Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 01.04.2026, 14:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Жми класс!!!

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Գավառում երիտասարդը ցած է նետվել 5-րդ հարկից

Նորածինը փրկել է մայրիկին

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Կուրծքը կարելի է մեծացնել նաև առանց սիլիկոնի

[Անիմացիա]
Любить не запретишь)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ամերիկացիները տեսախցիկներն են ամրացրել կատուների վրա եւ սարսափահար եղել(ՎԻԴԵՈ)

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Նեւա գետում խորտակվել է արագանավը

Մեծ հեռուստացույցները համախմբում են ընտանիքը

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

[Անիմացիա]
Шпион Неудачник )))

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Առաջին տիկնոջը կրակել սպառնացող ոստիկանին հեռացրել են աշխատանքից

Поиск

Главная » 2013 » Հունիս » 25 » Կրակոցներ Երևանում. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պարի դասատուն (photo)
09:59
Կրակոցներ Երևանում. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պարի դասատուն (photo)
Կրակոցներ Երևանում. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պարի դասատուն (photo)

Այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Նույն պահին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահներ Միքայել Աղաբեկյանն ու Արտավազդ Հարությունյանը ռադիոկապով հրահանգում են վիճաբանության վայրին մոտ ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադ են ուղղարկում նշված վայր, քանի որ ահազանգողները հայտնել էին, որ կա վիրավոր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած վայր են ժամանաում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը, տեսուչներ Վրույր Գաբրիելյանը և Ավետիք Քալաշյանը: Ու մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են, որ ավտոհետախուզվում է հայտարարվել Volkswagen Golf և Toyota մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են վիրավոր մի երիտասարդի, ում մարմնի և գլխի մասերում ստացած մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության թիվ 03 բրիգադը տեղափոխում է Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանում նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվում է գազային ատրճանակից արձակված 3 պարկուճ, փայտյա կտորներ, ինչպես նաև հայտնաբերվում են Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Պարզվում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33 ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի դասատու է իսկ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև նրա կինը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մխիթարյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ Մխիթարյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, երբ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեքպի վայրում տեխազզնման աշխատանքներ էր կատարում, ՃՈ աշխատակիցները նկատեցին, որ Audi A6 մակնիշի ավտոմեքենա կանգնեց, որի մեջ կային երկու երիտասարդներ, որոնցից մեկի դեմքը վնասված և արյունոտված էր, ու վիճաբանություն կատարելու կասկածանքով նրանք տեղափոխվեցին ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ երիտասարդներից մեկը հայտնում էր, որ իրենք վիճաբանություն են ունեցել այլ տեղ և նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության հետ իրենք կապ չունեն: Փաստի առթիվ Ոստիկանության Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և երեք ավտոմեքենաները տեղափոխվել են մարաշի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք: Կրակված պարկուճներն առգրավված են և ոստիկանությունը փնտրում է գազային ատրճանակը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 700 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2026