիտասարդին առևանգե՞լ էին. նոր մանրամասներ
08:06
Կորած երիտասարդին առևանգե՞լ էին. նոր մանրամասներ

Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ, Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանի ուսանող Արմեն Մուրադյանին, ով մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, այսօր գտել են Դիլիջանում: Գետափում իսկական իրարանցում էր, հավաքվել էին ընկերները, բարեկամներն ու հարևանները՝ այս օրերի շոկից դեռ դուրս չեկած և ուրախությունից հուզված: Արմեն Մուրադյանի մայրը՝ Անահիտն, ասաց, որ որդին միայն հասցրել է ասել. «Մամ, լավ եմ»։ «Ուրիշ ոչ մի բան... բերեցին մեզ ցույց տվեցին և տարան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հարցաքննության»,- ասաց մայրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Ի դեպ, ըստ մեր ունեցած հավաստի տվյալների, որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, տղան պարզապես գնացել է աղջիկների հետ «լավ» ժամանակ անցկացնելու, և քանի որ բավական մեծ գումար է վատնել, իրեն վատ է զգացել ու չի ուզել տնեցիներին այդ մասին հաղորդել: 

Տան մոտ հավաքված ընկերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»:

Մեր ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ քանի որ բավական մեծ գումար էր ծախսել և հետո մտածել, թե ինչպես պետք է տանն ասի այդ մասին, դա էլ ավելի էր սթրեսի մեջ գցել տղային: Ի դեպ, ընտանիքի մյուս անդամները նույնպես դեռ չեն հասցրել նրա հետ խոսել:

Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցեցին, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առևանգել էին:

Մայրը խոստացավ, որ որդին հենց «պատրաստ» լինի, կխոսի:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Արմենին տեսել էին Շրջանայինում, առավոտյան 10-ի սահմաններում:

Ընկերոջ հավաստիացմամբ՝ եթե Արմենն ինչ-որ խնդիրներ ունենար, ընկերներն ու ավագ եղբայրը կիմանային, բայց նա ոչ մեկին ոչ մի նման բան չի պատմել:

1in.am
Просмотров: 721 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026